Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոր վերանորոգված ավտոճանապարհին՝ կարկատաններ․

2025թ․-ին պետբյուջեի ֆինանսավորմամբ վերանորոգվեց Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը։ Ճանապարհի նորոգման աշխատանքներն իրականացրեց Թումանյանի ճանապարհների շինարարության և շահագործման ձեռնարկությունը։ Սակայն Ադրբեջանի հետ սահմանի դեմ-դիմաց գտնվող այդ ճանապարհի նորոգումն արվեց վատ որակով։ Տեղացի վարորդներն ասում էին, որ Թումանյանի ՃՇՇՁ-ն ճանապարհի նորոգման մեջ օգտագործել է այլ տեխնոլոգիա, սկզբից ճանապարհի ծածկին ավազ, մանրահատիկ քարեր են փռել, որից հետո կատարել ասֆալտապատումը։ Սակայն լրագրողիս հետ զրույցում Թումանյանի ՃՇՇՁ տնօրեն Մուկուչ Տիտանյանը ժխտեց, որ իրենք ավտոճանապարհի վերանորոգման գործում այլ տեխնոլոգիա են կիրառել։

Միջպետական ավտոճանապահի այդ հատվածի վերանորոգումն արվեց վատ որակով, որից հետո կապալառու կազմակերպությունը այն նորից նորոգեց, սակայն այս անգամ՝ սեփական ֆինանսների հաշվին։ Հիմա կրկնակի վերանորոգված այդ ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան, որոնք ժամանակի ընթացքում ասֆալտի ծածկի քայքայման, ճանապարհի շարքից դուրս գալու պատճառ են դառնալու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սիրում է խոսել․ հպարտանալ պետբյուջեի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների տրամադրած վարկային միջոցներով կառուցված, վերանորոգված ճանապարհներով, սակայն շատ դեպքերում այդ ճանապարհները կառուցվում, նորոգվում են վատ որակով»:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am