Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ

Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունները և դրանց հաջորդած հասարակական-քաղաքական զարգացումները համայն հայության, այդ թվում՝ պատմական հարուստ անցյալ ունեցող Ռումանիոյ հայոց թեմի համար, հանդիսանում են լուրջ խոկման և հոգևոր վերլուծության առարկա։ Որպես զավակները մի ազգի, որն ունի հազարամյակների պատմություն և հետայսու ևս պիտի շարունակի իր ընթացքը գալիք դարերում, մեզ համար այս ընտրությունները ունեին կարևոր նշանակություն Հայաստանի Հանրապետության՝ որպես լիարժեք ինքնիշխան պետության, հետագա հեռանկարի առումով։ Որպես քրիստոնեական հնագույն Եկեղեցու մաս կազմող և նվիրապետական կառուցվածք ունեցող ինստիտուտ՝ Հայոց Սուրբ Եկեղեցու հայացքը ներկա գործընթացներին բխում է բացառապես ավանդական, հոգևոր և ազգային արժեքների պահպանման գերակայությունից՝ զերծ մնալով իրավիճակային քաղաքական շահերից կամ աշխարհաքաղաքական բևեռների միջև երկվությունից։

Ժամանակակից քաղաքագիտական և տեղեկատվական հոսքերը հաճախ են ընկնում պարզունակության թակարդը՝ հայաստանյան իրականության մեջ արմատական արժեքների պահպանությանն ուղղված ցանկացած անհանգստություն կամ մտահոգություն որակելով որպես աշխարհաքաղաքական կողմնորոշում, մասնավորապես՝ «ռուսամետություն»։ Ուղղափառ, Կաթոլիկ և Բողոքական աշխարհի մեր հոգևոր քույրերին և եղբայրներին ցանկանում ենք փոխանցել կարևոր մի մտածում և արձանագրում. Հայ Եկեղեցու և հավատացյալ ժողովրդի մտահոգությունները վերկուսակցական են և ունեն գոյաբանական բնույթ։ Դրանք ուղղված չեն որևէ արտաքին վեկտորի դեմ, այլ միտված են ներսից հայկական քրիստոնեական դիմագծի անաղարտության պաշտպանությանը։
Ընդհանուր եկեղեցաբանական՝ հատկապես ուղղափառ աստվածաբանական և կանոնական ավանդության մեջ հստակ է այն ճշմարտությունը, որ Եկեղեցին և Ազգը գտնվում են անքակտելի հոգևոր միասնության մեջ, և սա տեսանելի է նաև եվրոպական շատ պետությունների օրինակով՝ Ռումինիա, Հունաստան, Բուլղարիա և այլն։ Հայության պարագային էլ Եկեղեցին դարեր շարունակ եղել է այն հիմնական կռվանը, որ պահպանել է աշխարհասփյուռ մեր ժողովրդի միասնությունը, իսկ պետության գոյության պարագային արել է ամեն ինչ՝ հայրենի պետականության զորացման համար:

Այսօր, երբ աշխարհիկացման (սեկուլյարիզացիայի) և համահարթեցնող գլոբալիզացիայի ալիքները փորձում են խարխլել ազգային կառույցները ամբողջ աշխարհում, ավանդական ընտանիքի մոդելը և հոգևոր արմատները, հայ մարդու անհանգստությունը սեփական երկրի ընթացքի վերաբերյալ առավելաբար բնական ինքնապաշտպանական մի արձագանք է։ Դա մտահոգություն է մի ինքնության կորստի համար, որը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի գոյության հիմնասյունը։

Ռումանիոյ հայոց թեմը, հավատարիմ մնալով իր պատմական առաքելությանը և եվրոպական քաղաքակրթական ընտանիքում իր ուրույն տեղին, վերահաստատում է, որ քրիստոնեական հավատքը և ազգային դիմագիծը չեն կարող զոհաբերվել քաղաքական հարմարվողականությանը։ Մենք հեռու ենք քաղաքական կողմնորոշումների պարզունակ պիտակավորումներից. մեր միակ ուղենիշը հայոց պետականության անսասանությունն է և այն հոգևոր ժառանգության պահպանումը, որը կիսում ենք Արևելյան Քրիստոնեական ողջ ընտանիքի հետ։

Ռումանիայի Հայոց Թեմ

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am