Հորմուզի նեղուցի ականազերծումը կարող է տևել մի քանի ամիս. Financial Times
Financial Times-ի տեղեկություններով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունից հետո Հորմուզի նեղուցի ականազերծումը կարող է տևել մի քանի ամիս։
Պարբերականի տվյալներով՝ նեղուցում դեռևս կարող է մնալ մինչև 80 ծովային ական։ Financial Times-ի փոխանցմամբ՝ ներկայումս նավերը կարող են երթևեկել միայն երկու երթուղով՝ Իրանի Լարակ կղզու մերձակայքով և Օմանի ափամերձ գոտու երկայնքով։
Նույնիսկ նավարկության ամբողջական վերականգնումից հետո, կանխատեսվում է, որ բեռնափոխադրումների և նավերի երթևեկության ծավալը որոշ ժամանակ կկազմի մինչև պատերազմը եղած մակարդակի կեսից էլ պակաս։
