ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ամստերդամ

ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար: Այս մասին գրել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը:

 «Բրյուսելն անտեսել է զանգվածային ձերբակալությունները, Եկեղեցու դեմ հարձակումներն ու ընտրակեղծիքները՝ սատարելու համար ՀՀ վարչապետին

 ՀՀ վարչապետին չի հաջողվել ստանալ ձայների մեծամասնությունը՝ չնայած ԵՄ միջամտությանը

Եվրոպական միությունը կարող է ենթարկվել իրավական պատասխանատվության՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ցուցաբերած աջակցության համար. «Amsterdam & Partners LLP» փաստաբանական ընկերությունը պնդում է, որ Բրյուսելն օգնել է օրինականացնել մի կառավարություն, որը խարխլում է ժողովրդավարական ինստիտուտներն ու հիմնարար իրավունքները:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին հասցեագրված նամակում ընկերությունը, որը հանդես է գալիս որպես ընդդիմադիր առաջնորդ Սամվել Կարապետյանի շահերի պաշտպան, պնդում է, որ ԵՄ-ն անվերապահ քաղաքական աջակցություն է ցուցաբերել պարոն Փաշինյանին՝ չնայած քաղաքական ընդդիմախոսների, կրոնական կառույցների և անկախ ձայների դեմ իրականացվող տևական արշավին:

Նամակում նշվում է, որ գործող կառավարության օրոք իրականացվել են հարյուրավոր քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններ, և որ ԵՄ-ն շարունակել է սատարել Փաշինյանին՝ քաջատեղյակ լինելով հանդերձ ընդդիմադիր գործիչների, հոգևորականների ու քաղաքացիական հասարակության քննադատների նկատմամբ վերաբերմունքի առնչությամբ խորացող մտահոգություններին:

Ընկերությունը փաստում է, որ ԵՄ-ն աչք է փակել երկրի կարևորագույն ազգային ինստիտուտներից մեկի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ կառավարության վարած արշավի վրա՝ միևնույն ժամանակ շարունակելով Հայաստանը ներկայացնել որպես ժողովրդավարական հաջողության պատմություն:

Բրյուսելը չի կատարել իր իսկ իրավական պարտավորություններն ու ժողովրդավարական չափանիշները՝ լեգիտիմացնելով մի ընտրություն, որի արդյունքները դեռևս վիճարկվում են Սահմանադրական դատարանում, և հրաժարվելով կիրառել նույնպիսի խիստ վերահսկողություն, ինչպիսին սովորաբար պահանջում է այլուր:

Սահմանադրական կարգով վիճարկումը գլխավոր ընդդիմադիր ուժի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ջանքերի մի մասն է՝ սպառելու ներպետական իրավական պաշտպանության բոլոր հնարավոր միջոցները: Այդուհանդերձ, Արամ Վարդևանյանը, ով ղեկավարում է տեղական դատարաններում պարոն Կարապետյանի իրավական գործընթացները, ընդգծել է, որ այդ վարույթների նախաձեռնումը չպետք է մեկնաբանվի որպես վստահություն դրանց վերաբերյալ որոշում կայացնող կառույցների անկախության նկատմամբ:

«Սահմանադրական դատարանը պետք է լինի անկախ, անվախ և պահպանի քաղաքական չեզոքություն,- նշել է պարոն Վարդևանյանը՝ հավելելով,- Հիմնարար հարցն այն է, թե արդյոք այսօր Սահմանադրական դատարանը համապատասխանում է այդ չափանիշներին»:

Պարոն Վարդևանյանը նաև հայտարարել է, որ թեև «Ուժեղ Հայաստանը» հանձնառու է իրավական գործընթացն ամբողջությամբ անցնելուն, այնուամենայնիվ, խորապես մտահոգված է, որ ընտրությունների արդյունքների վիճարկման գործով զբաղվող կառույցները չունեն Հայաստանի Սահմանադրությամբ պահանջվող անկախությունը:

Նամակում նաև պնդում է արվում, որ ԵՄ պաշտոնյաները գրեթե բացառապես փոխգործակցել են Հայաստանի կառավարության հետ՝ չհաստատելով բովանդակային երկխոսություն ընդդիմադիր կուսակցությունների և այլախոհ շրջանակների հետ, և այսպիսով՝ կանխորոշել են իրենց նախընտրելի քաղաքական ելքը դեռ նախքան ընտրությունների արդյունքների պատշաճ քննությունը:

Չնայած ԵՄ միջամտությանը և իշխանությունների կողմից թույլ տրված խախտումներին՝ պարոն Փաշինյանին չի հաջողվել ստանալ ընտրողների մեծամասնության աջակցությունը: Նույնիսկ լայնածավալ միջազգային աջակցության պարագայում կառավարությունը չի կարողացել ստանալ ձայների նույնիսկ կեսը, մինչդեռ ընտրողների մեծամասնությունն իր ձայնը տվել է ընդդիմությանը:

«Amsterdam & Partners LLP» փաստաբանական ընկերության հիմնադիր և կառավարող գործընկեր Ռոբերտ Ամստերդամը նշում է.

«Եվրոպական միությունը չի գործել որպես չեզոք դիտորդ: Այն նախընտրել է դաշնակցել մի կառավարության հետ, որի օրոք տեղի են ունեցել զանգվածային ձերբակալություններ, թիրախավորվել են քննադատները, հարձակումներ են գործադրվել Եկեղեցու դեմ և թուլացվել են ժողովրդավարական երաշխիքները:

«Բրյուսելը չի կարող հավակնել ժողովրդավարության պաշտպան լինելուն՝ միևնույն ժամանակ անտեսելով այս չարաշահումներն ու հրաժարվելով լրջորեն լսել ընդդիմության ձայնը: ԵՄ-ի գործողություններն օգնել են պաշտպանել այս կառավարությանը պատասխանատվությունից»:

Ռուսական միջամտությանը դիմակայելու պատրվակով տիկին ֆոն դեր Լայենը առաջնորդել է մի արշավ, որն ուղեկցվել է միջամտություններով, երկակի ստանդարտներով և վնաս է հասցրել իրավունքի գերակայությանը: Եվրոպական միության վարքագիծն արատավորում է այն բոլոր սկզբունքները, որոնց պաշտպանությամբ ինքը հանդես է գալիս, և վտանգի տակ է դնում Հայաստանի հենց գոյությունը»:

«Amsterdam & Partners LLP»-ն միջազգային փաստաբանական ընկերություն է, որը մասնագիտացած է քաղաքական իրավապաշտպանության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում»,-գրել է նա:

դիտվել է 197 անգամ
Լրահոս
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է տեղեկությունները Սուրեն Պապիկյա՛ն, ես քեզ հիմա ո՞նց կոռեկտ բառեր ասեմ․ Նաիրա Զոհրաբյան (video) ՔՊ-ում՝ նոր ներքին պայքար․ հինգ թեկնածու՝ մեկ պաշտոնի համար CNN. Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է 124 նավ #ՈՒՂԻՂ․ Մեդվեդևը բարձրացրեց խաղադրույքը․ ի՞նչ է սպասվում Նիկոլին․ Սուրեն Սուրենյանց (video) Արտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Ցեղասպանության ճանաչումը ծանր երկընտրանքի մեջ է դնում Ադրբեջանին․ Ստեփան Դանիելյան «Ուժեղ Հայաստանի»-ի անդամը պնդում է՝ իրեն աշխատանքից հեռացրել են քաղաքական հայացքների համար «450 հազար ձայն Նիկոլն ուղղակի գողացել է ու գիտե՞ք ինչպես»․ Հայկ Նահապետյանը փաստեր ներկայացրեց (video) Հետաքրքիր գտածոներ, այդ թվում բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում 45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր սենսացիոն վերադարձը ֆուտբոլ Ցավոք սրտի այդտեղ սխալվեց Սամվել Կարապետյանը․ Անժելա Թովմասյան (video) Սա ի՞նչ է․ Սեդա Սաֆարյանը քաղաքական պնդումներ է անում․ Արամ Օրբելյան (video) Սեդա Սաֆարյանի հարցից հետո իրավիճակը լարվեց դատարանում (video) Սեդա Սաֆարյանը կրկնում է Փաշինյանին․․․ փաստաբան (video) Ձեզ հարց են տալիս, հարցին պատասխանեք․ թեժ իրավիճակ՝ Արամ Վարդևանյանի պատասխանի ժամանակ (video) Սեդա Սաֆարյանի հարցը պիտի քննարկվի․ Արամ Օրբելյան (video) #ՈՒՂԻՂ․ Երեկ գիշեր Նիկոլը «գազազել է․ ու՞մ գլուխներն են թռնելու»․ Նաիրա Զոհրաբյան (video) 100-ավոր ընտրախախտումներ եմ ձեր առաջ դնելու․ Գոհար Մելոյանը՝ ՍԴ-ում (video) ՔՊ-ն ատելության խոսք է իրացրել ընտրություններին․ Վարդևանյանը՝ փաստերով (video) Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Էրդողանի վարչակազմը նույնպես ծանր է տարել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հանգամանքը ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ամստերդամ «Ուժեղ Հայաստանի»-ի անդամը պնդում է՝ իրեն աշխատանքից հեռացրել են քաղաքական հայացքների համար #ՈՒՂԻՂ․ Երեկ Պուտինը մեխերը խփեց․․․ ի՞նչ է սպասվում․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am