Խամրած «թագուհի» Լոնդոնի՞ց, թե՞ նոր օլիգարխ դրսից

Հայաստանի ապագա նախագահի թեկնածուների մեջ շրջանառվում է նաև Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի անունը: Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո, փաստացի, Շարմազանովը չի հերքել նրա թեկնածությունը: Նրան ՀՀԿ-ն համարում է՝ «անխոցելի թեկնածու»: 2010 թվականին «Ազատության» հետ զրույցում Արմեն Սարգսյանն ասել էր՝ «Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունի», բայց անցել են տարիներ և հիմա, ըստ ամենայնի, փոխել է կարծիքը... 1992-1995 թթ. Արմեն Սարգսյանը ՀՀ դեսպանն էր Միացյալ Թագավորությունում զբաղեցնում էր Եվրոպայում Հայաստանի «ավագ դեսպանի», Եվրոպական միությունում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում և Վատիկանում դեսպանի պաշտոնները: 1995-1996 թթ. նա ԵՄ-ում Հայաստանի առաքելության ղեկավարն էր: 1996թ. նոյեմբերին Արմեն Սարգսյանը դարձավ Հայաստանի հինգերորդ վարչապետը, սակայն պաշտոնավարեց ընդամենը չորս ամիս և 1997թ. փետրվարին լքեց պաշտոնը: Կա համոզմունք, որ Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառը պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն էր, որն էլ ըստ տարածված խոսակցությունների՝ ապտակել էր այն ժամանակվա վարչապետ Արմեն Սարգսյանին, վերջինս էլ խռոված հեռացել էր հայրենիքից: Պաշտոնապես հայտնեցին, թե Արմեն Սարգսյանը թողեց պաշտոնը՝ ծանր հիվանդությունից բուժման կուրս անցնելու անհրաժեշտությունից ելնելով: Այսպես, 1998-2000 թթ. նա կրկին զբաղեցրեց Լոնդոնում Հայաստանի դեսպանի պաշտոնը, 2013թ. սեպտեմբերին Արմեն Սարգսյանը երրորդ անգամ ստանձնեց Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Արմեն Սարգսյանը, ով երկար տարիներ բնակվել է Մեծ Բրիտանիայում, նաև մասնավոր ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել միջազգային մի շարք ընկերություններում՝ British Petrօleum, Alcatel, Telefonica և այլ ընկերություններում որպես խորհրդատու: 2000-ից հետո սկսեցին տեղեկություններ ի հայտ գալ նրա հարստության մասին: Նրա անունը կապվեց Ամուլսարի ոսկու հանքի հետ: Արմեն Սարգսյանն այդ հանքը շահագործող օֆշորային գոտում գրանցված «Լիդիան ինթերնեյշնլ» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ էր։ Այնուհետև մամուլում տեղեկություններ ի հայտ եկան, թե Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ական գործարար Աշոտ Արսենյանից գնել է «Ջերմուկ ինթերնեյշնլ պեպսի կոլա բոթլեր» գործարանի բաժնեմասերը, նաև փայատեր է քաղցրավենիքի «Նեսթլե» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունում։ Ինչպես նաև հայտնի է, որ Արմեն Սարգսյանինն է «Երևան, իմ սեր» հիմնադրամը, որին, ըստ տեղեկությունների կառավարության որոշմամբ 2013թ. մոտ 380 հազար դոլար արժողության 298 քմ մակերեսով հողատարածք նվիրվեց Կոզեռնի թաղամասում։ Հայտնի է նաև, որ Արմեն Սարգսյանը լուրջ կապեր ունի Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի ամենավստահելի անձանցից մեկի հետ՝ աղջկա՝ Դարիգա Նազարբաևայի հետ, որի հետ էլ բիզնես գործարքներ է ունեցել, ինչպես նաև մտերմիկ հարաբերություններ ունի արքայազն Չարլզի հետ: Հայաստանի կառավարման մոդելի փոփոխությունից հետո՝ պարզ է, որ նախագահի պաշտոնը խիստ աննշան է լինելու ու սիմվոլիկ, և ըստ էության, էական էլ չէ, թե ով է այդ պաշտոնում լինելու: Պարզապես ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանն ընտրություն անելիս ժամանակ առ ժամանակ կանգ է առնում, իբր Հայաստանի քաղաքական կյանքում քիչ աղտոտված, չվարկաբեկված ֆիգուրների վրա: Բայց ի՞նչ ճակատագիր հասավ Կարեն Կարապետյանին... Բոլորի աչքի առաջ է. նա այժմ Հայաստանի ամենավարկաբեկված գործիչներից մեկն է: Ի՞նչ է սպասում «սուսիկ-փուսիկ» Արմեն Սարգսյանին, որն էլ իր հերթին խոշոր գործարքների մեջ է եղել երկրից դուրս և երկրի ներսում ու կարողացել է իր գործերն ու շահերն առաջ տանել, և նրան երբեք չի կարելի մաքուր գործիչ համարել: Խնդիրը պարզ է. Սերժ Սարգսյանի պետք էր «թագուհի» ու նա գտավ այդ թագուհուն: Սերժ Սարգսյանի ֆիգուրները կարող են լինել անհայրենիք, բայց պետք եղած ժամանակին ներկայացվել որպես Հայաստանի համար խիստ հարմար, արժանի ու սազեկան թեկնածուներ: Այս անգամ նախագահի թեկնածունի ընտրության հարցում, թերևս, Սերժ Սարգսյանը խորհրդանշական վայրից է ընտրություն կատարում՝ Լոնդոնից է խամրած «թագուհին» ժամանելու: Թամար Բագրատունի

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am