Նիկոլ Փաշինյանի գործողությունները նպաստում են ընդդիմության համախմբմանը. Քրիստինե Վարդանյան
Մենք ենք եղել այն ուժը, որն ասել է՝ այո՛, համագործակցություն անհրաժեշտ է, որովհետև չկա մի քաղաքական ուժ կամ անհատ, որ կարող է միայնակ լուծել ստեղծված իրավիճակը, ԱԺ ճեպազրույցների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։
«Ուրախ ենք, որ հիմա գնում ենք այդ ճանապարհով։ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով ու հռետորիկայով ամբողջությամբ նպաստում է, որ ընդդիմությունը հասկանա իրականությունը և գնա այդ ճանապարհով»,-ասաց պատգամավորը։
Հարցին, թե ե՞րբ է նախատեսվում «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ, Քրիստինե Վարդանյանն արձագանքեց, թե կոնկրետ դետալների մասին խոսել չի կարող, սակայն հավելեց, թե կան առողջ քննարկումներ, որոնց արդյունքներն առաջիկայում կդրսևորվեն։
