Մելոնին քննադատել է Թրամփի «հորինված» մեկնաբանությունները, թե ինքն «աղաչել» է լուսանկարվել նրա հետ

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին քննադատել է Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանություններն այն մասին, թե ինքը խնդրել է լուսանկարվել նրա հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Guardian-ը։

«Ո՛չ ես, ո՛չ Իտալիան երբեք երբեք ոչ մեկից ոչինչ չենք խնդրում»,- ասել է Մելոնին X-ում հրապարակված տեսանյութում։

Իտալիայի վարչապետը նշել է, որ «զարմացած է» Թրամփի «լիովին հորինված» պնդումներից։

«Ես չգիտեմ, թե ինչու է Միացյալ Նահանգների նախագահն այսպես վարվում իր դաշնակիցների հետ. սա առաջին անգամ չէ։ Կարող եմ միայն ասել, որ հիասթափեցնող է, որ նա նույն վճռականությունը չի ցուցաբերում Արևմուտքի և Միացյալ Նահանգների թշնամիների նկատմամբ, որոնց առաջնորդների հետ նա, ընդհակառակը, շատ ավելի ներողամիտ է վարվում», – հավելել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իտալական La7 հեռուստաալիքի հետ զրույցում նշել էր, որ վարչապետ Ջորջա Մելոնին «աղաչել է» իրեն լուսանկարվել Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակներում։

«Նա աղաչեց ինձ լուսանկարվել իր հետ։ Նա այնքան էր ցանկանում լուսանկարվել ինձ հետ։ Ես չէի լուսանկարվի, բայց խղճացի նրան», – ասել է Թրամփը։

Ի պատասխան դրա՝ Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին չեղարկել է իր ծրագրված այցը Միացյալ Նահանգներ։

«Նախագահ Թրամփի լուրջ և վիրավորական խոսքերը վարչապետ Ջորջա Մելոնիի հասցեին վիրավորում են ամբողջ Իտալիային։ Այդ պատճառով ես որոշել եմ չեղարկել հունիսի 21-22-ը նախատեսված իմ այցը Միացյալ Նահանգներ», – նշել է նա X-ում գրառման մեջ։

G7-ի գագաթնաժողովը տեղի է ունեցել հունիսի 15-17-ը Ֆրանսիայի Էվիան-Լե-Բեն քաղաքում։

դիտվել է 128 անգամ
Լրահոս
26-ամյա երիտասարդը ձերբակալվել է Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են ռազմական համագործակցությունը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Մեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ Սրբազան Աշխարհի բոլոր թագերը մի օր ընկնում են, իսկ Աստծո առաջ կանգնող մաքուր սիրտը մնում է հավիտյան․ Տեր Հեթում քահանա Թարվերդյան Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Մելոնին քննադատել է Թրամփի «հորինված» մեկնաբանությունները, թե ինքն «աղաչել» է լուսանկարվել նրա հետ Թուրքիան և Գերմանիան մտադիր են մեծացնել առևտրաշրջանառությունը Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու գործով Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Նիկո՛լ, դե տղա ես, ուղիղ հարցիս պատասխանիր․․․ բա գոռում էիր՝ սրիկա՜՜ են․ Ռուզան Ստեփանյան (video) Առաջին դեպքն է, որ ՍԴ-ում խախտումների ազդեցությունը ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է. Օրբելյան (video) Ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանն արձագանքում Սամվել Կարապետյանի երեկվա առաջարկին (video) ԲՀԿ-ի քվեների հաշվարկի մասով տեղի է ունեցել խայտառակ մանիպուլյացիա․ Իվետա Տոնոյան (video) Փաշինյանը չի կարող սա մարսել․․․ ի՞նչ է սպասվում նրան․ Դավիթ Ջամալյան (video) Չուշանալ համախմբվել, որպեսզի «չջախջախվել». Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն Հունիսի 7-ի գիշերվա մասին հստակ հարցեր կան․ ինչ պետք է անել. Արթուր Միքայելյան (video) Վթար՝ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած «Գետինը մտնես դու քո կրքերով, այ․․․»․ վաստակաշատ մանկավարժ (video) «Հող հանձնող սրիկա դասալիքնե՛ր, հերոս տղերքի նկարներից վախեցողնե՛ր․․․»․ Ռուզան Ստեփանյանը պոռթկաց Պսիխոպատիայի թեստ՝ քաղաքական լիդերների համար. ինքնուրույն գնահատեք Փաշինյանի վարքագիծը․ Աշոտյան Զատուլինը երեկ զգուշացրեց․ ինչպե՞ս են Փաշինյանին դիմավորելու Ռուսաստանում․ Դավիթ Ջամալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am