Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է դատական համակարգում սպասվող աղմկոտ զարգացումների թեման։ «Ժողովուրդ» օրաթերթի իրավապահ աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում չի բացառվում, որ կաշառքի գործով հերթական դատավորի ձերբակալություն լինի, ընդ որում՝ խոսակցությունները վերաբերում են հենց Հակակոռուպցիոն դատարանի դատավորներից մեկին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները ուսումնասիրում են նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ քննված մի շարք գործերի հանգամանքներ, ինչպես նաեւ դրանց շրջանակում կայացված դատական ակտերը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ուշադրության կենտրոնում հայտնված դատավորի գործունեության վերաբերյալ իրականացվում են օպերատիվ եւ քննչական բնույթի գործողություններ։

Հիշեցնենք, որ դեռ օրեր առաջ ArmLur.am-ը գրել էր, որ իրավապահ համակարգում մեկնարկել են ստուգողական գործողություններ դատական համակարգի որոշ ներկայացուցիչների մասով։ Դրան հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի բավական կոշտ հայտարարությունը, որը հնչեց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ասում եմ՝ թող բոլորն իրենց հաշիվ տան, թե ինչով են զբաղված։ Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու եւ դատվելու են։ Անունները կհրապարակվեն ըստ քրեական գործերի, երբ լինեն այդպիսի քրեական գործեր»,- հայտարարել էր Փաշինյանը։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետի այդ հայտարարությունից հետո իրավապահ մարմիններում զգալիորեն ակտիվացել են դատավորների գործունեության վերաբերյալ ուսումնասիրությունները։

Սպասվում են կալանավորումներ»։

դիտվել է 227 անգամ
Լրահոս
Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am