Մենք հոգնեցինք սխալներն ու ապօրինությունները հաշվելուց, սրանք չհոգնեցին անելուց․ Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․

«Մենք հոգնեցինք սխալներն ու ապօրինությունները հաշվելուց, սրանք չհոգնեցին անելուց: Մենք կամաց կորցնում ենք սխալներն ու ստորությունները մերժելու- դատապարտելու ցանկությունը, սրանք ցինիզմի ու անամոթության նոր նշաձողեր են սահմանում…

Ուրեմն իրավաբանությունը, տարրական իրավական հասկացությունները ոչնչացրած իշխանությունն այսօր միջազգային համաժողով էր հրավիրել` եվրոպաներից դատախազներ, ԵՄ, ԵԽ պաշտոնյաներ, դեսպաններ: Մարագոսն էլ մի բոցաշունչ ճառ է ասել, թե Հայաստանը դատական ինչ հրաշք բարեփոխումներ է իրականացնում:

Բայց էս միջոցառման թագուպսակն, իհարկե, Նիկոլ Փաշինյանի ելույթն է: Հա, էս վերջերս նա տարվել է բառաշինությամբ, 2 օր առաջ Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչման մասին էր ասել, թե` եթե վերաբերմունք հայտնենք` կմտնենք Հայոց ցեղասպանության «զենքայնացման» մեջ, երեկ էլ «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով․ քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» վերնագիրն էին ընտրել…զենքայնացում, զոհակենտրոն։

Իհարկե, կարելի է նոր բառեր հորինել, խրթին մտքեր արտահայտել, ձախ ականջն էլ աջ ձեռքով բռնել, որովհետև նպատակը մարդկանց ապուշացնելն ու խաբելն է: Բայց եկեք մարդկային լեզվով վերաշարադրեմ գլխավոր ելույթը:

Ասում է` արդարության ու արդարադատության դեֆիցիտը երկրում պայմանավորված է նրանով, որ ժողովրդի կամքը չի կատարվում` դատարանները չեն կայացնում բավարար քանակի ու բավարար դաժանության դատավճիռներ- վճիռներ, բոլոր ունևորների գույքը չեն խլում, բոլորին չեն ունեզրկում: Ասում է` նախընտրական փուլում մենք հասկացանք, որ ժողովրդի պահանջը դա է: Եթե քննիչ-դատավորները դա չեն հասկացել, ուրիշ ձևով կհասկացնենք…

Ասում է` այն, որ միայն նախկինների ունեցվածքն ենք խլում, մի կարծեք, թե դա անարդար է, դա անում ենք, որ ներկաներին ազդակ ուղարկենք, որ ձեր հետ էլ կարող է նման բան լինել: Եվ արդարության դեֆիցիտը նաև իրավաբանական կրթության մեղքով է` շուտով դրանով էլ կզբաղվենք… (հաջորդ թիրախն իրավաբանականն է):

Ուրեմն այն, որ բերդերում ասեղ գցելու տեղ չկա, աննախադեպ քանակի կալանավորներ կան, դրան գումարած հազար մարդ տնային կալանք է կրում, այս մարդուն չի բավարարում, նա ուզում է ամբողջ ազգը ճաղերի ետևում լինի: Այն, որ ամեն քննիչի ու դատավորի վարույթում հազարավոր գործեր կան ու ոչ մի ժամկետ չեն կարողանում պահպանել, դա էլ ոչինչ: Այն, որ իրական հանցագործները` «բառիգներից» մինչև մարդասպաններ չեն պատժվում, որովհետև ողջ իրավապահ համակարգը ներքաշվել է քաղաքական հետապնդումների, մարդկանց գույքը խլելու, ելումուտը փակելու, գլխներին գործ սարքելու վրա, դա էլ էական չէ:

Էական չէ նաև այն, որ եթե ինչ որ մարդկանց սնանկացնելը հանրային պատվեր է, ապա դա հանրային ամենացածր, ամենաչկայացած, կյանքից «աբիժնիկ» խավի պատվերն է: Եթե անգամ ենթադրեք, որ իր բոլոր ընտրողները դա են պահանջում, դա հասարակության մեծամասնությունը չէ, այլ լավագույն դեպքում` կեսից պակասը:

Եվ վերջապես, ո՞վ ասաց, որ արդարություն ասելով մարդիկ հեղափոխական էքսպրոպրիացիա են հասկանում: Արդարությունն այն է, որ ինքդ ու քո նախարարները մեկուկես միլիոն դրամ պարգևավճար չստանաք, իսկ անապահով քաղաքացու 30 հազարը կտրեք, որ շարասյունդ քաղաքում 200-ի տակ չանցնի ու երթևեկությունը չկանգնեցնեն քո պատճառով: Որ առանց հանրային լսումների օրենքներ ու որոշումներ չընդունեք (օրինակ, 6 ամսից երկար բացակայողներին ընտրելու իրավունքից զրկելու օրենքը), միանձնյա որոշմամբ հայ-ռուսական հարաբերությունները չփչացնես, Արցախի թեման չփակես, Ալիևին Սահմանադրություն փոխելու խոստում չտաս…

Արդարության պահանջը գույքահարկի իջեցումն է, ՏԻՄ ընտրությունների արդյունքները հարգելը ու էլի հազար ու մի բան: Իսկ նախկինների գույքը խլելը բացառապես հանրային պառակտումն ու ատելությունը խորացնելու, քաղաքական հաշվեհարդարի գործիք է, որն արվում է հարուստներին ատող չքավորների, պեռաշկի ուտողների սրտին «մի մատ յուղ» դնելու համար:

Ելույթից հասկանալի է, որ ժողովրդի, լեգիտիմության, արդարության, արդարադատության մասին կեղծ խոսքեր արտասանողն այդ հասկացությունների իմաստն ուղղակի չի հասկանում: Մի նախադասություն էլ ուշադրությունս գրավեց` «Հայաստանում արդարության և արդարադատության հաստատման համար, ըստ էության, բոլոր հարցերը կամ հարցերի առնվազն մեծամասնությունը, որոնք դրվել են կառավարության առաջ, լուծել ենք»:

Եւ նստածներից ոչ մեկը հարց չտվեց` մի երկրում, որտեղ արդարադատության մարմինները հրահանգավորվում են վարչապետի լայվերից ու ստատուսներից, նրա խոսքից են կողմնորոշվում, թե ով է հերթական թիրախն ու հարձակման անցնում, ի՞նչ արդարության մասին կարող է խոսք լինել»:

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է Բրդե՛նք, սղացնե՛նք, պրծնե՛նք սենց կարևոր օրինագիծը բերել եք 8 րդ գումարման վերջին նիստի՞ն ՆԳ նախարա՛ր, խայտառակ օրինագիծ եք բերել․ 100 000-ներին զրկելու եք ընտրելու իրավունքից․ Մանուկյան (video) Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին Դուք ո՞վ եք, որ ասեք՝ ով գա կամ չգա․ Արծվիկ Մինասյանը՝ Ծովինար Վարդանյանին (video) «Փաշինյանն աղաչել է, որ Պուտինն իրեն ընդունի, բայց ստացել է մեկ պատասխան․․․»․ Հարութ Սասունյան (video) Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում «Հրապարակ». Նպաստառուների 54 տոկոսը զրկվել է նպաստից Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը․ կա 1 զոհ ՔՊ-ն հույսը դրել է մարդագողության վրա․ «Հրապարակ» Քննադատություններ՝ համապետական ընտրություններին մասնակցության «նստակեցության ցենզի» սահմանման շուրջ «Մերգելյանի» անվան ինստիտուտի տանիքը փլուզվել է, և քաղաքացին վայր է ընկել՝ ստանալով վնասվածքներ «Փաշինյանը լա՛վ գիտի՝ իր ոճրագործության սահմանները»․ հերոսի մոր դիպուկ խոսքը (video) Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները Փրկարարները Սևանա լճի հարակից անտառում հայտնաբերել են Արմենին բանտում պահելու մոլուցքը շարունակում է ուղեկցել իշխանությանը․ Տիգրան Աբրահամյան Տաշիրում բախվել են բեռնատարը և «Գազ 53»-ը, ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ Լույս չի լինի․ հասցեներ Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան «Ինչպես Վահագն Հովակիմյանը փախավ ՍԴ-ից» (video) Ռուսաստանը բենզին է ներմուծում Հնդկաստանից Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին (video) Այս թիմը սարսափելի է. նրանք որևէ թույլ կողմ չունեն․ Իբրահիմովիչ Հանդիպում ենք Հակակոռուպցիոն դատարանում,որտեղ քննվելու է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդությունը. Շարմազանով Ավետիքի կալանավորումը վրեժխնդրություն է, որը նպատակին չի հասնելու. Անահիտ Ադամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am