«Հրապարակ»․ Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել

Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները չնայած դեռ վիճարկման փուլում են, սակայն իշխանությունները համատարած հետընտրական հաշվեհարդար են սկսել։

«Հրապարակ» թերթը գրում է․ ՏԻՄ ղեկավարներին հրահանգ է իջեցվել՝ հայտնաբերել եւ պատժել պետական կառույցների բոլոր այն աշխատակիցներին, ղեկավարներին, որոնք ընտրություններից առաջ իշխանության լոբբինգով չեն զբաղվել, իշխանության օգտին չեն աշխատել կամ քվեարկել։

Դիցուք, երեկ տեղեկացանք, որ «Սուրենավան բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անի Պողիկյանին Արարատի համայնքապետարանից կանչել են ու պարտադրել, որ աշխատանքից ազատման դիմում գրի։ Բանն այն է, որ վերջինիս ամուսինը դաշնակցական է եւ ԱԺ ընտրությունների ժամանակ սատարել է «Հայաստան» դաշինքին։ Մանկապարտեզի տնօրենն էլ, ըստ լուրերի, իշխանության համակիրը չէ եւ մասնավոր զրույցներում հայտնել է այդ մասին, ինչը հասել է համայնքային իշխանություններին, եւ որոշել են հաշվեհարդար տեսնել տնօրենի հետ։

Պողիկյանն աշխատանքից ազատման դիմումը դեռեւս չի գրել, սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, ճնշումն այնքան մեծ է, որ չի կարող դիմադրել եւ առաջիկա օրերին, «սեփական» դիմումի համաձայն, կազատվի աշխատանքից։ Վերջին օրերին տարբեր համայնքների դպրոցների ուսուցչական կոլեկտիվներից են մեզ ահազանգում, որ իրենց ստիպում են ազատման դիմումներ գրել։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը որոշել է ողջ պետական ապարատը եւ պետական հիմնարկները ՔՊ-ականացնել եւ չհանդուրժել անգամ մեկ քվեի այլակարծություն։

 

դիտվել է 176 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներ Փաշինյանը ևս մեկ անգամ խոստովանեց իր սարսափելի հանցանքը․ Իշխան Սաղաթելյան (video) Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության․ մանրամասներ Դատարանն ու հանցագործը խաղում են նույն թիմում․․․ եվ այդ մեկ մարդը՝ նա է (video) Վենեսուելայի երկրաշարժից հետո ավելի քան 50 հազար մարդ համարվում է անհետ կորած «Կեղծ ամուսնությունը» դառնում է պատժելի Ինչ է առաջարկում Իրանը Իսրայելը որոշ տարածքներ կհանձնի Լիբանանի բանակին Իսրայել–Լիբանան բանակցություններն ավարտվել են ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ» «Փաստ». Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը «Ժողովուրդ». ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում թեժ հարցեր են. բախումնե՞ր են սպասվում Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու «Փաստ». Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը «Փաստ». Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են «Ժողովուրդ». ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Հրապարակ»․ ՔՊ-ում պաշտոնների կռիվ է «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա «Հրապարակ»․ Աղմկահարույց նախագծեր՝ հուլիսի 2-ին «Հրապարակ»․ Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել Ռազմական ոստիկանությունն զգուշացնում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am