«ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան

«Այս օրը՝ ադրբեջանական պատանդառության քաղաքականության 1000-րդ օրը, մենք վերահաստատում ենք մեր կոչը խաղաղության համար՝ իրական խաղաղության, արդար խաղաղության համար։ Խաղաղություն չի կարող լինել, եթե արդարացվում է Ադրբեջանի կողմից պատանդների պահումը, տարածքների օկուպացիան, քրիստոնեական սրբավայրերի ոչնչացումը, որոնցից որոշները թվագրվում են նույնիսկ առաջին դար կամ Արցախի փախստականների՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի ոտնահարումը»,-Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

 

 

Ըստ նրա՝ կեղծ խաղաղությունն այն է, որը կամրապնդի Ադրբեջանի ցեղասպանական ձեռքբերումները և վերջնականապես կզրկի մարդկանց իրենց հայրենիքից․ «Կեղծ խաղաղությունն այն է, որը կպարգևատրի Ադրբեջանին ամերիկացի հարկատուների միջոցներով։ Հիշեք իմ խոսքերը. եթե մենք շարունակենք զիջումներ անել Ադրբեջանին, ապա կստանանք միայն նոր ճնշումներ, նոր բռնություններ և նոր ագրեսիա։ ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողերի կորստի։ Գինը վճարում են հայերը, մինչդեռ բոլոր օգուտները հասնում են Բաքվին։ Յուրաքանչյուր զիջում և յուրաքանչյուր փոխզիջում հանդիպում է Ադրբեջանի նոր պահանջներին։ Իսկական խաղաղությունը, արդար խաղաղությունը պահանջում է պատասխանատվություն։ Այն պետք է սկսվի հենց այստեղ՝ Վաշինգտոնում, մեր Կոնգրեսում և մեր կառավարության կողմից։

Դա նշանակում է ապահովել արդեն 1000 օր անազատության մեջ պահվող պատանդների անհապաղ ազատ արձակումը, ապահովել ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքներից, ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը Արցախ՝ միջազգային երաշխիքների և մանդատի ներքո, ապահովել քրիստոնեական սրբավայրերի և հոգևոր ժառանգության պաշտպանությունը, լիարժեքորեն կիրառել Ադրբեջանի նկատմամբ գործող օրենսդրական սահմանափակումներն ու պատժամիջոցները և պաշտպանել ամերիկացի հարկատուներին՝ թույլ չտալով, որ նրանց միջոցները նպաստեն հետապնդումներին և մարդու իրավունքների խախտումներին»։

 

 

Արամ Համբարյանն ասաց՝ Բաքուն կասի, որ այս պահանջները խոչընդոտներ են խաղաղության ճանապարհին և միևնույն ժամանակ նկատեց․ «Սակայն իրականությունն այն է, որ դրանք հենց իսկական և կայուն խաղաղության հիմնաքարերն են։ Խաղաղություն, որը հիմնված է արդարության, մարդու իրավունքների և կրոնական ազատության վրա»։

դիտվել է 77 անգամ
Լրահոս
«Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video) Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան «Այ սու*անե՛ր, Լևոն Քոչարյանին ու իր էրեխուն տված անեծքը ձեզ հետ է գալու». Սեյրան Չիլինգարյան (video) Եղբորս վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել Լիճքի գյուղապետին և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժին․ Հոխիկյան Վերաքննիչ դատարանի որոշումը էս ճնշումների պայմաններում խիզախ որոշում է. Արա Զոհրաբյան (video) Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ կա տուժած Կանդազին տնային կալանքը տրվեց (video) Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու համար․ Գեղամյան Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազանի առաջին խոսքերը (video) Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում․ Գոհար Ղումաշյան ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց (video) Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի Չեմ հավատում ադրբեջանցիների գալուն, Ալենը երդվել է․ Սեյրան Չիլինգարյանը հեգնեց (video) Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարացնել Կանդազի կալանքը (video) Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am