«Վարչաֆեստ»․ գլխավոր մրցանակի համար՝ 4 000 000 դրամ

ՀՀ կառավարության աջակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական ամառային երաժշտական փառատոնը՝ նոր հարթակ, որը միավորում է երիտասարդ երաժիշտներին, ստեղծագործական գաղափարներն ու երաժշտության շուրջ ձեւավորվող համայնքը։

Մասնակից երաժշտական խմբերը հնարավորություն կունենան իրենց ստեղծագործությունները և կատարումները ներկայացնելու լայն լսարանին, իսկ լավագույնները կարժանանան մրցանակների՝ 10 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդից։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

Մրցանակային ֆոնդ

Գլխավոր մրցանակ՝ 4 000 000 ՀՀ դրամ

Առաջին մրցանակ՝ 3 000 000 ՀՀ դրամ

Երկրորդ մրցանակ՝ 2 000 000 ՀՀ դրամ

Երրորդ մրցանակ՝ 1 000 000 ՀՀ դրամ

Մասնակցության հիմնական պայմանները.

Մասնակցության հայտ կարող են ներկայացնել բացառապես երաժշտական խմբերը, որոնց կազմում ընդգրկված ներկայացուցիչները պետք է լինեն 13-ից 35 տարեկան, իսկ խմբի կազմը պետք է ներառի առնվազն 3 անդամ։
Նախընտրական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել տեսաձայնագրություն՝ այն ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին:


Ելույթները պետք է իրականացվեն բացառապես կենդանի կատարմամբ (Live Performance), իսկ մասնակից խմբերը պետք է հանդես գան վոկալ-գործիքային կազմով։շ


Ընդունվում են բոլոր երաժշտական ժանրերի հայտերը:

Փառատոնային ծրագիրը պետք է բաղկացած լինի առավելագույնը 3 ստեղծագործությունից՝ 10-12 րոպե ընդհանուր տեւողությամբ։
Հայտերը կարող են ներկայացնել նաև օտարերկրյա ներկայացուցիչները։ Մասնակցության հնարավորություն է նախատեսված նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող և գործունեություն իրականացնող երաժշտական խմբերի համար (մասնակցության հետ կապված ծախսերի փոխհատուցում ծրագրով նախատեսված չէ):

Հայտերի ընդունման ժամկետը՝ 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 20-ը ներառյալ։

Փառատոնի եզրափակիչ փուլը կկայանա 2026 թվականի օգոստոսի 22-ին՝ Սևանա լճի ափին։

Փառատոնի հաղթողները կորոշվեն մասնագիտական ժյուրիի և հանդիսատեսի համատեղ գնահատման արդյունքում՝ 50/50 սկզբունքով, ինչը կապահովի մասնագիտական գնահատականի և հանրային ընտրության հավասարակշռված համադրությունը։

Նախարարությունից նշում են՝ «Վարչաֆեստ 2026»-ը նպատակ ունի դառնալու ոչ միայն երաժշտական մրցույթ, այլև երիտասարդության, մշակույթի և ստեղծարար մտքի զարգացման ամենամյա հարթակ՝ նպաստելով նոր տաղանդների բացահայտմանը, ստեղծագործական համագործակցության ընդլայնմանը, ներքին զբոսաշրջության զարգացմանը և Հայաստանի մշակութային ճանաչելիության բարձրացմանը։

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Սուրենյանը ջերմաստիճանի, սպասվող հորդառատ անձրևների և կարկուտի մասին Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք» Մոնակոյի մահափորձի հետքերով․ ուկրաինացի գործարարի զուգընկերուհու ոտքերն անդամահատել են «Սերժ Թանկյա՛ն, վայնասուն գցելուց առաջ էս հարցերի պատասխանները տուր»․ Աշոտ Անդրեասյան (video) Բնական գազի սակագները Ռուսաստանն այլևս չի՛ նայելու՝ ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի․ իրենք անելու են իրենց քայլը․ Հայկ Այվազյան (video) Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը ՔՊ-ն հերթական շռայլ նվերն է մատուցել ՍԴ դատավորներին. տնտեսագետ Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը Թափանցիկ ծրար, խախտված գաղտնիություն․ Գոհար Մելոյան Ադրբեջանն ու Թուրքիան ինչ նվագում են, Նիկոլը էդ նվագի տակ իրա գանձերի հետ պարում ա․ Հարցում (video) «189 դպրոցի տնօրե՛ն, Աննայի հետ այնքան կրթվեցիր, որ…հետ տուր որդուս նկարը».Հերոսի մայր (video) «Վարչաֆեստ»․ գլխավոր մրցանակի համար՝ 4 000 000 դրամ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է Արուսյակ Մանավազյանը ԿԸՀ-ն փակեք, այդ գումարը տվեք Դոմինո պրոդաքշնին. ասել են՝ չի լինի, չի լինի. Հովհաննես Խուդոյան (video) Մինչև 3 տարվա ազատազրկում Ամեն ինչ պետք է անել, որ այդտեղ մնանք․․․ Ռուսաստանի դեմ այս խաղը ծանր կնստի, եթե․․․Արշակ Կարապետյան (video) 21 մլն դրամ եկամուտ, բնակարաններ և կանխիկ դրամ. Սեդա Սաֆարյանի տարեկան հայտարարագիրը ԵՄ ավիացիոն գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից Սեպտեմբերին Պուտինն ամեն ինչ տեղը կդնի․ Հայկ Այվազյան (video) Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am