Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը «РБ Спорт» պարբերականին տված ծավալուն հարցազրույցում խոսել է ազգային թիմի ներկայիս վիճակի և աշխարհի առաջնություն դուրս գալու հեռանկարների մասին: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Հիշեցնենք, որ այս օրերին ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում ընթանում է աշխարհի 2026 թվականի առաջնությունը, որը մեկնարկել է հունիսի 11-ին և կտևի մինչև հուլիսի 19-ը։ Սա Մունդիալների պատմության մեջ առաջին մրցաշարն է, որին մասնակցում է 48 հավաքական, ինչը զգալիորեն մեծացնում է տարբեր երկրների՝ համաշխարհային ստուգատեսում հայտնվելու շանսերը։

– Ե՞րբ Հայաստանը կօգտագործի այս հնարավորությունն ու կհայտնվի աշխարհի առաջնությունում:

«Մենք՝ հայերս, կհայտնվենք աշխարհի առաջնությունում այն ժամանակ, երբ սկսենք լավ ֆուտբոլ խաղալ (ծիծաղում է)։ Իսկ եթե լուրջ, սա համակարգային աճի հարց է։ Առայժմ հավաքականը պատրաստ չէ կայուն կերպով բարձր մակարդակով հանդես գալ, ինչը թույլ կտար մրցակցել եվրոպական ուժեղ թիմերի հետ։ Եվ պետք չէ մոռանալ, որ աշխարհի առաջնության եվրոպական ընտրական փուլն ամենաբարդն է աշխարհում, այստեղ հեշտ մրցակիցներ չկան։ Յուրաքանչյուր հանդիպում փորձություն է։ Բայց քայլ առ քայլ առաջընթացն իրագործելի է»։

– Ընդհանուր առմամբ, որքանո՞վ եք ուշադիր հետևում Հայաստանի հավաքականի ելույթներին:

«Փորձում եմ նայել բոլոր խաղերը։ Երևում է, որ հավաքականում սերնդափոխություն է ընթանում. մարզչական շտաբը հնարավորություն է տալիս ներքին առաջնության երիտասարդ ֆուտբոլիստներին։ Սա ճիշտ ճանապարհ է. առանց յուրայինների հանդեպ վստահության հնարավոր չէ ուժեղ թիմ կառուցել»։

– Ո՞ւմ կարող եք առանձնացնել երիտասարդ խաղացողներից:

«Չէի ցանկանա անուններ հնչեցնել, որպեսզի տղաների վրա ավելորդ ճնշում չստեղծեմ։ Գլխավորը ճիշտ զարգանալն է և իրադարձություններն արագացնելուց խուսափելը։ Բայց Հայաստանում կան երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք արդեն հիմա լավ մակարդակ են ցուցադրում և ապագայում կարող են տեղափոխվել եվրոպական ուժեղ առաջնություններ»։

Հավելենք, որ այս պահին մրցաշարում ընթանում են 1/16 եզրափակիչի հանդիպումները, որոնց շրջանակում պայքարն արդեն լքել են Հարավաֆրիկյան Հանրապետության, Ճապոնիայի, Գերմանիայի և Նիդերլանդների ազգային հավաքականները։

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Վիճակը ծանր է լինելու․ Ռուսաստանը վերջին փրկողակն է նետում Փաշինյանին․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հանդիպե՞լ է Սամվել Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանին և ի՞նչ գաղտնի պլանի մասին է խոսում (video) Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններ Նիկո՛լ, այ «շակա՛լ», հիմա էլ պիտի ասե՞ս՝ ռուսներն են քեզ նման բան ասել․․․ տարեց կնոջ դիպուկ խոսքը (video) Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է զիջումներ անել Անկարային կործանիչների վաճառքի հարցում Մի քիչ էլ գազ տանք, կտենա՛ք՝ ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի․ Սամվել Կարապետյանի ակնարկը (video) Սամվել Կարապետյանի գործով մեղադրյալ Անդրանիկ Խաչատրյանի խափանման միջոցը դատարանը թողեց անփոփոխ Ժամանակի հարց է, որ ժողովուրդը լցվի փողոց․ Սամվել Կարապետյան (video) «Փաշինյանի բերած նոր աղետից մեր ամբողջ հասարակությունը ոռնալու է»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Կրեմլը հաստատել է Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը Զինված հարձակում` Գերմանիայում. կասկածյալը ազգությամբ թուրք է Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Վահագ Մարտիրոսյանը #ՀԻՄԱ․ Ռուսաստան գնալուց առաջ Փաշինյանը վերջին քայլերն է անում․ հարցեր են դնելու․ Արթուր Մարտիրոսյան (video) ՔՊ-ականները թքած ունե՞ն, թե․․․ Հովհաննես Խուդոյանը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մինչև տարվա վերջ Ռուսաստանը նոր սանկցիաներ կկիրառի. Հայաստանի վրա շատ ծանր է նստելու․ Բոզոյան (video) Փաշինյանը կժամանի Իրան Պուտինը ժամանակ է տվել Նիկոլին. ո՞րն է լինելու վերջնական որոշումը (video) Պուտինը ժամանակ է տվել Նիկոլին. ո՞րն է լինելու վերջնական որոշումը (video) 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Հայաստանի և Ադրբեջանի միջև անհայտ կորած անձանց տվյալների բազա կստեղծվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am