«Հրապարակ օրաթերթի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. Երբեք Հայաստանում անկախ մարմիններն այսքան կուսակցականացված եւ գործադիր իշխանության կողմից հպատակեցված չեն եղել, ինչքան հիմա։ Օրենսդիր մարմնի վերջին տարիների գործունեությունը բազմիցս ապացուցել է, որ առաջնային մանդատով՝ հանրության կողմից ընտրված այդ մարմինը իշխող կուսակցության ֆիլիալն է՝ կառավարությանը եւ նրա ղեկավարին ենթակա կոճակ սեղմողների համույթ, որը երբեք ինքնուրույն կարծիք չի հայտնում, ինքնուրույն քայլ չի անում։
Բայց Նիկոլ Փաշինյանը չբավարարվեց միայն օրենսդիր մարմնի ոչնչացմամբ, նա հետեւողականորեն կուսակցականացրեց դատարաններն ու Սահմանադրական դատարանը, դպրոցները, բուհերն ու Գիտությունների ակադեմիան, Բարձրագույն դատական խորհուրդը, Քննչական կոմիտեն, դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն, ԱԱԾ-ն ու Արտաքին հետախուզության ծառայությունը, անգամ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին թույլ չտվեցին իր կարծիքն ունեցող տնօրեն ունենալ։ ՔՊ-ին կից մարմինների են վերածվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Կենտրոնական բանկը, Հաշվեքննիչ պալատը։ Փորձեք մտովի հիշել, թե այս կառույցներից որն ինչ դերակատարում ունի երկրում, երբ է վերջին անգամ հանդես եկել որեւէ նախաձեռնությամբ կամ ասուլիսով։
Այս կառույցների ղեկավարները, եթե անգամ որեւէ հայտարարություն են անում, ապա դա Նիկոլ Փաշինյանի որեւէ հայտարարության կրկնությունն է լինում կամ՝ հիմնավորումը։ Նրանց պարբերաբար ստիպում են ասպարեզ գալ՝ Փաշինյանի որեւէ վիճելի, անօրինական, կասկածելի հայտարարությունը հիմնավորելու, հաստատելու, ամրապնդելու տեքստով։ Այսպես ասած՝ պարտադրում են վճարել իրենց բարձր աշխատավարձի եւ կարգավիճակի դիմաց, որը նրանց մեծարգո պարոն Փաշինյանն է նվիրել։
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը