Բացի թրքամետ քաղաքականություն վարելը, նաև վարքագծով են թրքաբարո, «ոհմակով» հարձակվում են. Ավագանու անդամը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

«Այս միջավայրը մեզ համար նորություն չէ։ Գրեթե յուրաքանչյուր նստաշրջանի ընթացքում մի քանի անգամ ականատես ենք լինում նման իրավիճակի»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Սուսաննա Մելիքյանը՝ անդրադառնալով այսօր ավագանու հերթական նիստի ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքին։

Ավագանու անդամի խոսքով՝ քաղաքապետարանում հավաքված են մարդիկ, ովքեր ցածր քաղաքական մշակույթի կրողներ են։

«Նրանք քաղաքականությունը որպես արվեստ կամ բարձր արժեք չեն ընկալում և իրենց ելույթները հաճախ կառուցում են կենցաղային խոսակցությունների ու ասեկոսեների մակարդակում։ Երբ մեզ պիտակավորումներ են տալիս, մենք հաճախ չենք կարողանում լիարժեք պատասխանել, քանի որ մեր խոսափողները անջատված են լինում, և ստիպված ենք լինում տեղից կարճ արձագանքել։

Այս իշխանությունը չունի ժողովրդի աջակցությունը, վերջին ընտրությունները ապացուցեցին, որ չեն վայելում քաղաքացիների վստահությունը։ Երևանում արդեն երկրորդ անգամ ընդդիմությունը հաղթում է, իսկ իշխանությունը՝ պարտվում։ Քանի որ չունեն փաստարկներ և չեն կարողանում հակադարձել քաղաքական հարթության վրա, դիմում են պիտակավորումների, կեղծ նարատիվների և սադրանքների»։

Ըստ Մելիքյանի՝ ՔՊ-ականներն են սադրել, որ ծեծկռտուք լինի։

«Սովորաբար իրենք իրենց քաղաքական ելույթները թողնում են վերջում, որպեսզի պատասխանելու հնարավորություն չլինի, բայց այս անգամ ամեն ինչ նախապես ծրագրված էր։ Քաղաքապետարանի և ավագանու աշխատանքը որպես իշխող ուժ ձախողելուց հետո նրանք պարզապես արդյունքներ չէին կարող ներկայացնել, ուստի անցան քաղաքական հարձակումների։

Մենք գիտեինք, որ լինելու են քաղաքական ելույթներ, սակայն դրանք նույնիսկ քաղաքական չէին, այլ ավելի շատ կենցաղային մակարդակի խոսակցություններ ու մեղադրանքներ։ Պրովոկացիան սկսեցին հենց իրենք։ Ելույթի ընթացքում ես ընդամենը հիշեցրի, որ իրենք կոմսոմոլական մտածողության շարունակողներն են։ Մեր կողմից որևէ վիրավորանք, սպառնալիք կամ ագրեսիվ վարքագիծ չի եղել։ Ակնհայտ է, որ իրենք նպատակ ունեին սադրանքի միջոցով շեղել ուշադրությունը քաղաքական հարցերից, ընտրությունների արդյունքներից և իրենց գործունեության գնահատականից»։

Սուսաննա Մելիքյանն ասում է՝ ՔՊ-ն թրքամետ քաղաքականություն է վարում, վարքագծով ևս թրքաբարո է։

«30, 40 հոգով թուրքն է, որ հարձակվում է մեկ, երկու մարդու վրա։ Երբ գիտի, որ մենակ հաղթել չի կարող, հարձակվում է ոհմակով։ Իհարկե, նրանք ստացան արժանի հակահարված, և մենք չենք պատրաստվում նահանջել, քանի որ ժողովուրդը մեզ վստահել է, ձայն է տվել, և մենք քաղաքային կառավարման մաս ենք կազմում՝ շնորհիվ այդ վստահության»։

դիտվել է 255 անգամ
Լրահոս
Վրաստանի խորհրդարանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի ընդլայնման հարցերով նիստին Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Գազանջատումներ են սպասվում Եվրախորհրդարանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը. Կոբախիձե Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Լիբանանի հարցն առանձնացված է Իրանի հարցից, քանի որ Լիբանանն ինքնիշխան պետություն է․ Ռուբիո Բացի թրքամետ քաղաքականություն վարելը, նաև վարքագծով են թրքաբարո, «ոհմակով» հարձակվում են. Ավագանու անդամը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին Բրյուսելն ու Անկարան ընդլայնում են ենթակառուցվածքային համագործակցությունը՝ Հարավային Կովկաս դուրս գալով. Մարտա Կոս Իրանը բարեկամության ձեռք է մեկնում Պակիստանին, Կատարին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Թուրքիային. Փեզեշքիան Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշը Իրանը և Օմանը կուսումնասիրեն Հորմուզի նեղուցով անցման վճարները 10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ հասարակության իրական կամքը․ Արթուր Միքայելյան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը․ կան վիրшվորներ Ատելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է. Գոհար Ղումաշյան Վերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքում Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ․ Պուտին Ձեռի բագաժո՞վ ա տարել․ ֆեյսբուքյան օգտատերեը ծաղրում են 7-8 ծիրանի «խորհրդանշական մուտքը» Եվրոպա Հարգելի՛ ՔՊ-ականններ, գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում Իրանի նախագահը ժամանել է Պակիստան ՀՀ իշխանությունները մտածում են հանկարծ այնպիսի բան չանեն, որ Բաքվին դուր չգա, կամ խանգարի նրանց գործողություններին․ փորձագետ Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am