«Հիվանդության 4-րդ՝ ամենավերջին ստադիայում, առավել քան ուշացած էի». Սարգիս Հացպանյան

Ծանր հիվանդության պատճառով երեկ իր մահկանացուն է կնքել հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը: Դեռևս 2017 թվականի հոկտեմբերին Հացպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր հիվանդության մասին. «Ինձ լրջագույնս քննած օնկոլոգների ախտորոշմամբ՝ հիվանդության 4-րդ, այսինքն՝ ամենավերջին ստադիայում առավել քան ուշացած էի։ Բժիշկներն, այնուամենայնիվ, «հույսը վերջինն է մեռնում» ասացվածքի տառին եւ ոգուն համապատասխան ինձ առաջարկեցին շատ բարձր դոզայով քիմիոթերապիայի կուրս ընդունել, ինչին, ըստ իրենց, իսպանական կատաղած ցուլերը հազիվ թե դիմանալ կարողանային։ Ճարս ինչ էր, իսպանական ցուլերի ուժը չունենալով հանդերձ՝ ստիպված համաձայնվեցի եւ եռամսյա կուրսերի արդյունքները ցույց տվեցին, որ իմ ուժերն էլ նրանցից պակաս չէին: Ինչպես տարիներ առաջ Ադրբեջանին ենք ռազմի դաշտում ծնկի բերել, այնպես էլ իմ մարմնում չգիտեմ երբվանից նենգորեն դարանակալած «թուրք» քաղցկեղին եմ արժանապատիվ հային հատուկ կեցվածքի շնորհիվ ծնկի բերել։Միով բանիվ. ֆեյսբուքյան իմ վերջին կիսման՝ «Հայաստան ասելիս էլ մահն ո՞ւմ շունն է. կլինեմ, կմնամ այսպես...» խոսքերն իրենց ճշմարտացիության հավաստիությունն անհերքելիորեն ապացուցել են արդեն։ Բժիշկներս ինձ բարի լուրը ավետելիս ընդամենը երեք ամսվա բուժման ընթացքում ձեռք բերված արդյունքը հրաշք էին բնորոշում, որոնց իր հարկին ուղղել փորձեցի, բնորոշմանն հավելելով հայկական մակդիրը։ Այո… իրոք, որ իմ հետ կատարվածը կարելի է հրաշք անվանել, այն էլ հայկական հրաշք, բնականաբար։ Մի բան պարզ է արդեն, որ չար ու նենգ քաղցկեղը հայի իմ տեսակի առաջ ծնկի եկավ ու նահանջեց։ Սա փաստ է, անհերքելի փաստ։ Առայժմ այսքանը միայն, մյուս ավետիսը, որ իմ մոտակա շաբաթներում նախատեսվող վիրահատությանն է վերաբերվում, հույս ունեմ Ձեր հետ կիսվել առաջիկա օրերին։ Լավ եղեք, բարին ընդ Ձեզ, մեզ՝ բոլորիս»։

դիտվել է 589 անգամ
Լրահոս
Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Չեմ կարա չգոռամ. ձեզ խաբել են, խաբել. Գեղամ Մանուկյան (video) Չինաստանը շեշտել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը «Տագնապալի լուրեր». ԱՄՆ-ում խուճապի են մատնվել Իրանի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումից հետո ՔՊ-ն փորձում է 44-օրյայի մեղքը գցել բանակի վրա, սա ի՞նչ խայտառակություն է․ Սեյրան Օհանյան (video) Թուրքիան և Կոսովոն ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել Իրանի արտգործնախարարությունը քննարկում է ԱՄՆ-ի 14 կետից բաղկացած խաղաղության առաջարկը․ Բաղայի Անձամբ դուք ի՞նչ քայլեր եք ձեռնակել Վեդիի սարսափելի դեպքերով․ Վարդանյանը՝ գլխավոր դատախազին (video) Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանն Ալեն Սիմոնյանին (video) Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել ԵՄ-ից միլիոնավոր եվրոներ ստացող մարդիկ աղաղակում են ՌԴ-ից 70 միլիոն ռուբլու ներկրման մասին․ Բադալյան Հայ դատը խորը մտահոգություն է հայտնում գագաթնաժողովի քննարկումներից Արցախի բացակայության վերաբերյալ Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին Առերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ 2 տղամարդու կողմից ենթարկվել է սեռական բռնության ՀՀ արժանապատիվ քաղաքացի Կոստանտին Տեր-Մովսիսյանի մահն արդյո՞ք ռեժիմի խղճին չէ․ Ռուբեն Մելիքյան Կոչ ենք անում Եվրահանձնաժողովին պատժել Ադրբեջանին իր հանցանքների համար և դիմել կոնկրետ քայլերի Ահաբեկված լսում էի՝ ինչ խոստացավ Փաշինյանը Ալիևին․ Ռոբերտ Ամստերդամ (video) #ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի փաստաբան՝ Ռոբերտ Ամստերդամի հրատապ ասուլիսը (video) Փաշինյանն ինչի՞ մասին էր ասում,մի հատ ասեք՝ էդ ո՞վքեր են էդ մաֆիոզները․Խաչատրյանը՝ գլխավոր դատախազին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը ռուսներին դարձրեց ոխերիմ թշնամի․ հիմա կասեմ՝ արձագանքը»․ Հրանտ Բագրատյան (video) Մակրոնի վրեժը Պուտինից․ հիմա ինչ հանձնեցին․ Արթուր Խաչիկյան (video) Գիտեք ձեր գլխի գալիքը, գիտեք՝ ինչ է լինելու, դրա համար չեք սպասում. Արծվիկ Մինասյան (video) «Մեզ հարվածելու են, մեր ձեռքերը կապելու են, սրանց պատասխանը պիտի հունիսի 7-ին տանք»․ Արշակ Զաքարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am