Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ Եվրասիական տարածաշրջանն ու Մերձավոր Արևելքը կանգնած են պատմական վճռորշ իրադարձությունների առջև․ Արտակ Զաքարյան

Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու՝ Արևմուտքի փորձերի անօգտակարության մասին։ Շատերը ՌԴ առաջնորդի վերջին հայտարարությունները դիտարկում են որպես նախկին հռետորաբանության կրկնություն, մինչդեռ նախկին կոշտ արտահայտությունները ծառայում էին որպես նախազգուշացում՝ Մոսկվային չգրգռելու վերաբերյալ, իսկ այժմյան ազդանշանն այլ ուղերձ է պարունակում. «սպասեք պատասխանի»։ Սա կարող է նշանակել, որ Մոսկվայի համբերությունն անսահման չէ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։


«Արևմուտքը մտադիր չէ նահանջել. պատժամիջոցների ցուցակները գնալով ավելի են երկարում, ներառելով էներգետիկայի, ֆինանսների, պաշտպանական արդյունաբերության և նավագնացության ոլորտները: Թեկուզև ՌԴ տնտեսությանը վնասներ հասցվում են, սակայն արդեն մի քանի տարի է, ինչ պատժամիջոցներից Արևմուտքի սպասելիքները լիարժեք չեն իրականանում և ՌԴ-ն կարծես թե հարմարվել է: Հենց այդ դիմացկունությունն է առաջացնում Արևմուտքի դժգոհությունը: Ըստ էության, պատժամիջոցները բավականաչափ արդյունավետ չեն եղել, որպեսզի ստիպեն Մոսկվային՝ փոխել իր դիրքորոշումը: Չնայած իրենց արտաքին վճռականության դրսևորմանը, արևմտյան երկրները ևս հայտնվում են դժվարին իրավիճակում, քանի որ Ռուսաստանը չի զիջում՝ պահպանելով իր ռազմա-քաղաքական կեցվածքը:

Վերջին տարիներին Ռուսաստանը կենտրոնացել է երկու նպատակի վրա՝ առևտրային ուղիների վերակառուցում և այլ շուկաների անցում, ինչպես նաև արևմտյան մատակարարումներից կախվածության թուլացում և իր արդյունաբերության զարգացում: Շատերը կարծում էին, որ տարիներ շարունակ ճնշման տակ գտնվող Ռուսաստանը կթուլանա, բայց իրականում այն կարծես ավելի վճռական է դարձել իր ազգային շահերը պաշտպանելու հարցում: Իր վերջին ուղղերձով, ՌԴ նախագահը միջազգային հանրությանը նաև ազդանշան է տալիս, որ Ռուսաստանն ունի իր հակառակորդներին հյուծելու բավարար վճռականություն:

ՆԱՏՕ-ն չի թուլացնում Ռուսաստանի վրա ճնշումը: Դաշինքի՝ դեպի արևելք ընդլայնումը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը Մոսկվայի կողմից դիտվում են որպես անվտանգության սպառնալիք՝ շատ ավելի վտանգավոր, քան տնտեսական պատժամիջոցներն են: ՌԴ նախագահը կրկին սահմանել է Ռուսաստանի «կարմիր գծերը», ըստ որի Արևմուտքի կողմից ցանկացած անխոհեմ գործողություն կարող է բերել անցանկալի հետևանքների:

Արևմտյան քաղաքական էլիտաները շարունակում են կարծել, որ ֆինանսական գործիքների և քարոզչության միջոցով կարող են ենթարկեցնել Ռուսաստանին: Միաժամանակ Եվրոպան դժվարությունների է բախվում էներգակիրների բարձր գների, արդյունաբերական ձեռնարկությունների արտագաղթի և գնաճի պատճառով։ Ակնհայտ է նաև, որ անկախ նրանից, թե ինչպիսի նպատակներ ու կարգախոսներ են հռչակվում՝ Եվրոպայում շատերն այլևս չեն ցանկանում ապրել դժվարությունների ու անորոշ ապագայի մեջ։

Պուտինը նշել է նաև, որ Ռուսաստանը հարմարվում է ճնշմանը և պատրաստ է արձագանքել, եթե իր «կարմիր գծերը» հատվեն։ Սա նշանակում է, որ Արևմուտքը՝ նախքան Ռուսաստանի նկատմամբ հետագա գործողություններ ձեռնարկելը, պետք է կարողանա մինչև վերջ հաշվարկել բոլոր հնարավոր հետևանքները։ Եվրասիական տարածաշրջանն ու Մերձավոր Արևելքը, հերթական անգամ կանգնած են պատմական վճռորշ իրադարձությունների առջև»,-նշել է նա։

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Մեր պատմությունը չի ճանաչում ցեղասպանություն, կոտորածներ, ճնշումներ կամ գաղութատիրություն. Էրդողանի արձագանքը Իսրայելին Թուրքիան և Ադրբեջանը դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին փախլավան Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու համար Փաշինյանն ասում էր՝ ՔՊ-ն եթե իշխանություն չլինի, պատերազմ կլինի, սա սպառնալիք էր՝ ուղղված ընտրողին (video) Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Ընտրությունները աննախադեպ էին, ԲՀԿ-ն հայտնվել էր անցողիկ սահմանին, բայց արվեց ամեն ինչ՝ ԱԺ չմտնի (video) ՍԴ-ում գործի քննության ընթացում ՔՊ-ն իրենց պաշտոններն է որոշում, ինչը կարող է բացասական ազդել, բայց ՍԴ-ն վերիշխանական մարմին է. Վարդևանյան Թրամփը նախընտրում է շարունակել բանակցությունները Ո՞ւր է Գայի պողոտայի 5 սմ ասֆալտը. Չախոյան Հռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Այդ կասկածը խարան է մնալու․ Ընտրախախտումները եղել են զանգվածային․ Արամ Վարդևանյան (video) Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել Իսրայելը, սպառնալով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Ադրբեջանին դրեց երկընտրանքի առաջ․ Ադրբեջանն էլ ընտրեց Թուրքիային․ Հովհաննես Իշխանյան Ի՞նչ էլ լինի,մենք մեզ պարտված չենք զգալու-2․ Շարմազանով Ընտրությունների վերաբերյալ փաստաբանը բացահայտումներ է անում (video) Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում Դու ո՞վ ես, ինչ խաղաղությունից ես խոսում․․․ երկիրը հանձնում ես․ քաղաքացիներ (video) «Հրապարակ». Դժվար թե Հայաստանն օգտվի այս հնարավորությունից Դե ասե՛ք, ինչու՞ չեք խոսում՝ «Ուժեղ Հայաստանի»-ի դեմ հարուցված բազմաթիվ գործեր արդեն կարճվել են (video) Սերժ Թանկյա՛ն, դու պրոբլեմ ես․ դե խոսի՛ր «ցեղասպան» Նիկոլից․ Հովհաննես Իշխանյան (video) «Հրապարակ». Արտահանման միֆն ու հայ գյուղացու համար ցավոտ իրականությունը «Սա դեռ սկիզբն է» Իսկ ովքե՞ր են դատավորները (video) Ընտրախախտումների այն ռեսուրսը, որը իրացվել է, երկրորդ անգամ իրացնելը բարդ է, դրա համար էլ չեն ուզում երկրորդ փուլ. Արամ Վարդևանյան Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ Եվրասիական տարածաշրջանն ու Մերձավոր Արևելքը կանգնած են պատմական վճռորշ իրադարձությունների առջև․ Արտակ Զաքարյան ՔՊ-ի ռեսուրսը սպառվել է․ Արամ Վարդևանյանը մանրամասնեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am