Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
ԱՄՆ բանագնաց Սթիֆ Ուիթքոֆն ու Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին մեկնում են Շվեյցարիա՝ բանակցությունների:
Axios-ի տեղեկություններով՝ Կատարի ներկայացուցիչն արդեն գտնվում է Շվեյցարիայում, իսկ այսօր նրան կմիանա ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։
Միաժամանակ շաբաթ օրը Ժնև պետք է մեկնի նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Ըստ Axios-ի՝ կողմերը պատրաստվում են շարունակել բանակցությունները Շվեյցարիայում։
Իրանի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ իրանական պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա՝ պահանջելու ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրով նախատեսված պարտավորությունների կատարումը։
Թեհրանը մտադիր է բանակցությունների ընթացքում պարզել նաև, թե որքանով է ամերիկյան կողմը պատրաստ իրականացնել ստանձնած պարտավորությունները։
