Գրել էնք, որ վաղ առավոտյան ժամը 07։10 մտել էին Ավետիք Չալաբյանի տուն, խուզարկություն են իրականացրել և ձերբակալել։ Ավետիք Չալաբյանի կինը լայվով ներկայացրեց, թե ինչպես են մտել իրենց տուն և ձերբակալել են ամուսնուն, սակայն չգիտեն, թե ինչ մեղադրանք է առաջադրվել։
Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ձերբակալության հիմքում մի ձայնագրություն է դրված, սակայն խոսքը ընտրակաշառքի մասին չէ։ Ամենայն հավանականությամբ խոսքը վերաբերում է հունիսի 6-ին համացանցում հրապարակված ձայնագրությանը, որտեղ Ավետիք Չալաբյանը ՌԴ դեսապանության ինչ որ աշխատակցի հետ զրուցում է ընտրությունների թեմայով։ Դրանից անմիջապես հետո Դանիել Իոաննիսյանը գրել էր, որ «Անկախ դիտորդ» դաշինքը գրությամբ դիմել է Քննչական կոմիտե, որպեսզի «ՌԴ պաշտոնատար անձանց կողմից Հայաստանում իշխանության զավթման փորձի մեղադրանքով» հարուցված գործին կցվի այն և դրան տրվի քրեաիրավական գնահատական։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Դանիել Իոաննիսյանի դիմումի համաձայն քրեական վարույթ է նախաձեռնվում ընդդիմադիրների դեմ։
Մենք փորձեցինք կապվել Դանիել Իոաննիսյանի հետ, նա հեռախոսազանգի չպատասխանեց։
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը