Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող ԱԷԿ-ը դադարեցրել է աշխատանքը անոմալ շոգի պատճառով․ ԶԼՄ-ներ

Ավելի վաղ Ֆրանսիայի ռեկորդային թվով՝ 54 դեպարտամենտներում (ինչը երկրի տարածքի կեսից ավելին է) շոգի պատճառով հայտարարվել էր վտանգավորության ամենաբարձր մակարդակ։

«Հարավ-արևմուտքում գտնվող «Գոլֆեշ» ատոմային էլեկտրակայանի աշխատանքը դադարեցվել է հունիսի 22-ին՝ կեսգիշերից քիչ առաջ, շոգի հետ կապված «բնապահպանական սահմանափակումների» պատճառով»,- նշված է հոդվածում։

 Ինչպես գրում է «Sud-Ouest»-ը, ատոմակայանի երկու ռեակտորներից մեկն արդեն իսկ տեխնիկական սպասարկման փուլում է, իսկ այժմ անջատվել է նաև երկրորդը, ինչը փաստացի հանգեցրել է ամբողջ կայանի աշխատանքի դադարեցմանը։

 Ուժեղ շոգի ժամանակ ֆրանսիական ատոմակայանները ստիպված են լինում նվազեցնել կամ նույնիսկ ամբողջությամբ դադարեցնել էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ գետերի ջրի ջերմաստիճանի բարձրացման պատճառով։ Պարբերականը հիշեցնում է, որ այս քայլն արվում է ջրամբարների հետագա գերտաքացումից խուսափելու և տեղի բուսական ու կենդանական աշխարհին չվնասելու համար։

 Թերթի հաղորդմամբ՝ կանխատեսումների համաձայն, Գարոն գետի ջուրը, որի ափին գտնվում է «Գոլֆեշ» ատոմակայանը, երեքշաբթի օրը կտաքանա մինչև 28 աստիճան, ինչը, ըստ սահմանված նորմերի, առավելագույն թույլատրելի ջերմաստիճանն է։

Նշվում է նաև, որ անոմալ շոգի պատճառով «EDF» էներգետիկ ընկերությունը կարող է նվազեցնել արտադրության ծավալները նաև Ֆրանսիայի մյուս ատոմային էլեկտրակայաններում։

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ․ Պուտին Ձեռի բագաժո՞վ ա տարել․ ֆեյսբուքյան օգտատերեը ծաղրում են 7-8 ծիրանի «խորհրդանշական մուտքը» Եվրոպա Հարգելի՛ ՔՊ-ականններ, գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում Իրանի նախագահը ժամանել է Պակիստան ՀՀ իշխանությունները մտածում են հանկարծ այնպիսի բան չանեն, որ Բաքվին դուր չգա, կամ խանգարի նրանց գործողություններին․ փորձագետ Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել Ծեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է Գարեգին Բ–ն նոր նշանակումներ է արել Մայր Աթոռում Ո՞վ կղեկավարի ձևավորվող նոր խորհրդարանը. Ազատություն Իրանը համաձայնել է միջnւկային օբյեկտների ստուգումներին գալիք տարիների համար. Թրամփ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող ԱԷԿ-ը դադարեցրել է աշխատանքը անոմալ շոգի պատճառով․ ԶԼՄ-ներ Երեկ Հորմուզի նեղուցով բաց է թողնվել 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Հարավային Օսիայի ղեկավարը կդառնա ՌԴ նախագահի խորհրդական Ընդդիմությու՛ն, ականջներդ չկախեք, ամենամեծ հիմարությունը կլինի մանդատներ չվերցնելը... (video) Մենք առանց Ռուսաստանի չենք կարա, վիճակը գնալով վատանալու է․ Հարցում (video) Ռուսաստանն ու Իրանը հրաժարվելու են ու ժամացույցի վրա Հայաստանի չլինելու ժամը պտտվելու է․ Բոզոյան (video) Պարոն Սուքիասյա՛ն, դուք գոնե այդ ամենը ձեր մաշկի վրա զգացել եք․ ձա՛յն հանեք․ Անժելա Թովմասյան (video) «Մեր խնդիրը ձեզ ծեծելը չի լինելու, այլ…»․ «Ուժեղ Հայաստանից» Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (video) Ինչպես է Գագիկ Ծառուկյանը մնացել է Փաշինյանի կոկորդին․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am