Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հաջորդ խորհրդարանում չի լինելու, հրաժարվելու է պատգամավորական մանդատից՝ մեկնելով հանգստի: Մարդ, որը մեկ շաբաթ առաջ առաջադրվել էր ԱԺ նախագահի թեկնածու:

«Ես վարչապետի հետ քննարկել եմ, չեմ վերցնի մանդատը, չեմ գա Ազգային ժողով: Կա կուսակցություն, կա վարչություն և ես ենթարկվում եմ վարչության որոշմանը: Վարչապետի հետ հետագա քայլերը չեմ քննարկել, բայց ինձ առանց Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մեջ չեմ պատկերացնում… Ես իմ խնդրանքով որոշել եմ հանգստանալ»- հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
Նա թեև ակնհայտորեն նեղացած է թիմակիցներից, ամեն դեպքում այսպիսի միտք էլ հայտնեց, որ «Եթե վարչապետն ասի մի տարի ոչինչ մի արա, ես այդպես էլ կանեմ ամենայն հավանականությամբ: Խաղի կանոնները այդպիսին են»- խոստովանեց ԱԺ դեռևս նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի թիմակիցները մինչև երեկ շտապում էին մեդիահարթակներով շրջանառել իրենց համար ցանկալի վարկածներ՝ թե ԱԺ նախագահը նշանակվելու է ՀՀ նախագահ, հետո՝ գրվեց, որ ոչ, դառնալու է Երևանի քաղաքապետ, այնուհետև՝ թե կարող է որևէ նախարարական պաշտոն ստանձնել։ Սակայն իրականում նա ոչ մի տեղ էլ չի գնում․ հոգնած է: Նիկոլ Փաշինյանն արդեն հրապարակավ տվել է այդ հարցի պատասխանը՝ առանց ավելորդ սեթևեթանքի։

Հարցին, թե Ալեն Սիմոնյանը շարունակելո՞ւ է իր աշխատանքը խորհրդարանում որպես պատգամավոր, օրեր առաջ Փաշինյանը հայտարարել էր.

«Կքննարկենք, ինքն էլ որոշում կկայացնի, թիմն էլ որոշում կկայացնի։ Մենք մեր կարծիքները կհամադրենք, կքննարկենք, կտեսնենք։ Բայց ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ մենք ոչ միայն ունենանք այդ կարգավիճակում գտնվող անձինք, այլև նախկինում այդ կարգավիճակում գտնվող անձինք, որովհետև դա, ի վերջո, փորձ է։ Այս պահին մեր թիմում ԱԺ երկու նախկին նախագահ կա, նախկին նախարարներ կան, նախկին փոխվարչապետ կա և այդպես շարունակ։ Դա քաղաքական կապիտալ է, որը ես շատ կարևոր եմ համարում»։
Այսինքն, ըստ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի ապագան ՔՊ-ում, ըստ էության, «քաղաքական կապիտալ» լինելու կարգավիճակն է։

Իսկ ինչո՞ւ ՔՊ-ն այսպես դաժան վարվեց Ալեն Սիմոնյանի հետ

Ժողովուրդ օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները պարզաբանում են, որ պատճառը բավականին պարզ է։ Քանի դեռ նա ԱԺ նախագահ էր, ՔՊ-ում գրեթե ոչ ոք չէր համարձակվում բացահայտ դեմ դուրս գալ նրան կամ որևէ դեմոնստրատիվ քայլ անել՝ բացառությամբ Հայկ Սարգսյանի, որին Ալեն Սիմոնյանը հաղթեց և կարողացավ դուրս թողնել գործընթացներից։ Մյուս ՔՊ-ականները, ըստ այդ գնահատականների, պարզապես հարմար պահի էին սպասում Ալեն Սիմոնյանից և նրա փոքրաթիվ թիմից յուրօրինակ «վրեժը լուծելու համար»։

Խոսվում է, որ պատգամավորներից մինչև օգնականներ տարբեր ժամանակներում տարբեր պատճառներով նեղացած են եղել Ալեն Սիմոնյանի թիմակիցներից, և այդ դժգոհությունները ժամանակի ընթացքում կուտակվել են։ Պատգամավորներ կան, որ 5 տավա ընթացքում երբեք որևէ գործուղման չեն գնացել, բայց Ալեն Սիմոնյանի նախկին օգնական Հասմիկ Հակոբյանն ամենուր եղել է ԱԺ նախագահի կողքին: ՔՊ-ական պատգամավորներ կան, որոնց համար Ալեն Սիմոնյանն անհասանելի է եղել, նրա փոքրաթիվ թիմակիցները արգելափակել են շատ ՔՊ-ականների մուտքը ԱԺ նախագահի մոտ և այսպես շարունակ: ՔՊ-ում հերթով հիշում են ամեն ինչ և հորդորում չզարմանալ՝ ինչու այսպես ստացվեց: Նիկոլ Փաշինյանին ամեն ինչ զեկուցվել է և հետևություններն արվել են: Անշուշտ քաղաքացու վրա թքելու ամոթալի պատմությունը Սիմոնյանի մայրիկի վարքագիծը, եղբոր և նրա կնոջ կոռուպցիոն սկանդալները չէին կարող վրիպել Փաշինյանի աչքից: Արդյունքում այսօր Ալեն Սիմոնյանին հիմնականում կարելի է տեսնել միայն իր ամենամտերիմ շրջապատի ներկայացուցիչների հետ՝ նախկին օգնական, այսօր՝ խորհրդական Աշխեն Հայրապետյանի, պատգամավոր Հասմիկ Հակոբյանի և նրա զուգընկերոջ՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի ընկերակցությամբ։ Երեկ նա արդեն խորհրդարանի սենյակներ էր մտնում, հրաժեշտ տալիս աշխատակազմին»:

դիտվել է 168 անգամ
Լրահոս
Ի՞նչ է Ուրսուլան դրել Նիկոլի թևերի տակ, որ անցել է ռեպրեսիաների նոր ալիքի. Արեգնազ Մանուկյան (video) Սրանք ընդդիմադիրներին մի ձև են պատժում․․․ Մենուա Սողոմոնյան (video) Մոսկվան և Մինսկը կկարողանան հաղթահարել ցանկացած մարտահրավեր․ Պուտինը՝ Լուկաշենկոյին Ընդդիմադիր գործընկերներին կոռեկտ չեմ համարում տեսախցիկների առաջ խորհուրդ տալը․ Շարմազանով (video) Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ից հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-ից 7 աստիճանով Նախընտրական շրջանն անցավ, այսօր արդեն ստիպված են խոստովանել՝ «դույլով ծիրան» հնարավոր չէ Եվրոպա արտահանել. Քաղաքագետ Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը շարունակվում է. Տիգրան Աբրահամյան Ասեմ՝ ինչ ունի Նիկոլն Արմեն Աշոտյանի դեմ․ Նաիրա Զոհրաբյան (video) Դատարանը 1 ամսով երկարացրեց Արմեն Աշոտյանի կալանքը, անպայման կբողոքարկենք. Մելիքյան Հենց սրանք չլինեն, միանգամից բացահայտվելու է՝ ինչքան են թալանել․․․ հարցում (video) Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունը Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ» ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ» Նիկոլը ստախոս է․հիշու՞մ եք՝ ոնց միանգամից հայտարարեց, որ 15 տղաները բենզինից վառվել են, հետո էլ․․․ (video) Ողբերգական վթար՝ Արմավիր-Երևան ճանապարհին. զոհ կա Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու «Մի քանի լարի վրա խաղացած Նիկոլ Փաշինյանը հիմա կախվել է ցած» (video) Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիային՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ Մենք չենք վախենում Իսրայելի հետ բախnւմից․ Ֆիդան Լեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել МиГ-29 կործանիչները ՌԴ-ն Վրաստանին կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքել Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Ռուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակ Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am