Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած նվերների հաշվառման ձևաթղթերից մեկում արձանագրված տեղեկությունը նոր հարցեր է առաջացրել պետական պաշտոնյաների և խոշոր բիզնեսի հարաբերությունների թափանցիկության վերաբերյալ։

«Ժողովուրդ» օրաթերթի կողմից ուսումնասիրված փաստաթղթի համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարի անունով հայտարարագրվել է 567 հազար 463 դրամ գնահատված արժեքով նվեր՝ մասնավոր ինքնաթիռով թռիչք դեպի Լոնդոն։ Նվերը, ըստ հայտարարագրի, տրամադրվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից՝ բանկի՝ Լոնդոնի ֆոնդային բորսայի առաջատար ինդեքսում ընդգրկվելու առիթով կազմակերպված միջոցառման շրջանակում։

Թեև փաստաթղթում նշվում է, որ այցը պաշտոնական և աշխատանքային բնույթ է կրել, հրապարակված տվյալները, միևնույն ժամանակ, մի շարք անհարմար հարցեր են առաջացնում։

Նախ՝ ինչո՞ւ պետք է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնավոր ընկերությունից ստանա մասնավոր ավիաթռիչքի ծառայություն։ Եթե միջոցառումն իսկապես պետական նշանակության էր, և նախարարի մասնակցությունը պայմանավորված էր պաշտոնեական պարտականություններով, ապա տրամաբանական կլիներ, որ ուղևորության ծախսերը կատարվեին պետական բյուջեից կամ այլ պաշտոնական ընթացակարգերով, այլ ոչ թե ներկայացվեին որպես «նվեր»։ Ինչի՞ դիմաց՝ նվեր։

Երկրորդ՝ որքան էլ հայտարարագրում նշված արժեքը կազմի 567 հազար դրամ, դժվար է պատկերացնել, որ Լոնդոն իրականացված մասնավոր ավիաթռիչքի իրական շուկայական արժեքը սահմանափակվում է հենց այդ գումարով։ Սա ևս լրացուցիչ պարզաբանման կարիք ունի՝ ինչ մեթոդաբանությամբ է հաշվարկվել արժեքը, և արդյոք այն արտացոլում է իրական ծախսերը։

Երրորդ՝ խոսքը վերաբերում է մի ֆինանսական կառույցի, որը գործում է Հայաստանի ֆինանսական համակարգում և մշտապես գտնվում է պետական մարմինների հետ աշխատանքային հարաբերությունների տիրույթում։ Նման պայմաններում նույնիսկ օրինական ձևակերպված նվերը կարող է առաջացնել շահերի բախման, ազդեցության կամ արտոնյալ հարաբերությունների վերաբերյալ հանրային կասկածներ։

Ամենակարևոր հարցը, սակայն, քաղաքական և բարոյական հարթության վրա է. արդյո՞ք հանրային բարձր պաշտոն զբաղեցնող նախարար Վահե Հովհաննիսյանը պետք է ընդունի նման բնույթի ծառայություններ մասնավոր հատվածից, նույնիսկ եթե դրանք հետագայում պատշաճ կերպով հայտարարագրվում են։

Կոռուպցիայի դեմ պայքարը միայն հայտարարագրեր լրացնելը չէ։ Այն նաև հանրային վստահության պահպանման խնդիր է։ Երբ քաղաքացիները տեսնում են, որ նախարարները մասնավոր ինքնաթիռներով մեկնում են արտասահմանյան միջոցառումների՝ բիզնեսի հաշվին, բնականաբար, առաջանում է հարց՝ որտե՞ղ է ավարտվում պաշտոնական համագործակցությունը, և որտե՞ղ է սկսվում ազդեցության ռիսկը։

ԿԿՀ-ի հրապարակած ձևաթուղթը փաստում է, որ նվերը հայտարարվել է օրենքով սահմանված կարգով։ Սակայն հայտարարագրումն ինքնին չի վերացնում հանրային հետաքրքրությունն ու անհրաժեշտությունը՝ ստանալու ամբողջական պատասխաններ այն մասին, թե ինչ պայմաններում է կազմակերպվել թռիչքը, ինչու է ընտրվել հենց մասնավոր ավիացիայի տարբերակը, և արդյոք պետությունը չէր կարող ապահովել պաշտոնական այցի ծախսերը սեփական միջոցներով։

Հանրությունը սպասում է ոչ միայն փաստերի արձանագրմանը, այլ նաև դրանց լիարժեք բացատրությանը։ Իսկ մինչև այդ, «նվեր» ձևակերպմամբ մասնավոր ինքնաթիռով Լոնդոն կատարած թռիչքը շարունակում է մնալ հարցականներով լի պատմություն»։

դիտվել է 238 անգամ
Լրահոս
Ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի՝ բողոքի ակցիա կանցկացվի Իրանի խորհրդարանի նախագահը Ադրբեջանում է․ ինչ է սպասվում Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ եղանակ է սպասվում Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» Նվերը մոռացե՞լ էր հետը բերել ԱՄՆ-ից․ «Հրապարակ» Սպասում են Սամվել Կարապետյանի հրավերին․ «Հրապարակ» ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ» Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ» «Մայր Հայաստան»-ի 3 ավագանիները շարունակում են մնալ խմբակցությունում. «Ժողովուրդ» Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ» Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ» Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները․ «Հրապարակ» Վրաստանի խորհրդարանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի ընդլայնման հարցերով նիստին Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Գազանջատումներ են սպասվում Եվրախորհրդարանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը. Կոբախիձե Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am