«Փաստ». Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը

Ժամանակակից հայաստանյան քաղաքական դիսկուրսում պարբերաբար շրջանառության մեջ է դրվում մի թեզ, որն իր հուզական հնչեղությամբ գրավիչ է, սակայն քաղաքագիտական և իրավական առումով՝ բացարձակապես սնանկ։ Խոսքը ընդդիմության կողմից պատգամավորական մանդատները վայր դնելու կամ դրանք «չվերցնելու» պահանջի մասին է։ Այս թեզը հաճախ մատուցվում է որպես սկզբունքայնության գագաթնակետ, մինչդեռ իրականում այն արհեստածին է, հանրային հուսահատության վրա կառուցված և զուրկ քաղաքական բովանդակությունից։ Իշխանափոխությունը մեխանիկական կամ սիմվոլիկ ակտ չէ, այն չի կարող տեղի ունենալ «օդից»։ Դա բարդ, ինստիտուցիոնալ և իրավաքաղաքական ընթացակարգերի համալիր է, որտեղ մանդատը ոչ թե արտոնություն է, այլ իշխանության փոփոխության հասնելու առանցքային գործիք։

Ցանկացած համակարգում իշխանափոխության իրավական հանգրվանը միշտ անցնում է խորհրդարանով։ Ազգային ժողովի լուծարումը, կառավարության անվստահությունը կամ վարչապետի փոփոխությունը պահանջում են հստակ ընթացակարգեր, որտեղ ուժերի բալանսի փոփոխությունը պարտադիր պայման է։ Մանդատները վայր դնելով՝ ընդդիմությունը ոչ թե թուլացնում է իշխանությանը, այլ նրան օժտում է բացարձակ հայեցողությամբ՝ ճանապարհ հարթելով միակուսակցական դիկտատուրայի համար։

Նույնիսկ ամենախոր քաղաքական ճգնաժամերի պարագայում, երբ օրակարգում հայտնվում է Ազգային ժողովի լուծարման հարցը, այդ պրոցեսի կառավարելիության և իրավական ձևակերպման մեջ ընդդիմության դերակատարությունը մնում է առանցքային։

Քաղաքականության մեջ պարզ մեխանիկական իշխանափոխություն գոյություն չունի։ Նույնիսկ այն դեպքում, երբ փողոցում առկա է հսկայական հանրային ճնշում, այդ ճնշումը պետք է կապիտալիզացվի և իրավական ձևակերպում ստանա խորհրդարանի դահլիճում։ Եթե դիտարկենք 2018 թվականի իրադարձությունները, ապա ակնհայտ է, որ չնայած համաժողովրդական մեծ ճնշմանը և գործող համակարգի փաստացի փլուզմանը, Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում տեղի ունեցավ բացառապես Ազգային ժողովում՝ սահմանադրական ընթացակարգերով։ Խաղաղ իշխանափոխության այդ պրոցեսում գործող մեծամասնության մի քանի պատգամավորներ ստիպված եղան քվեարկել ընդդիմադիր թեկնածուի օգտին։ Եթե խորհրդարանում չլիներ ընդդիմադիր խմբակցություն՝ իր գործող մանդատներով և թեկնածու առաջադրելու իրավական հնարավորությամբ, փողոցի էներգիան կա՛մ կգնար դեպի անկառավարելի բախումներ, կա՛մ կմարեր իրավական փակուղու պատճառով։

«Մանդատները վայր դնելու» պահանջը հաճախ գեներացվում է կա՛մ էմոցիոնալ դաշտում գործող անհատների, կա՛մ հենց իշխանական քարոզչամեքենայի կողմից, որի համար ձեռնտու է ազատվել խորհրդարանական վերահսկողությունից։ Ի՞նչ է տեղի ունենում մանդատները վայր դնելուց հետո։ Խորհրդարանը չի դադարում գործել, այն շարունակում է ընդունել օրենքներ և վավերացնել միջազգային պայմանագրեր՝ արդեն առանց որևէ դիմադրության։ Արդյունքում ընդդիմությունը պարզապես զրկվում է ամբիոնից, միջազգային պատվիրակությունների հետ պաշտոնական շփումների ձևաչափից, քննիչ հանձնաժողովներ ստեղծելու և Սահմանադրական դատարան դիմելու լիազորություններից։ Պայքարի խորհրդարանական գործիքակազմից կամավոր հրաժարումը ոչ թե հարված է իշխանությանը, այլ սեփական դիրքերի կամավոր հանձնում։

Մանդատը պատգամավորի սեփականությունը չէ, այն ընտրողի կողմից տրված վստահության և պայքարի լեգիտիմ հանձնարարական է։ Իշխանափոխությունը պահանջում է քաղաքական հասունություն, ռազմավարական համբերություն և բոլոր հնարավոր հարթակների՝ թե՛ փողոցի, թե՛ խորհրդարանական ամբիոնի համադրում։ Մանդատները չվերցնելու կամ դրանք վայր դնելու թեման արհեստածին է և քաղաքականապես անպատասխանատու, քանի որ իրական քաղաքական արդյունքի հասնում են ոչ թե գործիքները դեն նետելով, այլ դրանք նպատակային ու հմտորեն կիրառելով։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 279 անգամ
Լրահոս
Թրամփը ներկայացրել է ԱՄՆ նոր անձնագիրը՝ սեփական պատկերով Իրանի ԻՀՊԿ ուժերը հարվածներ են հասցրել տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան ավիահարվածի ԻՀՊԿ․ ցանկացած նոր գործողություն կարժանանա «խիստ պատասխանի» Տեղի է ունեցել INSEE-ի գրեթե 13 հազար աշխատակիցների տվյալների արտահոսք Բեյրութում բողոքի ցույցեր են բռնկվել Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Սպասվում է կարկուտ ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներ Փաշինյանը ևս մեկ անգամ խոստովանեց իր սարսափելի հանցանքը․ Իշխան Սաղաթելյան (video) Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության․ մանրամասներ Դատարանն ու հանցագործը խաղում են նույն թիմում․․․ եվ այդ մեկ մարդը՝ նա է (video) Վենեսուելայի երկրաշարժից հետո ավելի քան 50 հազար մարդ համարվում է անհետ կորած «Կեղծ ամուսնությունը» դառնում է պատժելի Ինչ է առաջարկում Իրանը Իսրայելը որոշ տարածքներ կհանձնի Լիբանանի բանակին Իսրայել–Լիբանան բանակցություններն ավարտվել են ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ» «Փաստ». Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը «Ժողովուրդ». ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում թեժ հարցեր են. բախումնե՞ր են սպասվում Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու «Փաստ». Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը «Փաստ». Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am