Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան

Ադրբեջանի կառավա​րությունն օրեցօր մեծացնում է ճնշումը Փաշինյանի վրա՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու համար։

Փաշինյանն ու Ալիևը տարբեր դրդապատճառներով են առաջ մղում այսպես կոչված խաղաղության ծրագրի հարցը։

Փաշինյանի նպատակն էր հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում ապահովել հայ ընտրողների քվերները և պահպանել իշխանությունը՝ մոլորեցնելով նրանց՝ իբր խաղաղություն է հաստատել։

Մյուս կողմից, Ալիևը բոլորովին այլ նպատակ է հետապնդում։ Նա չի շտապում ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը։ Տեսնելով, որ Փաշինյանը պատրաստակամորեն ընդունում է իր բոլոր պահանջները, Ալիևը պահանջում է նորանոր զիջումներ՝ ինչպիսիք են՝ Հայաստանի տարածքում գտնվող նախկին ադրբեջանական անկլավների վերադարձը, երկու երկրների միջև սահմանի «սահմանազատման և սահմանագծման» քողի տակ հայկական նոր տարածքների կորզումը, Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը և Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցումը։

Ադրբեջանցիների վերաբնակեցումն իրականացնելու նպատակով Ալիևը մի շարք կարևոր քայլեր է ձեռնարկել․

1. Հիմնադրել և ֆինանսավորել է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» անվամբ կազմակերպությունը։

2. Պնդում է, թե Հայաստանն այլընտրանք չունի, քան համաձայնել 300 հազար ադրբեջանցիների վերադարձին։

3. Առաջ է մղում վերաբնակեցման ծրագիրը՝ կազմակերպելով Ադրբեջան այցելող օտարերկրյա պաշտոնյաների հանդիպումները «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» խորհրդի հետ։

4. Համաժողովներ է կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ անցած շաբաթ ԱՄՆ Կոնգրեսի շենքում։

Այդուհանդերձ, հայության մեծ մասը տեղյակ չէ, որ Ալիևն ավելի ծանրակշիռ նախաձեռնություն է կյանքի կոչել։ Նա ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին փոխանցել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» երկու դիմումները․ առաջինը՝ 2023 թ․ հունվարի 17-ին՝ երեք էջով, երկրորդը՝ 2023 թ․ մարտի 14-ին՝ ինը էջով, որպեսզի ապահովի միջազգային հանրության աջակցությունն իր վերաբնակեցման ծրագրի համար։

Հունվարի 17-ի դիմումում Ադրբեջանը խնդրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային և Անվտանգության խորհրդին ճնշում գործադրել «Հայաստանի կառավարության վրա, որպեսզի վերջինս միջազգային գործընթացի շրջանակներում ապահովի էթնիկ ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց տները Հայաստանում» և երաշխավորի «վերադարձից հետո նրանց կոլեկտիվ ու անհատական իրավունքները»։

Իր դիմումում Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է «բռնությունների, կոտորածների և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումների» մեջ՝ պնդելով, թե «այս գործընթացը հատկապես բռնի և դաժան բնույթ է կրել 1905–06, 1918–21, 1948–53 և 1988–91 թվականներին»։

Ինչպե՞ս կարող է Ադրբեջանը մեղադրել Հայաստանին 1905-06 թվականներին էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ զանգվածային բռնություններ իրականացնելու մեջ, եթե այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը գոյություն չի ունեցել։ Թվարկված մյուս ժամանակահատվածները նույնպես հիմնված են կեղծ պնդումների վրա, քանի որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին այն վայրագությունների մեջ, որոնք իրականում կատարվել են ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ՝ Բաքվում, Նախիջևանում, Սումգայիթում և Արցախում։ 1988-1991 թվականներին Խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիները կամավոր լքել են երկիրը՝ վաճառելով իրենց տներն ու ունեցվածքը։ Ադրբեջանն իր դիմումում նաև մեղադրում է Հայաստանին՝ մզկիթներ և գերեզմանատներ քանդելու մեջ։ Ադրբեջանն ինքն է ոչնչացրել հազարավոր հին խաչքարեր, եկեղեցիներ և այլ հայկական հուշարձաններ Նախիջևանում, ինչպես նաև տասնյակ կրոնական և մշակութային հուշարձաններ Արցախում։

Սակայն, Ադրբեջանի կառավարությանը, թշնամական «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգի համար քննադատելու փոխարեն, Փաշինյանը հայտարարել է, որ հայկական ընդդիմությունն է Ալիևին դրդել բարձրացնելու Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը՝ խոսելով հայ փախստականների՝ Արցախ վերադարձի իրավունքի մասին: Փաշինյանը սխալվում է, քանի որ Ադրբեջանը ՄԱԿ-ին ուղղված դիմումում հաստատել է, որ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ստեղծվել է 1989 թվականին՝ որպես «Ադրբեջանցի փախստականների ընկերություն»՝ արցախահայերի 2023 թվականին վտարումից շատ առաջ:

Անհավատալիորեն, Փաշինյանը մերժել է Ալիևի՝ 300 հազար ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը։ Այնուամենայնիվ, դժվար է վստահել այդ մարդու խոսքերին, որը մի ժամանակ հայտարարել էր. «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ ավելի ուշ՝ «Արցախը Ադրբեջան է»։

300 հազար ադրբեջանցիների Հայաստան տեղափոխումը լիակատար աղետ կլինի Հայաստանի Հանրապետության համար։ Ահա թե ինչու.

1. Վերաբնակեցված ադրբեջանցիների և տեղացի հայերի միջև ցանկացած աննշան միջադեպ կարող է առիթ դառնալ, որպեսզի Ադրբեջանը՝ սեփական ժողովրդին պաշտպանելու պատրվակով զորք մտցնի Հայաստան: ՄԱԿ-ին ուղղված դիմումում նշվում էր, որ ադրբեջանական «համայնքը չի վստահում այս պետությանը [Հայաստանին] անվտանգության հարցերում»: Այն ձգտում է ադրբեջանցի վերաբնակիչների անվտանգությանը Ադրբեջանի զինուժի կամ այլ օտարերկրյա զորքերի, հնարավոր է՝ նաև Թուրքիայի կողմից։

2. ՄԱԿ-ին հղված ադրբեջանական դիմումում նաև նշվում էր, որ Հայաստանում հաստատվելուց հետո նրանք պետք է «ունենան հավասար իրավունքներ, որոնք թույլ կտան կրթություն ստանալ մայրենի լեզվով և ադրբեջաներենը օգտագործել կառավարության օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում»։ Նրանք կպահանջեն սեփական դպրոցներ, մզկիթներ, համայնքային կենտրոններ և ոստիկանական ուժեր։ Արդյունքում՝ մեծ թվով ադրբեջաներենի ուսուցիչներ և իմամներ կբերվեն Հայաստան։ Փաստաթղթում նաև նշվում էր, որ «ադրբեջանցիները պետք է իրավունք ունենան ձևավորելու տեղական անվտանգության ուժեր և համապատասխան դերակատարում ստանձնեն դատարաններում»։

3. Վերաբնակեցված ադրբեջանցիները կունենան քվեարկելու և Հայաստանի խորհրդարանում սեփական պատգամավորներին ընտրելու իրավունք, ինչի արդյունքում կընդունվեն նրանց շահերը պաշտպանող օրենքներ։

4. Հայոց պատմության դասագրքերը կփոփոխվեն այնպես, որ «չվիրավորեն» ադրբեջանցի աշակերտների զգացմունքները Արցախի պատմության և քրիստոնեության հարցերում։

5. ՄԱԿ-ի դիմումում պահանջում են, որ «Հայաստանի կառավարությունը վերադարձնի ադրբեջանցիներին պատկանող գույքն ու համայնքային հողերը և փոխհատուցի դրանց օգտագործումը կանխելու հետևանքով պատճառված վնասներն ու կորուստները»։

6. Ադրբեջանական կողմի դիմումով նաև պահանջվում է, որ «Հայաստանը դադարեցնի ատելություն և խտրականություն սերմանելու իր քաղաքականությունն ու գործելակերպն ադրբեջանցիների նկատմամբ, արդարադատությանը հանձնի ադրբեջանցիների դեմ հանցագործություններ կատարած անձանց, անհապաղ դադարեցնի նրանց փառաբանումը, քանդի այդ հանցագործություններին մասնակցած ռազմական, քաղաքական գործիչների ու ահաբեկիչների հուշարձանները, ինչպես նաև չեղյալ հայտարարի տեղանունների փոփոխությունները»։

Զարմանալի չի լինի, եթե Ալիևը առաջիկայում խաղաղության պայմանագրի ստորագրման իր նախապայմանների երկար ցանկը համալրի նաև 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հարցով։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյանը հրաժարվում է մանդատից Կոչուբաևի նկատմամբ դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը․ «Իշխանություն» Արծվիկ Մինասյանը հրապարակել է ՀՀ քաղաքացիների Հայաստան ժամանման ԱԱԾ վիճակագրությունը Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար Լարված իրավիճակ․ «Ոստիկանները սպանել են տղայիս», «էդ գլխարկդ գիտե՞ս՝ ինչ կանեմ»․ սպանվածի մայր (video) ԱՀԱԶԱՆԳ․ Ադրբեջանը Հայաստանի քաղաքացիներից գաղտնի տեղեկություններ հավաքելու հնարավորություն կստանա (video) Եկեք ձեզ պատմեմ՝ ի՞նչ է անում կառավարությունը ձեր հեռախոսների ու անձնական տվյալների հետ․Հովհաննիսյան (video) Հանկարծ չշշկռվեք․ Հայկ Մամիջանյանը՝ Կառավարության դիմաց (video) Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան (video) Ուրսուլա ֆոն դեր Լայե՛ն, Հայաստանի գլորվե՞լն եք ծափահարում․ Արեգնազ Մանուկյան (video) «Ար*ունոտ Ուրսուլա....»․ Լարիսա Ալավերդյանը խայտակառակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահին (video) Դուք սեղմել եք «ար*ան մեջ թաթախված» մարդու ձեռքը․ Մենուա Սողոմոնյանը՝ ֆոն դեր Լայենին (video) Ֆոն դեր Լայեն, դուք պետք է լա՛վ լսեք այս փաստերը․ սա խայտառակություն է․ Ստեփան Դանիելյան (video) Սա ձեր վարչությունը չի․․․ Քրիստինե Վարդանյանը տեղը դրեց ՔՊ-ին (video) Մոնակոյում տեղի ունեցած պայթյունի պահին ուկրաինացի օլիգարխ Վադիմ Երմոլաևը եղել է սիրուհու հետ․ նրա ոտքերը անդամահատվել են Դեմոկրատիայի թազա մամային՝ ֆոն դեր Լայենին բարևներ․ Աղվան Վարդանյանն՝ ԱԺ-ից (video) Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը. «Իշխանություն» #ՈՒՂԻՂ. ՇՏԱՊ. Հենց հիմա Հայաստանից պատերազմ հայտարարեցին Ռուսաստանին. Արամ Սարգսյան (video) Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ. Թրամփ «Տեսեք՝ հելնեմ դիրքեր, ինչ եմ անելու. մարտական հերթապահության գնացող մարդը ստատուս ա գրում» (video) Ձեր ասածները կատարյալ անգրագիտություն են․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականին (video) Հայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա Կոնկրետ օրինակով ցույց եմ տալիս, որ ձեր նախագիծը բոբիկ է․ Գեղամ Մանուկյան (video) Ֆինլանդիան սահմանափակումներ է մտցրել Ֆիննական ծոցի արևելքում գտնվող օդային տարածքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am