«Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը

«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանի հոդվածը․
«Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղության հաստատում և պատերազմի սպառնալիքի վերացում, այնպես, ինչպես երկրաշարժի, փոթորիկի, հրդեհի, ջրհեղեղների` տվյալ պահի չգոյությունը չի նշանակում, որ դրանք երբևէ տեղի չեն ունենալու»

ՊԱՏԵՐԱԶՄԻ մասին Բագրատ Սրբազանի աշխատության ամփոփիչ հատվածը… Նախորդիվ հրապարակվածները` մեկնաբանություններում
___
Ը. ԱՄՓՈՓՈՒՄ
Ժամանակակից աշխարհը արդարության և ճշմարտության ճգնաժամ է ապրում (թեպեը երբեք էլ այլ կերպ չի եղել):
Ժամանակակից աշխարհը արդարության, ճշմարտության և իրավունքի ճգնաժամ (crisis) է ապրում և տառապում է արժեքային պակայից (deficit) (թեպետ երբեք էլ այլ կերպ չի եղել):
Իմ պատկերացմամբ, այլաբանորեն, հայերեն ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ բառը ամենաշատ պատերազմ պարունակող հնչողությունն ունի: Կարծես թե բառն ինքնին հուշում է խաղաղության հասնելու ճանապարհի մասին: Ինձ ծանոթ ոչ մեկ այլ լեզվում այսքան պատերազմ չկա խաղաղություն բառի մեջ: Ըստ իս, նաև ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ բառը նույն ինքը ԱՂԱՂԱԿՆ է` վկայելով վերը նշված ճգնաժամի և արժեքային պակասից տառապանքի մասին: ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՂԱՂԱԿ Է` ՃԻՉ ԵՎ ՁԳՏՈՒՄ` ՀԱՍՆԵԼՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ:
Հետաքրքիր է նաև ճգնաժամ – crisis բառի ստուգաբանությունը, որը ծագում է հունարեն krene բառից, որ նշանակում է դատել կամ դատողություն անել որոշում կայացնելու համար, այլ կերպ ասած` ընտրություն կատարել: Հավանաբար, հայերեն բառն էլ հենց այդ արտահայտությունն ունի` ճգնաժամ` ճգնելու ժամ, ձգտելու, ճգնելու և ճիշտ որոշում կայացնելու ժամ, երբ այդ որոշումից կամ որոշումներից են կախված իրերի հետագա ընթացքը:
Ինչո՞ւ եմ անդրադառնում բառերի ստուգաբանությանը, որովհետև դրանք լավագույնս բացատրում են հարցի կամ իրավիճակի էությունը, ինչպես այս դեպքում` պատերազմի կամ խաղաղության վերաբերյալ:
Անփոփելով նշեմ, որ փորձեցի Աստվածաշունչ մատյանի պատգամի և դարերով թրծված հոգևոր փորձառության հիման վրա ներկայացնել այդքան չարչրկված պատերազմի էությունը, որը ողբերգություն է, սակայն ավելի մեծ ողբերգություն է «մեղքի խաղաղությունը», որ քայքայող ու սպառող է և, ցավոք, մահվան ուղիղ ճանապարհն է, որը բացարձակ աղերս չունի ճշմարիտ և արդար խաղաղության հետ:
Հատկապես մեր ժամանակներում և պայմաններում կամ իրավիճակում պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղության հաստատում և պատերազմի սպառնալիքի վերացում, այնպես, ինչպես երկրաշարժի, փոթորիկի, հրդեհի, ջրհեղեղների` տվյալ պահի չգոյությունը չի նշանակում, որ դրանք երբևէ տեղի չեն ունենալու և կարիք չկա համապատասխան պատրաստությունները կատարելու և միջոցները ձեռնարկելու ոչ միայն կանխելու, այլև պաշտպանված լինելու նման աղետներից` հատուկ չափանիշներին համապատասխան կառուցապատումներ, հասարակության իրազեկման մեխանիզմներ, փրկարարների պատրաստություն և վերապատրաստություն, տեխնիկական վերազինում և այլն: Կամ անձնական կյանքում. եթե բնակավայրում գողության հանցագործություն գոյություն չունի, չի նշանակում, որ մարդիկ հեռացնում են իրենց տների դռներն ու լուսամուտները` կողպեքներով հանդերձ, այլ ընդհակառակը` ավելացնում են հնարավոր բոլոր հավելյալ միջոցները` տեսադիտողական սարքեր, արձագանքման շչակներ և այլն, որոնք կպահպանեն տան անվտանգությունը: Եվ կամ գարնանը, ամռանը և աշնանը ձյուն չլինելու պատճառով ո՛չ ձմեռային հագուստներն են նետում և ո՛չ էլ ջեռուցման համակարգերը վերացնում:
Հետևաբար, մարդը կամ պետությունները ոչ թե ապրում են «անհոգ խաղաղության» մեջ, այլ տևապես պատրաստվում են անմիջական կամ հետաձգված պատերազմի, ինչ տեսքով էլ այն լինի, ոչ թե հուսալով, թե դրանք տեղի չեն ունենա, որովհետև այդ պահին չկան, այլ բոլոր առումներով հոգալով համապարփակ և ամբողջական անվտանգային խնդիրները` այսպիսով պատրաստ լինելով դիմագրավել ցանկացած հնարավոր ոտնձգություն սառը կամ տաք պատերազմի տեսքով:
Պատերազմի մշտական պատրաստությունը պետք է դառնա պետության և հանրության ՍՈՎՈՐԱԿԱՆ կենցաղի մի մասը` առանց ապոկալիպտիկ որակումների:
Աշխարհը մշտապես ձգտել է արդարությունը, ճշմարտությունը և խաղաղությունը հաստատել «արդարությունը սրի ծայրին է» կամ «ուժի իրավունքով» մտածողությամբ:
Ժամանակները փոխվել են, սակայն, ցավոք, այս հասկացողությունը չի փոխվել: Ապրել և հարատևել են այն ժողովուրդները, որոնք ընդունել են աշխարհի նետած մարտահրավերը և ընտրել են առանց հոգնել պայքարը արդարության և ճշմարտության համար. «Եթե արդարության հետևից գնաս, կհասնես նրան և այն կհագնես իբրև փառքի զգեստ» (Սիրաք 27:9) և «ուրեմն հնազանդվեք Աստծուն և դիմադրեք սատանային և նա հեռու կմնա ձեզանից» (Հակոբոս 4:7):
Եվ վերջապես, ինչո՞ւ ենք սաղմոսերգուի խոսքով և մեր Սուրբ Պատարագի ամենակարևոր հատվածում հայտարարում, որ Աստված փառքի Թագավոր է, որովհետև Նա հզոր և պատերազմի կարող և հաղթող Տերն է, իսկ մենք կոչված ենք «նայելու Հավատքի Զորագլխին» (Եբր. 12:2) և հետևելու Նրա օրինակին ու ճանապարհին:
Հ.Գ. Առաջիկայում կներկայացնեմ նահատակության փառքի պսակի մասին Աստվածաշնչյան և հոգևոր փորձառության ընկալումը:
Բագրատ արք. Գալստանյան»։

դիտվել է 55 անգամ
Լրահոս
ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին ՀՀ դեմ մշակվող զավթողական ծրագրի թեմայով հերթական հավաքն է տեղի ունեցել Ադրբեջանում․ ադրբեջանագետ Ի՞նչ «բացահայտեց» Նաթանյահուն Հայաստանում «Այծի մորուքով» Սերժ Թանկյանը թող խոսի՝ ինչպես է Նիկոլը մեր պետությունը սարքել «փալաս»․ Մարգարյան (video) Թող սրանք լա՛վ իմանան՝ էս ծանր հանցագործությունների տակից դուրս չե՛ն գալու․ Երվանդ Բոզոյան (video) «ՍԴ-ն ծանր քար է լինելու Փաշինյանի վրա»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Ռուբեն Բաբայան սրիկա՛, դու ո՞նց նման բան ասացիր»․ տարեց կին (video) Իսրայելը մահացու վտանգի առաջ է․ Երվանդ Բոզոյան (video) Ինչպե՞ս է Փաշինյանը Ռուսաստանում հարցերի տակից դուրս գալու․․․ (video) ՍԴ որոշումից հետո համախմբելու ենք ընդդիմադիր ուժերին, որից հետո հաջորդ քայլերը կանենք. Կարապետյան (video) Վիճակը ծանր է լինելու․ Ռուսաստանը վերջին փրկողակն է նետում Փաշինյանին․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ձեր հանձնառության մեջ ամուր մնացեք հավատքով. Գարեգին Բ-ն՝ Գևորգյան ճեմարանի սաներին Հանդիպե՞լ է Սամվել Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանին և ի՞նչ գաղտնի պլանի մասին է խոսում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am