Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները
Հեղինակավոր The Athletic պարբերականը կազմել և հրապարակել է 2026 թվականի Աշխարհի առաջնության խմբային փուլի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ Նախօրեին հավաքականներն ավարտել են իրենց ելույթները խմբերում, և արդեն մեկնարկել է մրցաշարի փլեյ-օֆֆ փուլը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից:
Հատկանշական է, որ խմբային փուլի լավագույն հնգյակում հայտնված ֆուտբոլիստներից երեքը ներկայացնում են Ֆրանսիայի ազգային հավաքականը։ Լավագույնների ցանկում ընդգրկվել են նաև մեկական ներկայացուցիչ Արգենտինայից և Բրազիլիայից։
ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույն ֆուտբոլիստների թոփ-5-ն ըստ The Athletic-ի.
Լիոնել Մեսսի (Արգենտինայի հավաքական)
Կիլիան Մբապե (Ֆրանսիայի հավաքական)
Վինիսիուս Ժունիոր (Բրազիլիայի հավաքական)
Ուսման Դեմբելե (Ֆրանսիայի հավաքական)
Մայքլ Օլիսե (Ֆրանսիայի հավաքական)
