Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն

Պետք է արձանագրել, որ Հայոց ցեղասպանության հարցը տարիներ, նույնիսկ տասնամյակներ շարունակ տարբեր պետությունների կողմից դիտարկվել է ոչ միայն հումանիտար և համամարդկային արժեքների, այլև սառը քաղաքական հաշվարկների համատեքստում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելուն։

«Իսրայելն այն պետություններից է, որը տասնամյակներ շարունակ խուսափել է Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումից, չնայած այն հանգամանքին, որ հրեա ժողովուրդը նույնպես բախվել է այդ համամարդկային չարիքին՝ Հոլոքոստին։ Ավելին, տարբեր տարիներին հրեական լոբբին փորձել է խանգարել և խոչընդոտել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում»,- նշել է Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ այս հանգամանքները պետք է դիտարկել ներկայիս թուրք-իսրայելական հարաբերությունների համատեքստում, որտեղ էլ, ըստ նրա, պետք է փնտրել Իսրայելի դիրքորոշման նման կտրուկ փոփոխության պատճառները։

«Իսրայելը մի պետություն էր, որը չէր ճանաչում Հայոց ցեղասպանությունը, իսկ իսրայելական լոբբին խոչընդոտում էր դրա միջազգային ճանաչման գործընթացը։ Հիմա, սակայն, հանկարծ հանդես է գալիս որպես Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից։ Հետևաբար, կարծում եմ՝ անվիճելի է, որ այս քայլն ունի քաղաքական ենթատեքստ։ Անվիճելի է նաև, որ այն կապված է թուրք-իսրայելական հարաբերությունների ներկայիս բարդ ընթացքի հետ։

Այնուամենայնիվ, եթե այս գործընթացը դիտարկենք թուրք-իսրայելական հարաբերություններից դուրս, ապա Իսրայելի նման պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր նշանակություն ունի միջազգային ճանաչման գործընթացի համար։ Եթե այդ որոշումը հաստատվի նաև Իսրայելի խորհրդարանի կողմից, ապա այն դրական էջ կդառնա Հայոց ցեղասպանության ճանաչման պատմության մեջ։ Ժամանակի ընթացքում թուրք-իսրայելական քաղաքական հաշվարկները կարող են փոխվել, բայց կմնա այն փաստը, որ Հոլոքոստ վերապրած ժողովրդի պետությունը նույնպես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Իսկ թե հետագայում հայկական լոբբիստական կազմակերպություններն ու Հայաստանի Հանրապետությունն ինչպես կօգտագործեն այդ հանգամանքը, արդեն ապագայի հարց է»,- ասել է թուրքագետը։

Անդրադառնալով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավոր ազդեցությանը, այսպես կոչված, «խաղաղության գործընթացի» վրա՝ Մելքոնյանը նշել է, որ Հայաստանի իշխանություններն այս հարցում պետական մակարդակով գրեթե չեն արտահայտվում և, ըստ նրա, փորձում են հնարավորինս խուսափել թեմայից։

«Սա ցույց է տալիս, որ իրականացվում է վախվորած դիվանագիտություն։ Նույնիսկ համամարդկային չարիքի, մեր ժողովրդի կրած ողբերգության հարցում իշխանությունները չունեն համարձակություն և հմտություն տարանջատելու Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը և համամարդկային նշանակության հարցը, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է։

Հետևաբար, չեմ կարծում, որ սա կարող է լուրջ ազդեցություն ունենալ այսպես կոչված «խաղաղության գործընթացի» վրա, որովհետև այդ գործընթացն ընթանում է Հայաստանի միակողմանի զիջումների ճանապարհով։

Չեմ բացառում նաև, որ կուլիսային հանդիպումների ընթացքում Հայաստանի իշխանություններն ու նրանց ներկայացնող դիվանագետները փորձեն հավաստիացնել իրենց ադրբեջանցի և թուրք գործընկերներին, թե իրենք որևէ առնչություն չունեն այս որոշման հետ»,- եզրափակել է Մելքոնյանը։

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video) Ինչու՞ է Մեդվեդևը հենց Գագիկ Ծառուկյանի անունը երեկ տվել․ Հայկ Նահապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին համապատասխան տեղն է ուղարկել․ ի՞նչ ինֆորմացիա փոխանցեց Սուրեն Սուրենյանցը (video) Չեմ հարգի էն ընտրողին, որ Ջենիֆեր Լոպեսին նայելով պիտի ընտրի իր ապագան. ՍԴ անդամ (video) Հուլիսի 4․ հետ քայլի տեղ չունենք․․․ Սամվել Կարապետյան, Քոչարյան, Ծառուկյան, ձեզ եմ դիմում․ քաղաքացի (video) Գյումրիում ուրիշ սցենար է եղել․ ինչու՞ այս ընտրություններում չաշխատեց դա․ Սուրեն Սուրենյանց (video) Ադրբեջանը կռվախնձոր է դառնալու. որտե՞ղ է Իսրայելը տեղափոխելու ողջ ռազմատեխնիկան. Հայկ Նահապետյան (video) Փաշինյանի հայտարարությունից հետո տեսա՞ք՝ ինչ արեց ԿԸՀ-ն․ Արամ Վարդևանյան (video) «Ինչո՞ւ և ինչո՞վ եք ձեզ այդպես կաշկանդել»․ ՍԴ անդամ Սեդա Սաֆարյանը՝ Վահագն Հովակիմյանին (video) Անբարո ցինիզմի գագաթնակետն է, որ Հայոց ցեղասպանությունը «ճանաչում է» ֆաշիստական պետություն Դուք լսեցի՞ք Սրբուհի Գալյանի աբսուրդային խոսքը՝ ՍԴ-ում․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am