Ալեն Սիմոնյանը հրաժարվում է մանդատից
Ես չեմ վերցնի պատգամավորական մանդատը և չեմ գա Ազգային ժողով՝ որպես պատգամավոր։ ՈՒզում եմ մի քիչ հանգստանալ, նաև անձնական կյանքս եմ ուզում ինչ որ կերպ կարգավորել։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ես ցանկացել եմ շարունակել աշխատանքը ԱԺ նախագահի պաշտոնում՝ հաշվի առնելով իմ նախորդ տարիների աշխատանքը ԱԺ-ում, կարծում էի ու պետք է իմ աշխատանքը շարունակեմ, բայց գոյություն ունի վարչություն և կուսակցություն և ես ենթարկվում եմ վարչության որոշմանը։
Նեղվածություն չունեմ։ Ենթադրում եմ ինչ-որ տեղում օգտակար կլինեմ իմ պետությանը»,- ասաց նա լրագրողների հետ ճեպազրույցում:
Սիմոնյանը նշեց, որ ապագայի հետ կապված քննարկում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ՝ ընդգծելով, որ իրեն քաղաքականության մեջ տեսնում է միայն Փաշինյանի թիմի հետ:
