Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից
Փաշինյանի անունը հեռացվել է Եկատերինբուրգում կայանալիք «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին միջոցառման ելույթ ունեցողների ցանկից, գրում է Սպուտնիկ Արմենիան։
Հանվել է նաև Ղազախստանի, Ղրղզստանի և մի շարք այլ երկրների վարչապետների մասնակցությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան՝ մասնակցելու «Ինպրոմ-2026» ցուցահանդեսին։
ՀՀ վարչապետը ելույթ կունենա հուլիսի 6-9-ը Եկատերինբուրգում կայանալիք ցուցահանդեսում։
Ելույթ ունեցողների թվում են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը և Ղրղզստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը։ Այս տարվա ֆորումի հիմնական թեման է «Արդյունաբերություն 360. Արտադրություն առանց սահմանների»։
