Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, սիրված մտավորական Ռիտա Շառոյանը

Ինչպես տեղեկանում ենք սիրված մտավորական Վրեժ Սարուխանյանի էջից, մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր Ռիտա Շառոյանը․

«Երկրային կյանքին հրաժեշտ տվեց բացառիկ մի անհատականություն՝ նվիրյալ մշակութաբան, վաստակած ու սիրված ժուռնալիստ, հրապարակախոս, Աշնակի արժանապատիվ դուստր Ռիտա Շառոյանը։ Նա աշխատել է Գառնիի դպրոցում, «Սովետական Հայաստան» թերթում, Ամերիկյան «Հորիզոն» հեռուստաընկերության հայաստանյան ներկայացուցիչ, Երևանի քաղաքապետարանի «Հայարտ» մշակութային կենտրոնի տնօրեն․․․ Ռիտայի իսկական կենսագրությունը միայն թվերն ու փաստերը չեն, այլ իր ժողովրդի ու սեփական տագնապներով ապրած և դեռ 70-ը չբոլորած, բայց Հայրենիքին նվիրումի անսահման անանձնական կյանքն ու ամենազոր ժամանակը։

Մեր ժողովրդի հոգևոր արժեքները ներկայացնելու ազգօգուտ գործունեություն ծավալեց։ Այսօր և միշտ Հայոց մշակույթի ոսկե ֆոնդում են Ռիտա Շառոյանի հեղինակային «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի տասնյակ գանձերը։ Իր խոստովանությամբ՝ «Նպատակ ունեմ այս ֆիլմերի միջոցով նոր ժամանակների մարդուն շարունակաբար ծանոթացնել մեր ազգային մշակույթի բյուրեղյա գանձերին»։

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր Ռիտա Շառոյանի բացառիկ հարցազրույցները տիեզերքի գաղտնիքների տիրակալ Գրիգոր Գուրզադյանի և տաղանդավոր արձակագիր Հրանտ Մաթևոսյանի հետ բացառիկ հարցազրույցներն ու այլ հրապարակումները դասագրքային արժեք են ժուռնալիստների համար։ Նա արժանացել է բազում պարգևների, բայց ամենաարժեքավորը իրեն ճանաչողների սերն ու ապրեցնող ջերմ հուշերն են։

Հ․Գ․ Հոգեհանգիստը կլինի հունիսի 19-ին ժամը 17-20-ը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ հաջորդ օրը նույն տեղից ժամը 13։00-ին»։

դիտվել է 185 անգամ
Լրահոս
«Ասեմ՝ Նիկոլի հիստերիկության իրական պատճառը»․ Իշխան Սաղաթելյան (video) ՇՏԱՊ․ Հորս վրա խայտառակ գործեր են բացում, որովհետև․․․ Սամվել Հակոբյանը մանրամասներ է հայտնում (video) Նիկոլը, եթե իր ՔՊ-ականների հետ Պուտինի «կոշիկն էլ լիզի», չե՛ն փրկելու նրանց․ Մանուել Մանուկյան (video) «Այ տհասնե՛ր, դե Հաջիևին տանեիք Եռաբլուր, պիտի պատասխան տաք»․ արցախցի (video) Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. Վազգեն Մանուկյան Ո՛վ իմ ժողովուրդ, դու տարաբախտ ես մնալու, քանի դեռ քո մտավորականը տգետ է. Իսահակ Սրբազան «Նիկոլն ԱԺ-ում հիստերիկացել էր, որովհետև 700 հազար մարդ մերժել է դրանց»․ Քրիստինե Վարդանյան (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, սիրված մտավորական Ռիտա Շառոյանը Ի՞նչ խաղաղություն․․․ թուրքերին ինչ հավատանք․ Ալիևն իր ասածն անելու է․ հարցում (video) Նիկոլ Փաշինյանի գործողությունները նպաստում են ընդդիմության համախմբմանը. Քրիստինե Վարդանյան Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ Իրանը չի հանդուրժի ԱՄՆ-ի կողմից փոխըմբռնման հուշագրի խախտումները. Ղալիբաֆ Նիկո՛լ, էդ դու ի՞նձ ես ասում ծախված կաշառակեր․․․ արագ քե՛զ նայիր․ Ավրցյան Գոռ (արցախցի բուժակ) (video) Ադրբեջանը վարել է հանցավոր պատերազմ, ու Հայկ Թորոյանի վճռի նման վճիռները ապացուցում են դա. Արա Ղազարյան Զատուլինի կոշտ մեսիջը Երևանին. Մոսկվան վերանայելու է Երևանի հետ հարաբերությունները (video) ՔՊ-ականին կասե՛ք՝ եռագլուխ դևը իրենց Փաշինյանն է, ու․․․ Քրիստինե Վարդանյանը՝ civic-ի լրագրողին (video) Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի օգնականն ուրիշ ի՞նչ պետք է աներ Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպե՞լ են (video) «Հրապարակ»․ Հիքմեթ Հաջիեւից 30 տարի առաջ Միսիր Մարդանովն էր Դիլիջան եկել Կոչ եմ անում՝ մեր 500 հազար հայրենակիցները դատի տան Փաշինյանին․ Քրիստինե Վարդանյան (video) «Հրապարակ». Ինչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները Պատմական օր է սպասվում․ Խամենեի Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am