Ուգանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) հետ ցամաքային սահման ունեցող երկրները գտնվում են Էբոլա տենդի տարածման ռիսկի գոտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ռուսաստանի գրասենյակում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ԿԴՀ-ում և Ուգանդայում Էբոլայի բռնկման հետ կապված իրադրությունը հայտարարել է արտակարգ և այլ երկրների համար վտանգ ներկայացնող։ ԱՀԿ-ն վիրուսի տարածման տարածաշրջանային ռիսկը գնահատում է որպես բարձր։
«Այս երկրների հետ ցամաքային սահմաններ ունեցող պետությունների համար ռիսկը որպես բարձր է գնահատվում բնակչության մշտական շարժունակության պատճառով, որը կապված է անդրսահմանային առևտրի և օգտակար հանածոների արդյունահանության, Բունդիբուգիո վիրուսի դեմ պայքարի հնարավորությունների ու փորձի տարբերությունների հետ, ինչպես նաև դրա դեմ պայքարի պատրաստվածության մակարդակի հետ», – ասել են գործակալությանը։
Դրա հետ մեկտեղ ԱՀԿ-ում ընդգծել են, որ Աֆրիկյան տարածաշրջանի մնացած մասի համար և գլոբալ մակարդակով ռիսկը գնահատվում է որպես ցածր։
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը