Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունը

Երևանում հուլիսի 2-ին կայացած Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի (ՀՀՄԱ) տարեկան հաշվետու համաժողովն ուղեկցվեց համագործակցության երկու հուշագրերի ստորագրմամբ։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ փաստաթղթերը նոր ուղղվածություն և բովանդակություն են հաղորդելու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Հայաստանի երկրաբանների միության հետ ՀՀՄԱ փոխգործակցությանը։Հուշագրերը իրենց ստորագրություններով վավերացրեցին ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Հայաստանի երկրաբանների միության նախագահ Վահան Գրիգորյանը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։Համաժողովի ընթացքում ներկայացրեցին հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքները, ոլորտի զարգացմանն առնչվող կարևոր երևույթները, արձանագրված ձեռքբերումները ու ոլորտի զարգացման հեռանկարները, ինչպես նաև նախանշեցին հետագա անելիքներն, համագործակցության ընդլայնման նոր ուղիները և միջազգային ինտեգրման քայլերը։Վարդան Ջհանյանը ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ առանձնացրեց ոլորտի նշանակությունը երկրի տնտեսական կյանքում և միջազգային ասպարեզում նրա ներկայանալի լինելու կարևորությունը։ Նշվեց, որ վերջին տարիներին հաջողվել է ավելի տեսանելի դարձնել ոլորտի կարևորությունը։Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Ասատուր Վարդանյան նշեց, որ հանքարդյունաբերության ոլորտի զարգացումը պահանջում է պատասխանատու վերաբերմունք, ժամանակակից տեխնոլոգիաների լայն կիրառում, շրջակա միջավայրի պահպանության բարձր չափանիշներ և հանրության հետ բաց երկխոսություն։ Նրա խոսքով՝ հենց այս սկզբունքների հիման վրա է նախարարությունն իրականացնում իր քաղաքականությունը, որը միտված է օրենսդրական դաշտի բարելավմանը, վարչարարության պարզեցմանը, միջազգային գործընկերության ընդլայնմանը։«Այս համատեքստում առանձնակի կարևորում ենք մեր գործընկերների, մասնավորապես, ՀՀՄԱ-ի հետ համագործակցությունը։ Ասոցիացիայի հետ ունենք սերտ հարաբերություններ․ արդեն շուրջ մեկ տարի գործող աշխատանքային խումբը շոշափելի արդյունքներ է գրանցել, ակտիվորեն ներգրավված է ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Այսօր ստորագրված հուշագիրը դիտարկում ենք որպես նախարարության և ասոցիացիայի միջև հետագա համագործակցության խթան։ Կարծում եմ, այն հնարավորություն կտա ավելի սերտացնել պետության, մասնավորի, մեր գիտական հանրության միջև համագործակցությունը և կնպաստի ոլորտի զարգացմանը։ Այդ նպատակին է ծառայելու նաև համատեղ ստեղծվելիք հիմնադրամը, որը հնարավորություն է տալու առավել համակարգված իրականացնել հետազոտական վերլուծություններ, գնահատել բնական պաշարների օգտագործման արդյունավետությունը, բարձրացնել ոլորտի ներդրումային գրավչությունը և այլն»,- նշեց փոխնախարարը։ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը գտնում է, որ աշխարհաքաղաքական վերջին զարգացումների հետևանքով Հայաստանի համար առանձնակի կարևորություն է ստացել հանքարդյունաբերության ոլորտում մատակարարման շղթաների անխափան ապահովումը։ Դրա համար, ըստ նրա, ոլորտում պետք է ապահովել համապատասխան չափանիշներ։«Որպես պետական վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավար վստահեցնում եմ, որ տեսչական մարմինն այնպիսի վերահսկողական մոդել է մշակում, որ լինենք ոչ թե հետևանք արձանագրող, այլ կանխարգելող։ Այս իմաստով կարծում եմ, որ ասոցիացիայի հետ ապագայում կարող ենք քննարկումներ ունենալ և ակտիվ համագործակցել»,- ասաց նա։ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հույս հայտնեց, որ Հայաստանը կկարողանա առավելագույնս արդյունավետ օգտագործել իր հանքահումքային պաշարները և ստանալ ավելի շատ ավելացված արժեք, նաև ավելի մրցակցային լինի միջազգային շուկաներում։Հայաստանի երկրաբանների միության նախագահ Վահան Գրիգորյանը կարևորեց համագործակցությունը ՀՀՄԱ-ի հետ․«Համագործակցության հուշագիրը հստակ ռազմավարական քայլ է՝ ուղղված մեր մասնագիտական և գիտական ներուժի համախմբմանը։ Համոզված եմ, որ այս հուշագիրը կդառնա ոչ միայն երկու կառույցների գործընկերության իրավական հիմքը, այլև վստահության, փոխադարձ հարգանքի և միասնական նպատակների խորհրդանիշը։ Այն նոր հնարավորություն կստեղծի համատեղ գիտահետազոտական ծրագրերի, միջազգային համագործակցության ընդլայնման, ինչպես նաև Հայաստանի հանքաերկրաբանության և մետալուրգիայի ներուժի առավել արդյունավետ իրականացման համար»։Ողջույնի ելույթներից հետո ՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանը ներկայացրեց իր գլխավորած կառույցի տարեկան գործունեության հաշվետվությունը։ Նշեց, որ վերջին երկու տարիներին շատ կարևորել են իրենց միջազգային գործունեությունը։ Ընդգծեց, որ կառավարության և Ազգային ժողովի հետ համագործակցությամբ ջանքեր են գործադրել ոլորտը միջազգային չափանիշներին և պահանջներին համապատասխանեցնելու համար։Ընդլայնվել է միջազգային համագործակցությունը՝ դրա վերաբերյալ հուշագրեր են ստորագրվել ԱՄՆ, Կանադայի և Եվրոպայի գործընկերների հետ։ Վ․ Ջհանյանը հատուկ կարևորեց Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի անդամակցությունը Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդին (ICMM)։Մեծ աշխատանք է կատարվել նաև միջազգային ֆորումների կազմակերպման և դրանց մասնակցելու ուղղությամբ։  Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի գործունեության լուսաբանմանը՝ գործարկվել է կայքը, ակտիվացվել են սոցիալական հարթակներում ստեղծված էջերը։«Mining Armenia Forum 2026» միջազգային ֆորումի կազմկոմիտեի նախագահ Աննա Սաղաբալյանն էլ ներկայացրեց միջոցառման հայեցակարգը և առաջիկա ծրագրերը։ Այս տարի համաժողովն անցկացվելու է ընդլայնված ձևաչափով, ունենալու է նոր գործընկերներ և հետաքրքիր բանախոսներ, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտում կենսաբազմազանության կառավարման մասնագետներ։ Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ «Mining Armenia Forum 2026»-ն անցկացվելու է հոկտեմբերի 16-17-ը և անմիջապես նախորդելու է Երևանում հաջորդիվ կայանալիք COP17-ին։

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Սրանք ընդդիմադիրներին մի ձև են պատժում․․․ Մենուա Սողոմոնյան (video) Մոսկվան և Մինսկը կկարողանան հաղթահարել ցանկացած մարտահրավեր․ Պուտինը՝ Լուկաշենկոյին Ընդդիմադիր գործընկերներին կոռեկտ չեմ համարում տեսախցիկների առաջ խորհուրդ տալը․ Շարմազանով (video) Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ից հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-ից 7 աստիճանով Նախընտրական շրջանն անցավ, այսօր արդեն ստիպված են խոստովանել՝ «դույլով ծիրան» հնարավոր չէ Եվրոպա արտահանել. Քաղաքագետ Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը շարունակվում է. Տիգրան Աբրահամյան Ասեմ՝ ինչ ունի Նիկոլն Արմեն Աշոտյանի դեմ․ Նաիրա Զոհրաբյան (video) Դատարանը 1 ամսով երկարացրեց Արմեն Աշոտյանի կալանքը, անպայման կբողոքարկենք. Մելիքյան Հենց սրանք չլինեն, միանգամից բացահայտվելու է՝ ինչքան են թալանել․․․ հարցում (video) Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունը Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ» ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ» Նիկոլը ստախոս է․հիշու՞մ եք՝ ոնց միանգամից հայտարարեց, որ 15 տղաները բենզինից վառվել են, հետո էլ․․․ (video) Ողբերգական վթար՝ Արմավիր-Երևան ճանապարհին. զոհ կա Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու «Մի քանի լարի վրա խաղացած Նիկոլ Փաշինյանը հիմա կախվել է ցած» (video) Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիային՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ Մենք չենք վախենում Իսրայելի հետ բախnւմից․ Ֆիդան Լեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել МиГ-29 կործանիչները ՌԴ-ն Վրաստանին կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքել Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Ռուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակ Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել է 13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am