Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ կան

«Փաստ» օրաթերթը գրում է. ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 144-Ն հրամանում։ Դրանով հաստատված կարգը սահմանում է արտադպրոցական ծրագրերի երաշխավորման գործընթացը, սակայն դրա կիրառման ընթացքում ի հայտ են եկել մի շարք գործնական խնդիրներ, որոնք պահանջում են կարգավորում։ Մասնավորապես, գործող կարգով սահմանված չէ նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնական (այդ թվում՝ այլընտրանքային, հեղինակային, միջազգային և փորձարարական) կրթական ծրագրերից դուրս իրականացվող ծրագրերի՝ որպես լրացուցիչ կրթական ծրագրերի իրավական սահմանումը, ինչը գործնականում առաջացնում է կարգի կիրառման և ծրագրերի երաշխավորման գործընթացի հետ կապված իրավական անորոշություն։ Միաժամանակ, հստակ կարգավորված չէ օրացուցային տարվա ընթացքում նախաձեռնվող ծրագրերի ներկայացման ժամկետները։

Գործող կարգով նախատեսված չէ նաև երեխաների և դեռահասների համար իրականացվող սեզոնային դպրոցների և տարբեր ուղղվածության ճամբարային ծրագրերի ներկայացման առանձին ձևաչափ։ Մինչդեռ գործնականում նախարարություն ներկայացվում են երեխաների և դեռահասների համար իրականացվող սեզոնային դպրոցների և տարբեր ուղղվածության ճամբարային ծրագրեր։ Արդյունքում ծրագրերի բովանդակության, իրականացման պայմանների, անվտանգության ապահովման, կեցության, սննդի կազմակերպման և այլ անհրաժեշտ տեղեկությունների ներկայացումը միասնականացված չէ, ինչը դժվարացնում է ծրագրերի համակողմանի գնահատումը և երաշխավորման գործընթացը։ Նախագծով առաջարկվում է սահմանել սեզոնային դպրոցների և ճամբարային ծրագրերի ներկայացման միասնական ձևաչափ (Ձև 6), որը կապահովի ներկայացվող տեղեկատվության ամբողջականությունը, համադրելիությունը և մասնագիտական փորձաքննության արդյունավետ իրականացումը։

Արդյունքում ակնկալվում է՝ արտադպրոցական ծրագրերի ներկայացման ընթացակարգի կատարելագործում և ճկունության բարձրացում, ինչը հնարավորություն կընձեռի ծրագրերի նախագծերը ներկայացնել նաև օրացուցային տարվա ընթացքում, սեզոնային դպրոցների և ճամբարային ծրագրերի ներկայացման միասնական ձևաչափի ներդրում։

 

դիտվել է 155 անգամ
Լրահոս
«Հիմարնե՛ր, խաղեր չտաք, Ռուսաստանը ձեզ չի հանդուրժելու». Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Անահիտ Ավանեսյա՛ն, դու Աստծուց գոնե վախ ունե՞ս․․․ մարդիկ մա*անում են, եթե․․․»․ Վահե Մովսիսյան (video) Ինչո՞ւ ՔՊ–ին վերաբերող հրապարակումներ չեղա՞ն. հարց Գալյանին (video) 58 հազար քաղաքացիներ տուժել են, որովհետև… Օրբելյանի պատկերավոր ելույթը՝ ՍԴ-ում (video) Ես ո՛չ դրա 10․000 թոշակն եմ ուզում, ո՛չ էլ ասֆալտը․ հայրենիքս եմ ուզում, հայրենիքս․ հարցում (video) Ռուսաստանից նոր ծանր պատժամիջոցներ են սպասվում․ ինչպես են խաբում ժողովրդին․ Հայկ Ֆարմանյանը՝փաստերով (video) «Քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը կոչ է արել ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ «Սատանի կամրջի» մոտ ինքնաթափը կողաշրջվել է երկաթուղային գծերի վրա «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր․ yerevan.today Ձուկ չեն արտահանել, բայց 2 ընկերություն ռուսական պատժամիջոցների տակ է հայտնվել․ «Ազատություն» «ՀայաՔվեն» պահանջում է անհապաղ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Դեռ լույսը կարգին չբացված` ներխուժում են մարդկանց տներ, որտեղ կան ընտանիքի անդամներ. «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ կան Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Քաղաքապետարանն անհիմն պարզաբանում է տվել Նիկոլ Փաշինյանը «մոլորության» մեջ է Հազարամյակների բարեկամությունը չի նշանակում ցմահ ընդհանուր շահեր Ծրարներն այնքան թափանցիկ են եղել, որ հնարավոր է եղել տեսնել` ում է ընտրել ընտրողը. ԲՀԿ ներկայացուցիչ (video) Վերադարձրե՛ք ընտրողների ձայները. այստեղ ԲՀԿ-ի հարցը չէ. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ-ում (video) Արտահանվել է մոտ 3,5 անգամ ավելի քիչ ծիրան «Հըզբոլլահը» մերժել է Վաշինգտոնում ստորագրված Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնագիրը Կարո՞ղ է «Հատիկ առ հատիկի» շրջանակում պետությանը վերադարձված հողը Նուբարաշենի աղբանոցի կողքին է Թրամփը ներկայացրել է ԱՄՆ նոր անձնագիրը՝ սեփական պատկերով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am