Մոսկվան և Մինսկը կկարողանան հաղթահարել ցանկացած մարտահրավեր․ Պուտինը՝ Լուկաշենկոյին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան և Մինսկը, շարունակելով բազմակողմանի կապեր կառուցել և ամրապնդել Միութենական պետության ինստիտուտները, կկարողանան հաղթահարել ցանկացած մարտահրավեր։ Համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Պուտինը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի Անկախության օրվա կապակցությամբ։
