Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները

Հունիսի 23-ը, 24-ը և 25-ը դարձել են ամենաշոգ օրերը, որ երբևէ գրանցվել է Ֆրանսիայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է BFMTV-ն։

«Հինգշաբթի օրը (հունիսի 25-ին) 30 աստիճան Ցելսիուսի համազգային ջերմաստիճանային ինդեքսով գրանցվել է մեր օդերևութաբանական պատմության մեջ ամենաշոգ օրը՝ հավասարվելով չորեքշաբթի օրվա ցուցանիշներին։ Ավելի կոնկրետ՝ երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերը ռեկորդներ են սահմանել և հետ մղել 2019 թվականից ի վեր գոյություն ունեցող առաջատարների եռյակին՝ երեք ամենաշոգ օրերը դառնալով 1947 թվականին վիճակագրությունն սկսելուց ի վեր», – նշում է հեռուստաալիքը։

Սաստիկ տապը շարունակվում է ամբողջ Ֆրանսիայում՝ առանձին դեպարտամենտներում հասնելով 43,2 աստիճանի։

Հաղորդվում է, որ հունիսի 25-ին Ֆրանսիայի եվրոպական մասի 96 դեպարտամենտից 72-ում հայտարարվել է եղանակային վտանգավորության ամենաբարձր՝ կարմիր մակարդակ: Հունիսի 26-ին կարմիր մակարդակ է սպասվում 61 դեպարտամենտում, իսկ 25 դեպարտամենտում՝ նարնջագույն մակարդակ:

Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Էդուար Ժյոֆրեն հայտարարել է, որ փակվել է 3500 դպրոց, իսկ շուրջ 10 000-ը կա՛մ փոխել են պարապմունքների գրաֆիկները, կա՛մ դրանք տեղափոխել ավելի հարմար շինություններ։ Երկրի մի շարք դեպարտամենտների ծանուցվել է «շատ բարձր» հրդեհային վտանգավորության մասին։

Այս օրերին անոմալ տապից տառապում է ոչ միայն Ֆրանսիան։ ԶԼՄ-ները հաղորդում են, որ հունիսի համար ջերմաստիճանային ռեկորդ է սահմանվել Մեծ Բրիտանիայում, որտեղ գրանցվել է 35,7 աստիճան Ցելսիուս։

Շվեյցարիայում հինգշաբթի օրը «զգալիորեն գերազանցվել է» 80-ամյա ամսական ջերմաստիճանային ռեկորդը. երկրի հյուսիս-արևմտյան Բազելում գրանցվել է 38 աստիճան Ցելսիուս։

Նիդեռլանդների օդերևութաբանական ինստիտուտը պատմության մեջ առաջին անգամ հայտարարել է ծայրահեղ շոգի «կարմիր նախազգուշացում», որը հունիսի 26-ին գործում է երկրի մեծ մասում։ Ինստիտուտի տվյալներով՝ առանձին շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել 40 աստիճանի։ Նախազգուշացում է տրվել, որ «իրավիճակը վտանգավոր է»։ Տագնապի կարմիր մակարդակը կվերաբերի երկրի 12 նահանգներից ութին։

դիտվել է 43 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ ՍԴ-ի մոտ. Ընդդիմադիրների աջակիցները հավաքվում են այնտեղ (video) Նիկոլի առաջ կոնկրետ հարց են դրել․ կա՛մ «խժռելու են», կա՛մ… (video) Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Չհամարձակվե՛ք․․․ դուք եք բացել այս «մարդա**րների» առաջ դուռը․ Անժելա Թովմասյան (video) «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած Իրանի 22-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին Գաղտնի ցուցակներ են եղել, ներկայացնում էին, թե հազարավոր մարդիկ ընտրակաշառք են բաժանել․ Վարդևանյան (video) Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Հունիսի 27-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել Սպառնալիքներ եղե՞լ են. «Շանթի Յուրան» ցուցմունք տվեց Աղվան Հովսեփյանի դեմ Ազգային ողբերգություն է լինելու, եթե Ռուսաստանը էդ քայլն անի․ Հովհաննես Շահինյան (video) Ֆոն դեր Լայենը կժամանի Երևան Երեկ մի տականքակույտ միջավայրում էի․ գիտե՞ք՝ վերջում ինչ է սպասվում․ Անժելա Թովմասյան (video) Ոստիկանը ձեռքերով և ոտքերով հարվածել է քաղաքացուն՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ․ ՔԿ ԿԸՀ-ն Գագիկ Ծառուկյանին կզրկի՞ անձեռնխելիությունից (video) Մկրտի՛չ Սրբազան, Դուք վատ մարդ չեք, կներե՛ք, եթե ինչ-որ բան պատշաճ չեմ ասել ձեր անձի հանդեպ (video) Ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել․ Վարդան Օսկանյան Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է «Ընկեր Նիկո՛լ, խաղաղության ծրագիրը մարդակ**ների հետ չի լուծվի»․ Անժելա Թովմասյան (video) Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները Փաշինյանի լեգիտիմության խնդիրն ավելի սուր է արտահայտվելու․ Թանդիլյան Ռուբինյա՛ն, Քըլըչի շնորհավորանքին չխաբվես․․․ քեզանից էլ են ազատվելու․ Մանուել Մանուկյան (video) Չընտրված Ավինյա՛ն, ես քեզ գիտե՞ս՝ ուր կուղարկեմ․ Հովհաննես Շահինյան (video) ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am