Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է, որ քաղաքական շրջանակներում շրջանառվում են տեղեկություններ՝ իշխանությունը սպասում էր, թե Գյումրու ավագանու նիստում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կարող էր հրաժարական ներկայացնել, ինչից հետո ավագանին կընտրեր Կարեն Սիմոնյանին։
Թերթը հարցադրում է, թե արդյոք հենց այդ սցենարն էր պատճառը, որ նիստը չկայացավ՝ իրավապահների գործողությունների, խուզարկությունների և քաղաքական ճնշումների ֆոնին, ինչն ըստ «շատերի» կարող էր խափանել ավագանու բնականոն աշխատանքը և կանխել իշխանափոխությունը քաղաքում։
Հրապարակման համաձայն, Գյումրիում տարածված է տեսակետ, որ քաղաքի մի հատված ցանկանում է նոր ղեկավարություն, Կարեն Սիմոնյանը ունի անհրաժեշտ փորձ ու կարողություններ, և արդյունավետ կառավարման դեպքում հնարավոր կլինի լուծել կուտակված խնդիրներ։ Նշվում է նաև իշխանության վախի մասին՝ քաղաքը կորցնելու վտանգի պայմաններում։
