Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են իրականացվում՝ իրենց վարույթում քննվող քրեական վարույթի շրջանակներում։
««Հայաստան» դաշինքի համակիրների կողմից ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են իրականացվում»․- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները ներխուժել են Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարան և խուզարկություններ իրականացրել։
