Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը «РБ Спорт» պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է ռուսական «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի՝ Եվրոպա հնարավոր տեղափոխությանը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
– Ե՞րբ Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի եվրոպական ուժեղ առաջնություն։
«Էդուարդն արդեն վաղուց պատրաստ է դրան։ Նա գերազանցել է ՌՊԼ-ի մակարդակը և ի զորու է մրցակցել Եվրոպայում։ Նա ունի դրա համար անհրաժեշտ ամեն ինչ՝ տաղանդ, ֆիզիկական տվյալներ, խաղի ընկալում և առաջնորդի որակներ։ Պարզապես կարևոր է, որ տեղափոխությունը լինի ճիշտ ակումբ և ճիշտ միջավայր, որտեղ նրան կվստահեն և հարմարվելու ժամանակ կտան։ Բայց ինձ թվում է, որ Սպերցյանը շատ կհամապատասխաներ իտալական «Կոմոյին» և հեշտությամբ հանդես կգար Ա Սերիայում», — նշել է Մովսիսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատել էր Սպերցյանի տեղափոխությունը սաուդական «Ալ-Ահլի»։
