Գործադիրը հակասություն է տեսել

Կառավարությունն առաջարկել է Ալեն Սիմոնյանի և Ալխաս Ղազարյանի ներկայացրած նախագիծը լրամշակել, հակասությունները հստակեցնել: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքի «Նախագծեր» բաժնում զետեղված օրինագծից, որի վերաբերյալ գործադիրն իր դիտարկումներն է նեկայացրել։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը մշակել են նախագիծ, որով առաջարկում են «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում լրացումներ կատարել։ Մասնավորապես՝ 2006 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 3-րդ հոդվածում լրացնել նոր 1.1-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես բարձրացվում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր համայնքի վարչական տարածքի հիմնական մուտքերի մոտ:»:

Ըստ հիմնավորման՝ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բացակայում է իրավական կարգավորում, որով պարտադիր կսահմանվեր ՀՀ պետական դրոշի տեղադրումը բոլոր բնակավայրերի մուտքերում: Գործնականում որոշ համայնքներում պետական դրոշներ տեղադրված են համայնքային նախաձեռնությամբ, սակայն միասնական մոտեցում եւ պարտադիր պահանջ գոյություն չունի:
Արդյունքում՝ բազմաթիվ բնակավայրերի մուտքերում պետական դրոշը բացակայում է կամ գտնվում է ոչ պատշաճ վիճակում, ինչը չի ապահովում պետական խորհրդանիշների լիարժեք եւ համաչափ ներկայացվածությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Նախագիծը մշակողներն ակնկալում են, որ ընդունման արդյունքում կնպաստեն ազգային ինքնագիտակցության ամրապնդմանը, կապահովեն միասնական պետական խորհրդանշական միջավայր, կխթանեն պետական խորհրդանիշների նկատմամբ հարգանքի ձեւավորումը քաղաքացիների եւ Հայաստանի Հանրապետություն այցելող անձանց շրջանում:

Նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարությանը։ Ըստ կառավարության՝ «համայնքի վարչական տարածքի հիմնական մուտքերի» ձևակերպումն անորոշ է և պարզ չէ, թե որ հատվածում է նախագծով նախատեսվում տեղակայել ՀՀ դրոշը, ուստի իրավական որոշակիություն ապահովելու տեսանկյունից, Կառավարությունն առաջարկում է վերանայել Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված կարգավորումը կամ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ լրացուցիչ պարզաբանել առաջարկվող կարգավորումը։ Կառավարությունից ընդգծել են, որ վարչական տարածքները կարող են ունենալ մի քանի մուտք, ուստի անհասկանալի է նաև, թե դրանցից որը կարող է համարվել հիմնական։ Կառավարության որոշման մեջ ասվում է․ «Նկատի ունենալով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ Նախագծով նախատեսվող կարգավորումը ենթակա է վերանայման»։

Բացի այդ, ընդգծվել է, որ Նախագծով նախատեսված կարգավորման և Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նախատեսված առաջարկի միջև առկա է հակասություն, քանի որ անհասկանալի է` միայն յուրաքանչյուր համայնքի, թե բնակավայրերից յուրաքանչյուրի մուտքի մոտ է նախատեսվում դրոշը տեղադրել։

Ըստ Կառավարության որոշման, անհրաժեշտ է հստակեցնել նաև թե որ մարմինն է պատասխանատու դրոշի բարձրացման և սպասարկման համար (մարզպետ, համայնք): Լրացուցիչ կարգավորման անհրաժեշտություն կունենան դրոշի բարձրացման տեղադիրքի (հողամասի, գույքի) պատկանելությանն առնչվող հարցերը։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտել է, որ նախագիծն անհրաժեշտ է լրամշակել ներկայացված դիտարկումների և առաջարկությունների հիման վրա:

Հասմիկ Սարգսյան

24news.am

դիտվել է 196 անգամ
Լրահոս
«Փաշինյանը շա՛տ լավ գիտի՝ ով է Անդրանիկ Թևանյանը, դրա համար էլ շատ արագ կալանավորեց նրան»․Մանուկյան (video) Ի՞նչ է ասել Ավետիք Չալաբյանը ձերբակալվելուց առաջ․․․․ Մանվելյան (video) Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն ՀՀ-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները․ Civilnet Երիտասարդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ թմրանյութ Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան․ «Պատերազմն անխուսափելի է, որովհետև․․․» (video) Մի կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը, դա չի արտացոլում շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը Ինչ է զգուշացնում Հայաստանին Ռուսաստանի նախկին գլխավոր պետական սանիտարական բժիշկը (video) «Դուք ձեզ հարուստի թուլե՛քի տեղ եք դրել․ որտեղ բռնեմ, կզցնելու եմ»․ Դավիթ Մկրտչյան (video) Հովհաննես Իշխանյանը Արցախի դրոշը պարզեց՝ Ավինյանի «քերթող» ելույթի ժամանակ (video) ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Լավրով․ Մենք ակնկալում ենք, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերսկսումն օգտակար կլինի Չալաբյանի և մյուսների դեմ այս շինծու գործերը ջարդվելու են․ Մենուա Սողոմոնյան (video) Ազիզ Ալեքբերլիի հայտարարությունը փաստում է, որ գործող իշխանությունը թաքցնում է իրականությունը Ավետիք Չալաբյանի կինը՝ Դանիել Իոաննիսյանի՝ Չալաբյանին ձերբակալելու գործի հետ կապ ունենալու մասին (video) Սարսափելի վտանգի առաջ ենք․ Օսկանյանը՝ ադրբեջանցիների վերադարձի՝ Բաքվի ծրագրի մասին (video) Թուրքիայում նշանադրության ժամանակ հրավառությունը պայթել է հյուրերի ուղղությամբ «Շարժումը սկսելու ենք ավելի մեծ թափով, սրանց դեմ տանք ու գիտե՞ք ինչ ասենք»․ Դավիթ Մկրտչյան (video) Նոր Կյանք գյուղում բախվել են «ՎԱԶ-2106»-ը և «Suzuki»-ն․ կա 5 վիրավոր Գործադիրը հակասություն է տեսել Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Սրանք լա՛վ գիտեն՝ օգոստոսին ինչ վիճակում են լինելու, դրա համար էլ․․․ Մալխասյան (video) «Այ իբր քերթողնե՛ր, ձեզ գիտե՞ք՝ ոնց ենք շպրտելու»․ Անաստաս Իսրայելյան (video) «2020 թվականի պատերազմին ունեցել ենք նույն ձեռագրով տեղի ունեցած սարսափելի գլ**տումներ» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am