Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն

Ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնությունում ավարտվեցին J խմբի երրորդ տուրի հանդիպումները, որոնք աչքի ընկան և՛ պատմական ռեկորդներով, և՛ դրամատիկ հանգուցալուծմամբ։

ԱՄՆ-ի Դալաս քաղաքում կայացած խաղում Արգենտինայի հավաքականը 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Հորդանանի նկատմամբ: Հարավամերիկացիների կազմում գոլերի հեղինակ դարձան Ջովանի Լո Չելսոն, Լաուտարո Մարտինեսը (11-մետրանոցից) և Լիոնել Մեսսին: Հորդանանի հավաքականի միակ գնդակը խփեց Մուսա Ալ-Թամարին: Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց խաղադաշտում 60 րոպե անցկացրած և հաշիվը բացած Լո Չելսոն։

Այս խաղը պատմական դարձավ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի համար։ Նա դարձավ աշխարհի առաջնությունների պատմության առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվել է գոլի հեղինակ դառնալ մունդիալների 7 անընդմեջ խաղերում: Նախկին ռեկորդը պատկանում էր ֆրանսիացի Ժյուստ Ֆոնտենին (1958) և բրազիլացի Ժաիրզինյոյին (1970), ովքեր աչքի էին ընկել 6 անընդմեջ խաղում:

Բացի այդ, Լեոն շարունակում է բարելավել իր անհատական ցուցանիշները. Մեսսին այս մրցաշարում իր գոլերի քանակը հասցրեց 6-ի։ Արգենտինացին նաև ամրապնդեց իր առաջատարությունը՝ մունդիալներում խփած գոլերի ընդհանուր քանակը հասցնելով 19-ի։

Արգենտինան 3 խաղում տոնեց 3 հաղթանակ և վաստակած 9 միավորով զբաղեցրեց J խմբի առաջին հորիզոնականը: 1/16 եզրափակիչում «ալբիսելեստեն» կմրցի Կաբո-Վերդեի ընտրանու հետ։ Խաղը կկայանա հուլիսի 4-ին Մայամիում։ Հորդանանը առանց միավոր վաստակելու եզրափակեց աղյուսակն ու լքեց մրցաշարը։

Armsport

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Մեսսին գրում է ԱԱ-ների նոր պատմություն Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի գլխավոր ձեռքբերումը Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Տարադրամի փոխարժեքները` այսօր Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից» Պուտինը ստորագրել է ռազմական հատուկ օբյեկտների անվտանգության ապահովման մասին օրենքը «Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնական Լեհաստանում ձերբակալել են ուկրաինացու, որը երկրի նախագահի հասցեին սպառնալիքներ էր հրապարակել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոն Գեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am