ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի դեմոկրատ սենատոր Դինա Թայթուսը նոր նախաձեռնություն է սկսել, որով նախատեսվում է խոչընդոտել Թուրքիայի հնարավոր վերադարձը «F-35» կործանիչների ծրագրին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա պնդում է, որ Թուրքիան չպետք է վերադառնա ու վերականգնվի այդ ծրագրում, քանի դեռ շարունակում է ունենալ ռուսական արտադրության «S-400» հակաօդային պաշտպանության համակարգեր (ՀՕՊ) և «CAATSA» պատժամիջոցների հետ կապված հարցերը դեռևս մնում են չլուծված։
Նման զարգացումները սկսվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ կմասնակցի Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագագաթնաժողովին ու նշել էր, կանի մի բան, որը Ռեջեփ Թայիփ Էրդողանին շատ կուրախացնի՝ նկատի ունենալով «F-35» կործանիչների ծրագիրը։
Այս համատեքստում նշվել է, որ զենքի վաճառքը կարգավորող ԱՄՆ օրենքների համաձայն՝ Կոնգրեսը կարող է փորձել դադարեցնել գործընթացը «համատեղ մերժման բանաձևի» միջոցով։ Թրամփի վարչակազմը չի կարող անտեսել ԱՄՆ օրենսդրությամբ սահմանված իր պարտավորությունները։
Բաց աղբյուրների համաձայն՝ դեռ չկա որևէ ապացույց, որ Թուրքիան ամբողջությամբ հրաժարվել է «S-400» համակարգից կամ լուծել պատժամիջոցներին հանգեցրած հիմնական խնդիրը։
