Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կնքված վերջին պայմանագրերը և ուշագրավ փաստեր արձանագրել։ Պարզվում է՝ երկրի գլխավոր ֆինանսական գերատեսչությունը, որը կոչված է մշակելու և իրականացնելու պետական ֆինանսական քաղաքականությունը, սեփական կարիքների համար միլիոնավոր դրամների խորհրդատվական ծառայություններ է ձեռք բերում արտաքին մասնագետներից։

Խոսքը վերաբերում է 2026 թվականի հունիսի 10-ին կնքված պայմանագրերին, որոնք առնչվում են Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի կառավարման (ԿՖԿՏՀ) ծրագրին։

Մասնավորապես, նախարարությունը ՀՀ քաղաքացի Լուսինե Միքայելյանի հետ այս տարվա հունիսի 4-ին կնքել է 4 մլն 40 հազար դրամ արժողությամբ պայմանագիր՝ ֆինանսական մասնագետի խորհրդատվական ծառայությունների մատուցման համար։ Պայմանագրում, մասնավորապես, նշված է. «Պատվիրատուն հանձնարարում է, իսկ Կատարողը ստանձնում է ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացում» ծրագրի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագրի շրջանակներում Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի կառավարման (ԿՖԿՏՀ) ծրագրի ֆինանսական մասնագետի խորհրդատվական ծառայությունների մատուցման պարտավորությունը»։

Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ֆինանսական մասնագետի ծառայություն է ձեռք բերել պայմանագրային հիմունքներով։

Սակայն սա միակ դեպքը չէ։

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրած փաստաթղթերից պարզ է դառնում, որ նույն օրը նախարարությունը մեկ այլ պայմանագիր է կնքել ՀՀ քաղաքացի Հասմիկ Օրդուխանյանի հետ՝ գնումների մասնագետի խորհրդատվական ծառայությունների մատուցման նպատակով։ Պայմանագրի արժեքը կազմել է 13 մլն 56 հազար դրամ։

Պայմանագրում նշվում է. «Պատվիրատուն հանձնարարում է, իսկ Կատարողը ստանձնում է ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացում» ծրագրի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագրի շրջանակներում Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի կառավարման (ԿՖԿՏՀ) ծրագրի գնումների մասնագետի խորհրդատվական ծառայությունների մատուցման պարտավորությունը»։

Փաստացի, նախարարությունը, որի հիմնական գործառույթների շարքում են պետական ֆինանսների և գնումների համակարգերի կառավարումն ու վերահսկողությունը, նշված ծրագրի շրջանակներում ներգրավել է արտաքին խորհրդատուների՝ ֆինանսական և գնումների մասնագետների ծառայություններ ստանալու նպատակով։ Ընդ որում, երկու պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 17 մլն դրամ։

Այս հանգամանքը հարցեր է առաջացնում պետական կառավարման արդյունավետության վերաբերյալ։ Եթե ֆինանսների նախարարությունը պետական բյուջեից ստանում է զգալի ֆինանսավորում, ունի բազմաթիվ վարչություններ, բաժիններ և մասնագիտական ստորաբաժանումներ, ապա ինչո՞ւ են նման գործառույթների իրականացման համար լրացուցիչ միլիոնավոր դրամներ վճարվում արտաքին խորհրդատուներին։

Հատկանշական է նաև, որ վերջին տարիներին հանրային քննարկումների առարկա են դարձել նախարարության ղեկավար կազմի և աշխատակիցների պարգևավճարները։ Հասարակության շրջանում հատկապես լայն արձագանք էր ստացել այն տեղեկությունը, որ ամանորյա պարգևատրման շրջանակում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ստացել էր շուրջ 10 միլիոն դրամի պարգևավճար։

Միևնույն ժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրել է մեկ այլ ուշագրավ փաստ։ Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում նախարարության բյուջեի վերաբերյալ հրապարակված տեղեկատվության վերջին թարմացումը կատարվել է դեռևս 2022 թվականին։ Էկրանապատկերը ներկայացված է։

Ստացվում է, որ պետական ֆինանսական քաղաքականության, հաշվետվողականության և թափանցիկության հիմնական պատասխանատու գերատեսչությունը սեփական բյուջետային տվյալների հրապարակման հարցում տարիներ շարունակ չի ապահովել տեղեկատվության արդիականացումը։ Սա այն դեպքում, երբ հենց ֆինանսների նախարարությունն է պետական մարմիններից պահանջում հաշվետվողականություն, ֆինանսական կարգապահություն և թափանցիկություն։

Թեև արտաքին խորհրդատուների ներգրավումը միջազգային ծրագրերի շրջանակներում ընդունված պրակտիկա է, այնուամենայնիվ, փաստաթղթերը ցույց են տալիս, որ նախարարությունը միլիոնավոր դրամներ է վճարում այնպիսի մասնագիտական ծառայությունների համար, որոնք, ըստ էության, անմիջականորեն առնչվում են հենց իր հիմնական գործունեության ոլորտին։

Այդ դեպքում ինչո՞վ են զբաղված Ֆիննախի աշխատակիցները, որոնք աշխատավարձից բացի նաև շռայլ պարգևներ են ստանում։ Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարարության կազմում կա նաև վերահսկողական լուրջ կառույց, որը ևս չի կարողանում փաստացի ծառայություն մատուցել Ֆիննախին։

ՀՀ ֆինանսների նախարարությունից այս առիթով պարզաբանել են «Ժողովուրդ» օրաթերթին, որ. «ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ ՖՆ) և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (այսուհետ՝ ԿԶԵՀ) միջև 2024 թ. ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ՖՆ-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև 2024 թ. կնքվել է հիշյալ նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր), որով, որպես դրամաշնորհի տրամադրման պայման, սահմանվել է, որ հիմնադրամի միջոցներից ֆինանսավորվող նախագծերի գնումները կազմակերպվելու են ԿԶԵՀ գնումների ընթացակարգերով, որոնք էականորեն տարբերվում են «Գնումների մասին» ՀՀ օրենսդրության շրջանակներում գործող ներպետական կանոններից։ Այսինքն՝ արտաքին խորհրդատուների ներգրավումն ուղղակիորեն բխում է դրամաշնորհային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններից, իսկ այդ պարտավորությունները խախտելը, ի թիվս այլ հետևանքների, կարող է հանգեցնել նախագծի ֆինանսավորման կասեցման կամ ոչ նպատակային ծախս ճանաչվելու ռիսկերի»»։

դիտվել է 173 անգամ
Լրահոս
Ավինյանի բախտը բերեց Ամբողջ շենքը շրջափակել էին․ Իշխան Սաղաթելյանը մանրամասներ հայտնեց իր տան խուզարկությունից (video) Ավինյանն ուրախացե՞լ է, որ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չի կազմել․․․ (video) Լոռու փոխմարզպետ է նշանակվել Մոսկվան Երևանի քայլերը դիտարկում է որպես Արևմուտքի հարձակում ՌԴ ինտեգրացիոն կառույցների վրա․ Ուշակով Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է հարցաքննության ՇՏԱՊ․ «դու ով ես արա», «վեր ընգի տեղդ»․ ծեծուջարդ՝ Երևանի ավագանու նիստում (video) Շրջանների զգալի մասում սպասվում են անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Ուշակովը՝ Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասին Լացներդ կգա՛․ Էս ինչ հեքիաթ եք պատմում․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին (video) Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում #ՈՒՂԻՂ․ Մոսկվա այցից առաջ Փաշինյանին խիստ զգուշացրել են․․․ ինչ է սպասվում այնտեղ․ Սարգսյան (video) ՌԴ և Նոր Նախիջևանի թեմից վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր են ստացել ևս 2 հոգևորական Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված խնդիրները լուծելու համար Ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սաղաթելյանի տանը քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ. ՔԿ Զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնում Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ» Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք» Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ» Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն ՇՏԱՊ․ Ինչ են փնտրում իրավապահներն Իշխան Սաղաթելյանի տանը (video) Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am