«Փաստ». Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը

«Փաստ» թերթը գրում է. «Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովի հայտարարությունը, թե յուրաքանչյուր «արևմտյան ադրբեջանցի» իրավունք ունի «վերադառնալ» իր նախնիների հողերը, հերթական անգամ բացահայտում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա աղաղակող անհամաչափությունը։ Ակնհայտ է, որ Բաքուն այս կեղծ ու հեռահար խոսույթը պահում է օրակարգում՝ որպես Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ապագա հավակնությունների և մշտական ճնշման լեգիտիմ գործիք։

Սակայն առավել մտահոգիչն այս իրավիճակում Հայաստանի իշխանությունների կրավորական, վախվորած և սեփական պետական շահերը ստորադասող կեցվածքն է՝ ի տարբերություն «ներքին դաշտում» հոխորտացող, սպառնացող պահվածքի։

Փոխանակ Ադրբեջանի կողմից հնչող այս ագրեսիվ ու պետականակործան թեզերին համարժեք և կոշտ դիվանագիտական հակազդեցություն ցուցաբերելու, Հայաստանի ղեկավարությունը նախընտրում է ձևացնել, թե նման խնդիր գոյություն չունի։ Սա այն դեպքում, երբ հայկական կողմը պատրաստակամորեն քննարկում և ընդունում է Ադրբեջանի գրեթե բոլոր պահանջները՝ սկսած սահմանազատման միակողմանի սկզբունքներից մինչև սեփական երկրի Մայր օրենքը փոխելու պատրաստակամություն։

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ներքին լսարանի առաջ ագրեսիվ հռետորաբանությամբ, գոռգոռոցներով ու «դուխով» կերպարով հանդես եկող իշխանությունը արտաքին ճակատում ընդունակ չէ անգամ պրիմիտիվ ու տրամաբանական հարցադրումներ անել։

Եթե Հայաստանը կատարում է Բաքվի բոլոր նախապայմանները, ինչո՞ւ իբր խաղաղության ձգտող Ադրբեջանը պաշտոնապես չի հրաժարվում «Արևմտյան Ադրբեջանի» մասին իր կեղծ, աբսուրդային ու վտանգավոր խոսույթից։

Այս ամենի ֆոնին առանձնակի քննադատության է արժանի Հայաստանի իշխանությունների որդեգրած բացարձակ հրաժարողական քաղաքականությունը Արցախի հարցում։ Պաշտոնական Երևանը ոչ միայն չի փորձում, այլև բացահայտորեն խուսափում է միջազգային հարթակներում բարձրացնել Արցախի հայության հավաքական և անվտանգ վերադարձի, նրանց իրավունքների ու սեփականության պաշտպանության հարցը։ Սեփական հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը միջազգային օրակարգից ամբողջությամբ ջնջելով և արցախյան էջը վերջնականապես փակված համարելով՝ իշխանությունները Բաքվին հնարավորություն տվեցին անարգել առաջ մղել իր պատմական կեղծարարությունը։ Արդյունքում, Ադրբեջանը, էթնիկ զտման ենթարկելով Արցախի բնիկ հայությանը, այսօր միջազգային հանրությանն է հրամցնում «Արևմտյան Ադրբեջանի» շինծու թեզը, իսկ Հայաստանի կառավարությունը լուռ հետևում է այս ընթացքին՝ վախենալով խախտել իր իսկ կողմից հորինված «խաղաղության պատրանքը»։

Քանի դեռ հայկական դիվանագիտությունը հանդես է գալիս բացառապես զիջողի և Ադրբեջանի պահանջները հիմնավորողի դերում, ցանկացած թղթային պայմանագիր ոչ թե խաղաղություն է բերելու, այլ պարզապես արձանագրելու է Հայաստանի հերթական կապիտուլյացիան։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Սանչեսը պաշտպանել է Մելոնիին ՇՏԱՊ․ Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ կա 3 տուժած (video) Թրամփ․ ԱՄՆ-ն «Իսրայելը փրկել է ոչնչացումից» Ի՞նչ են թաքցնում այս իշխանությունները՝ ադրբեջանցիների՝ Հայաստանի դեմ գալու մասին․ Էդգար Էլբակյան (video) Թրամփն Իրանին 60 օր ժամանակ է տվել Մակրոնը դեմ է Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Կալանավորումից առաջ Թևանյանը բացահայտել է՝ինչ սարսափելի բախումների կիզակետում է հայտնվելու Հայաստանը (video) #ՀԻՄԱ․ «Նիկո՛լ, դու ար*ունահեղություն ես ուզում․․․ հերի՛ք է․․․ »․ Անաստաս Իսրայելյան (video) Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է «Նրանք պետք է լքեն ռազմաբազաները». Մոհսեն Ռեզայի «Ինչու՞ հենց հիմա Փաշինյանն ընկավ հիստերիայի մեջ» (video) ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը չի պարունակում պայման, ըստ որի Իսրայելը պետք է լքի Հարավային Լիբանանը. Վենս Հայտնի է Ռաֆինյայի հնարավոր վաճառքի հարցում Բարսելոնայի դիրքորոշումը Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Հայաստանի և Վրաստանի միջև մաքսային ու տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվել Չեռնոգորիան մոտ է ԵՄ-ին անդամակցելու եզրափակիչ փուլին. Մերց Լեհաստանը Զելենսկուց հետ վերցրել է իր բարձրագույն պետական պարգևը Քուշներն ու Ուիթքոֆը մեկնել են Շվեյցարիա «Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար «Փաստ». Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Ժողովուրդ». ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը «Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի «Փաստ». Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am