Հալեպի մերձակայքում տեղի ունեցած հարձակման հետևանքով երկու սիրիացի զինվոր է զոհվել
Շաբաթ օրը Հալեպից հյուսիս-արևելք ընկած տարածքում անհայտ անձանց հարձակման հետևանքով Սիրիայի արաբական բանակի երկու զինվոր է զոհվել, հայտնում է Sana գործակալությունը։
Սիրիայի պաշտպանության նախարարության Լրատվության և հաղորդակցության վարչությունը հայտնել է, որ զինծառայողները սպանվել են Հալեպից հյուսիս-արևելք գտնվող Մանբիջ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած հարձակման հետևանքով:
Ավելի վաղ՝ մայիսի 11-ին, Սիրիայի արաբական բանակի ևս երկու զինվոր էր զոհվել, իսկ մի քանիսը՝ վիրավորվել երկրի հյուսիս-արևելքում գտնվող Հասակա նահանգի գյուղական համայնքներից մեկում ռազմական ավտոբուսի վրա կատարված հարձակման հետևանքով։
