Քարոզարշավի «գինը»․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերն ու ինչ «նվերներ» են ստացել. Factor

Խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքական 18 ուժերը քարոզարշավի 28 օրերի ընթացքում իրենց նախընտրական հիմնադրամներ են փոխանցել 2 մլրդ 147․7 մլն դրամ, որից քարոզչության նպատակով ծախսել են 2 մլրդ 12․4 մլն դրամ (շուրջ 5․2 մլն դոլար)։ Քարոզչության նպատակով ամենամեծ գումարը ծախսել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 777․3 մլն դրամ, ապա «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 467․5 մլն դրամ, երրորդ տեղում «Հայաստան» դաշինքն է՝ 322․3 մլն դրամ։ Այս մասին գրում է Factor-ը։

Ընտրություններին մասնակցած կուսակցությունների ու դաշինքների նախընտրական հիմնադրամների մուտքերն ու ելքերը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի ընթացքում ծախսել է 173․8 մլն դրամ, «Միասնության թևեր»-ը՝ 68․3 մլն դրամ, «Լուսավոր Հայաստան»-ը՝ մոտ 43 մլն դրամ, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը՝ 36․5 մլն դրամ, «Հանուն հանրապետության»-ը՝ 32․1 մլն դրամ, «Ժողովրդավարական համախմբում»-ը՝ 25․3 մլն դրամ, «Հանրապետություն»-ը՝ 22․2 մլն դրամ, «Հայ ազգային կոնգրես»-ը՝ 18․6 մլն, «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը՝ 10․6 մլն, «Բոլորին դեմ եմ»-ը՝ 8․6 մլն, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը՝ 4․2 մլն դրամ։ 4 կուսակցություններ քարոզարշավի ընթացքում ծախսել են 1 մլն դրամից պակաս գումար. ԴՕԿ-ը՝ 813 հազար դրամ, «Ռեֆորմիստների» կուսակցությունը՝ 500 հազար դրամ, «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցոսւթյունը՝ 413 հազար դրամ, և ամենաքիչ գումարը ծախսել է «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը՝ 483 հազար դրամ։ Factor.am-ն ուսումնասիրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության հրապարակած հայտարարագրերն ու պարզել, որ «Միասնության թևեր»-ը նախընտրական քարոզչության նպատակով ձեռք բերված ապրանքների և ծառայությունների համար հունիսի 14-ի դրությամբ պարտք է մնացել մոտ 139․3 մլն դրամ։ Չնայած նրան, որ քարոզարշավի ընթացքում «Դոսյե» կենտրոնը գրել էր, որ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիյենկոյի ենթակայությամբ գործող ԷԻՍԻ (ЭИСИ) ինստիտուտից աջակցություն է ստացել նաև «Միասնության թևեր»-ը՝ շուրջ 926 մլն դրամ, որի կապակցությամբ «Անկախ դիտորդ» դաշինքը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, կուսակցության հաշվետվություններում այս գումարը չի արտացոլվել։ «Միասնության թևերի» առաջնորդ Արման Թաթոյանը հերքել է, որ կուսակցությունը Ռուսաստանից ֆինանսավորում է ստացել՝ դա որակելով կեղծիք:

Անհատույց միլիոնները

«Քաղաքացիական պայմանագիրը», ըստ հաշվետվությունների, քարոզարշավի ընթացքում ամենամեծ արժողության «նվերն» է ստացել։ Խոսքն անհատույց տրամադրված անշարժ գույքի մասին է։ Բացի վարձակալած տարածքներից՝ ՔՊ-ն նախընտրական շտաբներ է ունեցել նաև հանրապետության 129 հասցեներում, որոնց համար վարձ չի վճարել։ Այդ անհատույց շտաբներից 32-ը Երևանում են եղել։ ՔՊ-ի նվեր ստացած գույքի ընդհանուր արժեքը 10․6 մլն դրամ է։ Երևանյան այդ անհատույց տարածքներից մեկի՝ Քանաքեռ-Զեյթունում գտնվողի վարձավճարը, ըստ հաշվետվության տվյալների, գնահատվում է 540 հազար դրամ, մյուսը՝ Աջափնյակում՝ 420 հազար դրամ։ «Ուժեղ Հայաստանը» ևս անհատույց ապրանք և ծառայություններ է ստացել. փուչիկներ՝ 190 հազար դրամ արժողությամբ, քարոզչական նյութեր՝ 6․5 մլն դրամի, նաև համերգային ելույթներ 2 երգիչներից՝ Սոֆի Մխեյանից ու Ներսիկ Իսպիրյանից։ Նրանց համերգային ծառայությունների շուկայական արժեքը հաշվետվությունում նշված է համապատասխանաբար՝ 7.5 մլն և 5.5 մլն դրամ։ Ուշագրավ է, որ քարոզարշավի ընթացքում Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե «երգիչ չենք գտնում, վախենում են»։ «Ուժեղ Հայաստանի» նախընտրական շտաբների վերաբերյալ հաշվետվության մեջ նշված է միայն «տարածքի վարձակալություն»՝ առանց հասցեների։ Շտաբների համար անհատույց տարածքներ է հայտարարագրել նաև «Բարգավաճ Հայաստանը», սակայն հաշվետվությունում նշված է միայն քաղաքը կամ Երևանի վարչական շրջանը, իսկ կոնկրետ հասցեն չկա։ Մայիսին կնքված անհատույց 11 պայմանագրերը նույնությամբ կրկնվում են հունիսին, ընդհանուր առմամբ՝ 3․7 մլն դրամ արժողությամբ։ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը նույնպես շտաբների մեծ մասի հասցեները չի նշել՝ փոխարենը գրելով միայն «վարձակալություն»։ Ընդ որում՝ «վարձակալություն» է նշված նաև տարածքներից 28-ի դիմաց, որոնք նույն հաշվետվության համաձայն, ՀՅԴ-ի սեփականությունն են՝ ընդհանուր 4․8 մլն դրամ արժողության։ Ստացվում է՝ դաշինքը վարձակալել է իր անդամներից մեկի տարածքները։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Արամ Վարդևանյանը Սեդա Սաֆարյանի վերաբերյալ նոր հիմքեր մատնանշեց (video) ՍԴ-ում իրավիճակը թեժացավ․․․ Փաշինյանի անունը հիշատակեցին (video) Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Ինչպես է Փաշինյանն անկլավների հարցը օրակարգ բերել․ Գոհար Մելոյանը՝ փաստերով (video) Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան Միացյալ Նահանգները կարող է ավելի ակտիվորեն զբաղվել Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ. քաղաքագետ Ի՞նչ է սպասվում Ուկրաինային, եթե Մինսկը ներքաշվի հակամարտության մեջ Նիկոլի խաղը չպետք է խաղալ․․․ իշխանափոխություն հնարավոր է․․․ Էդուարդ Շարմազանով (video) Հայաստանը երկու տարի չի փոխանցում ՀԱՊԿ-ին նախատեսված 10% վճարումը․ Վասիլև Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը Եվրոպական հանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ԵՄ դիրքերն ամրապնդելու համար Այսօր Ադրբեջանին զսպելու հարցում գլխավոր անելիքը հանրային դաշտի ձեռքին է․ Տաթևիկ Հայրապետյան Եւ, վերջապես, Տիգրանաշենն անկլա՞վ է․ ինչու՞ է Google map-ով՝ որպես ադրբեջանական տարածք ներկայացված Ռուսաստանը ենթարկվել է ուկրաինական ամենախոշոր հարձակմանը 2026 թ. սկզբից ի վեր Շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանելու գործով գնդապետի՝ հետախուզման մեջ գտնվող տղան հայտնաբերվել է «Սերունդներով բորոտի պես նռալու են»․ Արշակ Զաքարյան (video) Գրեթե բոլոր ստորգետնյա անցումների վիճակն անմխիթար է, իսկ դուք որոշել եք ջնջել հերոսների պատկերները Գլուխը պատին ա տվել, որ ռուսի հետ հակառակվել ա․ Հարցում (video) Դիմում եմ Արման Ծառուկյանին․․․ արցախցի Անաստաս Իսրայելյան (video) Քաղաքական «բեզպրեդելը» վաղուց հատել է գծված ու չգծված բոլոր սահմանները. Տիգրան Աբրահամյան Արման Թաթոյանը սահմռկեցուցիչ պատմություններ է պատմում ադրբեջանցիների վայրագություններից (video) Հաղթանակ գյուղում 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի Բացահայտումներ կլսեք, սպասեք. դատավորի անունը գիտենք․ Արամ Վարդևանյան (video) Ընդդիմադիր պայքարի հոգնեցնող պաթոսը պետք է փոխարինվի իրավիճակի համապարփակ գնահատմամբ․ Բադալյան «Արևմտյան Ադրբեջան» օպերացիայի ագրեսիվ փուլը սկսված է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am