Խնամակալության մարմինները վերցրել են ԱՄՆ տրանսպորտի նախկին նախարարի 4-ամյա երկվորյակներին

ԱՄՆ տրանսպորտի նախկին նախարար Փիթ Բութիջեջը հայտարարել է, որ ինքը և իր ընտանիքը դարձել են Միչիգան նահանգի խնամակալության մարմիններին և ոստիկանությանը հասցեագրված կեղծ հաղորդման զոհ, հայտնում է NBC News-ը։

Քաղաքական գործչի խոսքով՝ անանուն դիմողը նրան մեղադրել է այն բանում, թե նա վտանգ է ներկայացնում իր չորսամյա երկվորյակների համար։

Միչիգան նահանգի ոստիկանությունը հաստատել է, որ ստացել է անանուն հաղորդում, որից հետո իրավապահ մարմինների աշխատակիցներն ու Երեխաների պաշտպանության ծառայությունը ժամանել են Բութիջեջի տուն։ Ստուգման արդյունքներով նրանք եզրակացրել են, որ տեղեկությունը չի հաստատվել։

Ինքը՝ Բութիջեջը, պատմել է, որ միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ։ Նրա խոսքով՝ երեխաներին ժամանակավորապես վերցրել են տնից։ Հաջորդ օրը երկվորյակներն անցել են առանձին դատաբժշկական հարցազրույցներ ոլորտային մասնագետների հետ, որից հետո հարցաքննվել է նաև նախկին նախարարը։

Ինչպես պնդում է Բութիջեջը, զրույցի ընթացքում ոստիկաններից մեկը նրան հայտնել է, որ անանուն դիմողը հղում է արել մի կնոջ, որը, իբր, մի քանի տարի առաջ Ալաբամա նահանգում կայացած համաժողովում հանդիպել է քաղաքական գործչին, որտեղ նա, ըստ նրա, խոստովանել է «աննկարագրելի բռնի հանցագործություններ» կատարելը։ Բութիջեջը հայտարարել է, որ երբեք չի եղել նշված քաղաքում։

Նախկին նախարարի խոսքով՝ ոստիկանության աշխատակիցներից մեկը նրան ասել է, որ տեղի ունեցածը համարում է քաղաքական դրդապատճառներով պայմանավորված և հիմքեր չի տեսնում գործը դատախազներին փոխանցելու համար։ Երեխաների պաշտպանության ծառայության աշխատակիցը նույնպես հայտնել է, որ ստուգումը չի հայտնաբերել առաջադրված մեղադրանքների ապացույցներ, թեև պաշտոնական քննությունը լրացուցիչ ժամանակ կպահանջի։

«Քսանչորս տանջալից ժամ մենք չգիտեինք, թե կոնկրետ ինչում են ինձ մեղադրում և ինչ է լինելու հետո։ Մենք չէինք կարող հասկանալ, թե ինչպես կարող էր ինչ-որ մեկը այդքան չարաշահել համակարգը, որպեսզի վնաս հասցնի իմ ընտանիքին՝ սարսափելի հանցագործության մասին անհեթեթ և հեշտությամբ հերքվող մեղադրանքով», — գրել է Բութիջեջը։

Նա տեղի ունեցածը անվանել է պետական ծառայության իր ամբողջ կարիերայի ընթացքում «ամենազզվելին» և շնորհակալություն հայտնել խնամակալության մարմինների ու ոստիկանության աշխատակիցներին պրոֆեսիոնալ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ այս դեպքում նրանց ռեսուրսները զուր են վատնվել կեղծ հաղորդման պատճառով։

Բութիջեջը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ միջադեպը տեղի է ունեցել ԼԳԲՏ-փրայդի ամսվա ընթացքում և այն բանից կարճ ժամանակ անց, երբ նա սոցիալական ցանցերում հրապարակել էր ընտանեկան լուսանկարներ՝ Հոր օրվա կապակցությամբ։ Ինքը՝ Բութիջեջը, գեյ է։

Տրանսպորտի նախկին նախարարը համարվում է 2028 թվականի ընտրություններում ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու հավանական հավակնորդներից մեկը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Վաղ հարցումների տվյալներով՝ նա առավել հավանական թեկնածուների թվում է՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Կամալա Հարիսի և Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի հետ մեկտեղ։

Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ-ում այսպես կոչված «սվատինգի» դեպքերի հաճախացման ֆոնին՝ սպառնալիքների կամ հանցագործությունների մասին կեղծ հաղորդումների, որոնց նպատակը տուժողի հասցեով լայնածավալ ոստիկանական գործողություն հրահրելն է։ Վերջին տարիներին նմանատիպ հարձակումների բազմիցս ենթարկվել են ամերիկացի քաղաքական գործիչներ և պետական պաշտոնյաներ։

168.am

դիտվել է 45 անգամ
Լրահոս
TRIPP-ի մասին հիմա խոսելը վաղաժամ է, չկան բավարար պայմաններ ու երաշխավորված հեռանկարներ․ Զաքարյան 53-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, 4 ձերբակալված կա Սերմը նույնն է, հողն է տարբեր, Աստծո խոսքը նույնն է, մարդն է տարբեր. Տեր Մանուկ Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կգումարի Ուկրաինայի կողմից բելառուսական ավտոբուսի վրա հարձակումից հետո Մոտ 20 տարի առաջ մի տարածված անեկդոտ կար․․․ Հունգարիան հետ է կանչել դիվանագիտական առաքելությունների 37 ղեկավարների «Նոր ուժ» կուսակցությունը չի մասնակցել Մանրամասներ․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ-ն հաստատել է Իրանին հարված հասցնելը Վենս. ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Իրանի հետ հուշագրային տարաձայնությունները Լիտվայի նախագահն աջակցություն է հայտնել «Հրապարակ». ՀՀ խորհրդարանը կղեկավարվի Թուրքիայի, ՀՀ կառավարությունը՝ Ադրբեջանի կողմից Խնամակալության մարմինները վերցրել են ԱՄՆ տրանսպորտի նախկին նախարարի 4-ամյա երկվորյակներին Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքներն այսօր Հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը. Տիիգրան Ջրբաշյան ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան «Հիմարնե՛ր, խաղեր չտաք, Ռուսաստանը ձեզ չի հանդուրժելու». Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Անահիտ Ավանեսյա՛ն, դու Աստծուց գոնե վախ ունե՞ս․․․ մարդիկ մա*անում են, եթե․․․»․ Վահե Մովսիսյան (video) Ինչո՞ւ ՔՊ–ին վերաբերող հրապարակումներ չեղա՞ն. հարց Գալյանին (video) 58 հազար քաղաքացիներ տուժել են, որովհետև… Օրբելյանի պատկերավոր ելույթը՝ ՍԴ-ում (video) Ես ո՛չ դրա 10․000 թոշակն եմ ուզում, ո՛չ էլ ասֆալտը․ հայրենիքս եմ ուզում, հայրենիքս․ հարցում (video) Ռուսաստանից նոր ծանր պատժամիջոցներ են սպասվում․ ինչպես են խաբում ժողովրդին․ Հայկ Ֆարմանյանը՝փաստերով (video) «Քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը կոչ է արել ազատ արձակել Ավետիք Չալաբյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am