Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին

Զսպե՛ք, ի վերջո, իշխանությունը ցանկացած գնով պահելու ձգտումը, առաջնորդվե՛ք պետության, ոչ թե քաղաքական պահի շահերով։

Քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ քրեական նոր վարույթ է նախաձեռնվել։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության, պարզվում է, որ գործող իշխանություններից ազատվելու նպատակով մեղադրյալը 2024 թվականին բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող հայտարարություններ է արել։

Որոշեցի մանրամասն ծանոթանալ Ռուբեն Հակոբյանի ոչ միայն Քննչական կոմիտեի կողմից ներկայացրած նյութերին, այլ նաեւ մյուս գրառումներին ու հեռուստաելույթներին, որտեղ նա, ինչպես արձանագրված է մեղադրանքում, հայտարարել է․ «Ամեն գնով պետք է ազատվել սրանցից։ Պետք է մտնենք այդ սենյակները եւ դուրս շպրտենք»։

Իսկապես, ցանկության դեպքում այս խոսքերում կարելի է տեսնել բռնության կոչ-հայտարարություն, ինչպիսիք գրեթե ամեն օր շատերի կողմից հրապարակայնորեն հնչում են տարբեր լրատվամիջոցներով։ Բայց փորձեցի նաե հասկանալ, թե ինչ իրավական հիմքերով է նման կոչեր անում Քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԽ եւ ԱԺ երեք գումարումների պատգամավորն ու դիվանագիտական աշխատանքի լուրջ կենսագրություն ունեցող անձը, ով Հայաստանում եւ միջազգային կառույցներում աշխատելու ընթացքում արժանացել է նաեւ բազմաթիվ պարգեւների։

Պարզեցի հետեւյալը.

ՀՀ սահմանադրության, ՀՀ Քրեական օրենսգրքի եւ Միջազգային նորմերի ու կոնվենցիաների համապատասխան հոդվածներին հղումներ անելով, մեղադրյալ Ռուբեն Հակոբյանը Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ բարձրագույն իշխանության որոշ ներկայացուցիչների մեղադրում է մի շարք պետական հանցագործությունների մեջ, որոնք ՀՀ գործող օրենքի շրջանակներում, ըստ մեղադրյալի, անհրաժեշտ գնահատականների չեն արժանացել համապատասխան կառույցների կողմից։

Արձանագրում եմ Ռուբեն Հակոբյանի կողմից այդ լրատվամիջոցներում հնչեցրած հայտարարություններից մի քանիսը, որոնցում նա նշել է նաեւ Քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնցով պետք է պատժվեին հանցագործություն կատարողները։ Այսպես․

– Նիկոլ Փաշինյանի կոչով եւ ոստիկանության մասնակցությամբ ու օգնությամբ շրջափակվել են դատարանները՝ տապալելով երկրի սահմանադրական կարգը։ (Քրօր., հոդված 420)

– Նիկոլ Փաշինյանը, Ստեփանակերտում հայտարարելով «Արցախը Հայաստանն է եւ վերջ»՝ դրանով սադրել է 44-օրյա պատերազմը։ ԱԺ ամբիոնից ինքնախոստովանել է, որ կարող էր այնպես անել, որ Արցախը ունենար այս նույն կարգավիճակը, բայց առանց հազարավոր զոհերի՝ նշելով, որ այդ դեպքում ժողովուրդն իրեն կմեղադրեր դավաճանության մեջ։ (Քրօր., հոդված 418)

– Նիկոլ Փաշինյանը, անտեսելով 1992թ. հոկտեմբերի 8-ին Արցախի կարգավիճակին վերաբերող ՀՀ ԳԽ-ի կողմից ընդունված որոշումը, 08.10.2022թ. Պրահայում ստորագրել է հայտնի հայտարարությունը, ինչի արդյունքում Հայաստանն Ադրբեջանի կողմից ճանաչվել է որպես ագրեսոր-օկուպանտ, որի հետեւանքով Ադրբեջանը, միջազգային գործող նորմերն ու կոնվենցիաները վկայակոչելով, Հայաստանից պահանջում է 150 մլդ դոլարի ռազմական փոխհատուցում։ (Քրօր., հոդված 418)

– Նիկոլ Փաշինյանը ԱԺ ընտրություններով չվերարտադրվելու դեպքում ժողովրդին սպառնացել է պատերազմով։ Ռ. Հակոբյանը, բազմաթիվ օրինակներ բերելով, ընդգծել է, որ նախընտրական փուլում իշխանությունների կողմից վարչական ռեսուրսներից օգտվելը հասել է աննախադեպ չափերի։ (Քրօր., հոդված 441)

– Հիմնավոր փաստերի արձանագրումներով Ռուբեն Հակոբյանը նաեւ մեղադրել է Նիկոլ Փաշինյանին՝ լրագրող աշխատելու ընթացքում դրամաշորթությամբ զբաղվելու, ԱԺ-ում եւ հանրային հանդիպումների ժամանակ ընդդիությանը հայհոյելու, քաղաքական հակառակորդների նկատմամբ անհանդուրժողականություն, ատելություն սերմանելու ու վարչապետին ոչ վայել խուլիգանական այլ արտահայտություններ անելու դրվագներով։

Նույն հռետորաբանությամբ Ռուբեն Հակոբյանն անդրադարձել է նաեւ ԱԺ նախագահի կերպարին, ով քաղաքացու հարկերի հաշվին վարձատրվող թիկնապահների օգնությամբ եւ մասնակցությամբ նվաստացրել եւ թքել է քաղաքացի Կարեն Մկրտչյանի դեմքին, ինչը պատժվում է Քրօրի 297 (Կոլեկտիվ խուլիգանություն) եւ 441 (Պաշտոնեական դիրքի չարաշահում) հոդվածներով։ Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազը, պատասխանելով լրագրողի հարցին, հայտարարել է, որ ԱԺ նախագահի վարքագծում հանցակազմ չի տեսնում։

Ռուբեն Հակոբյանն անդրադարձել է նաեւ ՀՀ նախագահի գործունեությանը, ով ՀՀ սահմանադրության 123 հոդվածի համաձայն, լինելով պետության գլուխը, պետք է ի պաշտոնե նաեւ հետեւի ՀՀ սահմանադրության պահպանմանը՝ ասելով, որ չի իրականացրել իր սահմանադրական լիազորությունները։

Ռուբեն Հակոբյանի գնահատմամբ, քանի որ համապատասխան կառույցները չեն իրականացնում իրենց սահմանադրական լիազորությունները, ինչի արդյունքում Հայաստանը հայտնվել է ծայրաստիճան վատ վիճակում, նա գտնում է, որ պետության գահավիժումը կասեցնելու եւ ՀՀ սահմանադրության գործունեությունը վերականգնելու համար «անհրաժեշտ է ամեն գնով ազատվել գործող իշխանություններից»։ Այս եւ նման այլ փաստեր արձանագրելով, Ռուբեն Հակոբյանը անում է հետեւություն, որ՝ ՀՀ սահմանադրության, ՀՀ Քրեական օրենսգրքի եւ Միջազգային նորմերի համապատասխան հոդվածներով իրական օրինախախտներին պատժելու փոխարեն՝ իշխանությունները պատժում են անօրինականությունների դեմ պայքարող եւ դրանց մասին բարձրաձայնող ՀՀ քաղաքացիներին, այդ թվում՝ նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչների։

Մանրամասն ծանոթանալով Ռուբեն Հակոբյանի կողմից ՀՀ իշխանություններին ուղղված՝ իմ կարծիքով բավականին հիմնավոր եւ փաստարկված մեղադրանքներին, ես նույնպես կիսում եմ մեղադրյալի կարգավիճակում հայտնված քաղաքական գործչի մոտեցումները։

Ես տեսնում եմ, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն ամենօրյա ռեժիմով դեպի բռնապետություն տանում իր իսկ կողմից հռչակված «ժողովրդավարական բաստիոնը»։ Քաղաքական շահերով կուրորեն առաջնորդվելով, նա պառակտում ու վարկաբեկում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ նրա պատմությունը։ Իշխանությունների հակապետական եւ հակաօրինական գործունեության դեմ պայքարելու պատճառով հասարակության մոտ որոշակի հեղինակություն ունեցող գործիչների՝ Միքայել սրբազանի, Բագրատ սրբազանի, Արմեն Աշոտյանի, Անդրանիկ Թեւանյանի, Աշոտ Մինասյանի, Ավետիք Չալաբյանի, Արթուր Սարգսյանի նկատմամբ (կարելի է այս շարքը երկար շարունակել) իրականացվում է բացահայտ քաղաքական հետապնդում՝ այս տեսակին լռեցնելու եւ նրանց օրինակով հասարակությանն ահաբեկելու նպատակամղումով։

Այսօր էլ կալանավայրերը լցված են քաղբանտարկյալներով, որքան էլ իշխանականները հակառակը պնդեն։

Ցավոք, իշխանության ձեռամբ, նախընտրական պայքարը շարունակվեց ոչ թե հանունի, այլ ընդդեմի տրամաբանության մեջ՝ ավելի խորացնելով քաղաքական եւ հասարակական բեւեռացումը։ Որպես ՀՀ քաղաքացի եւ լրագրող, շատ կցանկանայի, որ իշխանությունը դադարեցնի այն քաղաքական գործելակերպը, որը պետությունը շարունակում է տանել դեպի խորացող ճգնաժամ և վտանգավոր բևեռացում։ Եթե այս ընթացքը շարունակվի, վաղ թե ուշ հասարակության մի հատվածը կփորձի իր դժգոհությունն արտահայտել փողոցում, իսկ նման զարգացումների հետևանքները դժվար կլինի կանխատեսել։

Զսպե՛ք, ի վերջո, իշխանությունը ցանկացած գնով պահելու ձգտումը, առաջնորդվե՛ք պետության, ոչ թե քաղաքական պահի շահերով։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ «Առավոտ» օրաթերթ 01.07.2026

դիտվել է 353 անգամ
Լրահոս
Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video) Պուտինը մեծ խաղադրույք է արել․ ամիսների հարց է․․․ վերլուծաբան (video) Ինչո՞ւ է իշխանությունը հենց նախընտրական ժամանակաշրջանում «հիշել» ՍԴ դատավորների աշխատավարձը բարձրացնելու մասին. Միքայելյան Սուրենյանը՝ ջերմաստիճանի, սպասվող հորդառատ անձրևների և կարկուտի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am