Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց

«Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար ադրբեջանցիները», նույն ժամերին Նախիջևանի Օրդուբադում ընթանում էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ պետական փառատոն-համաժողովը»,-գրում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուեն Սուրենյւանցը «Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը» վերտառությամբ գրառման մեջ՝ շարունակելով.

«Այնտեղ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ կրթության և գիտության նախարար Էմին Ամրուլաևը և խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովը, անթաքույց ձևով հնչեցրել են Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային և քաղաքական հավակնություններ պարունակող հայտարարություններ։

Ամրուլաևը «Արևմտյան Ադրբեջանի» թեման որակել է որպես ռազմավարական նշանակության հարց՝ այն անմիջականորեն կապելով ադրբեջանական ազգային ինքնության ձևավորման գործընթացի հետ։ Ասքերովն էլ հայտարարել է, որ յուրաքանչյուր «արևմտյան ադրբեջանցի» իրավունք ունի վերադառնալու «իր նախնիների հողը»՝ Հայաստանի տարածքները բացահայտորեն ներկայացնելով որպես «պատմական ադրբեջանական հողեր»։

«Արևմտյան Ադրբեջանի» գաղափարախոսությունը վաղուց դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականության հիմնաքարերից մեկը։ Այն համակարգված ներմուծվում է դպրոցական ծրագրեր, բուհական դասախոսություններ, պետական լրատվամիջոցներ և պաշտոնական հռետորաբանություն։ Սա ոչ թե ժամանակավոր քարոզչական ակցիա է, այլ գիտակցված ռազմավարություն՝ Հայաստանի նկատմամբ հետագա հավակնությունների գաղափարական և քաղաքական հիմքը ձևավորելու նպատակով։

Այս ամենի լույսի ներքո առավել ցայտուն է դառնում Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության քաղաքական վարքագիծը։ Տպավորություն է ստեղծվում, որ նրանք շարունակում են ապրել այն պատրանքով, թե միակողմանի զիջումների և սպառնալիքների մեղմացման միջոցով հնարավոր է «խաղաղեցնել» Բաքվին։

Սակայն իրականությունը բոլորովին այլ է. Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանի ախորժակը ոչ միայն չի նվազել, այլ էապես ընդլայնվել է։ Եթե երեկ թիրախը Արցախն էր, ապա այսօր նույն տրամաբանությամբ շրջանառության մեջ է դրվել «Արևմտյան Ադրբեջանի» թեզը՝ ուղղված արդեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների դեմ։

Արդյո՞ք Փաշինյանն իսկապես հավատում էր, որ Արցախի հարցը մոռացության տալով և Բաքվին մեկը մյուսի հետևից զիջումներ անելով՝ հնարավոր կլինի «խաղաղեցնել» Ադրբեջանին։ Եթե այդպես է, ապա այսօր այդ քաղաքականության լիակատար սնանկությունը ակնհայտ է։ Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ՝ փորձելով ստեղծել պատմական, քաղաքական և ժողովրդագրական «հիմնավորումներ»՝ Հայաստանի նկատմամբ հետագա հավակնությունների համար։

Իսկ եթե իշխանությունը գիտակցում է այդ վտանգները, բայց շարունակում է հասարակությանը ներկայացնել դրանք որպես «չափազանցված» կամ «ֆեյք», ապա գործ ունենք ոչ թե քաղաքական սխալի, այլ գիտակցված մոտեցման հետ՝ հանրային զգոնությունը բթացնելու և սպառնալիքների իրական մասշտաբը քողարկելու նպատակով։

Հայաստանին այսօր անհրաժեշտ է ոչ թե իրականության քողարկում և ինքնախաբեություն, այլ դրա սթափ և անկեղծ գնահատում։ Սպառնալիքները չեն անհետանում միայն այն պատճառով, որ իշխանությունը նախընտրում է դրանց մասին չխոսել կամ դրանք ծաղրել։ Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ պետությունների ամենածանր պարտությունները սկսվում են ոչ թե արտաքին հարվածից, այլ իրականությունը սխալ գնահատելու, վտանգները թերագնահատելու և ինքնախաբեության պահից։

Այսօր ժամանակն է վերջ դնել այդ ինքնախաբեությանը։

դիտվել է 136 անգամ
Լրահոս
7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am