Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում
Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ և հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է շփվել լրագրողների հետ 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի՝ Կոլումբիայի դեմ խաղից (0:0) հետո։
Հանդիպման ավարտից հետո 41-ամյա ֆուտբոլիստն արագ քայլերով անցել է միքստ-գոտիով՝ անտեսելով հարցազրույց տալու ԶԼՄ-ների ներկայացուցիչների բազմաթիվ խնդրանքները։ Փոխարենը նա նշել է, որ մամուլի հետ կշփվի իր թիմակից Ժոաու Ֆելիքսը։
«Այսօր Ֆելիքսի հերթն է»,- արձագանքել է Ռոնալդուն ու անցել լրագրողների կողքով։
Հիշեցնենք, որ Կոլումբիայի դեմ խաղում պորտուգալացիների ավագը խաղադաշտում անցկացրել է ամբողջ 90 րոպեն։ Աշխարհի առաջնության խմբային փուլի երեք խաղերում հարձակվողը դարձել է երկու գոլի հեղինակ՝ դուբլ ձևակերպելով Ուզբեկստանի դեմ 2-րդ տուրի հանդիպմանը (5:0):
Խմբային փուլի արդյունքներով Պորտուգալիայի հավաքականը վաստակել է 5 միավոր և K խմբում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: 1/16 եզրափակիչում Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմը կմրցի Խորվաթիայի ընտրանու հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 3-ին։
Armsport
