Եգիպտոսը լրացուցիչ միջոցառումներ կձեռնարկի
Եգիպտոսը մոտակա օրերին մտադիր է հայտարարել լրացուցիչ միջոցառումների ձեռնարկման մասին երկրի տարածքում գտնվող զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, հայտնում է RIA Novosti-ն: Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է տուրիզմի նախարար Հիշամ Զաազուաուն: Ավելի վաղ, Եգիպտոսի ՆԳ նախարարությունը հաստատել է, որ Հուրգադա քաղաքում ուրբաթ օրը հյուրանոցի վրա հարձակման հետևանքով տուժել են Ավստրիայի երկու և Շվեդիայի մեկ քաղաքացի: Զբոսաշրջիկները ստացել են թեթև վնասվածքներ: Ոստիկանության տվյալներով՝ երկու ահաբեկիչներ Bella Vista հյուրանոց են մտել փողոցից մուտք ունեցող ռեստորանի միջով: Ահաբեկիչները հյուրանոցի հաճախորդներին սպառնացել են սառը զենքով: Ընդ որում՝ անվտանգության ուժերի ներկայացուցիչները կարողացել են նրանց դիմադրություն ցույց տալ, և խանգարել են թաքնվել: Փոխհրաձգության հետևանքով մեկ ահաբեկիչը զոհվել է, իսկ մյուսը վիրավորվել:
